«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 8.
'''[[Աբգար Օրբելի|Աբգար Հովսեփի Օրբելին]]'''՝ Օրբելի եղբայրների հայրը, (1849-1912), Հովսեփ Հ. Օրբելու ավագ որդին է, ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հարավային շրջանների իշխանական տոհմում։ Ա. Օրբելին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա, ուսման ավարտից հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի [[Նախիջևան]] քաղաքում, [[Նոր Բայազետ]]ում, ապա՝ [[Քութայիս]]ում։ Հետագայում, [[Թիֆլիս]] տեղփոխվելուց հետո, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։
'''[[Վարվառա Արղության-Երկայնաբազուկ|Վարվառա Մովսեսի Արղության-ԵրկայնաբազուկԵրկայնաբազուկը]]ը'''՝ Օրբելի եղբայրների մայրը, (1857-1937), նույնպես իշխանական ծագում ունի։ ''Երկայնաբազուկները'' սերում էին ''[[Զաքարյաններ]]ից''։ Երկայնաբազուկ՝ Մխագրձելի, մականունը տվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանին, ում հետնորդները, 13-րդ դարի վերջին, Մոնղոլիայում հանդես գալով որպես վասալներ, անվանվում են «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ։ Ահա այսպես, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել ''Արղության-Երկայնաբազուկներ''։ Վ. Արղության-Երկայնաբազուկը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը։ Օրբելի եղբայրներն, իրենց ուսումնառության ողջ ընթացքում, մշտապես նամակագրական կապ են պահպանել իրենց մոր հետ, ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն։ Նա, Ա. Օրբելու մահից հետո, սկսում է դասավանդել ֆրանսերեն և միաժամանակ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Վ. Արղության-Երկայնաբազուկը թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։
 
==Ռուբեն==