«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (→‎Հովսեփ: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ)
'''[[Աբգար Օրբելի|Աբգար Հովսեփի Օրբելին]]'''՝ Օրբելի եղբայրների հայրը, (1849-1912), Հովսեփ Հ. Օրբելու ավագ որդին է, ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հարավային շրջանների իշխանական տոհմում։ Ա. Օրբելին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա, ուսման ավարտից հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի [[Նախիջևան]] քաղաքում, [[Նոր Բայազետ]]ում, ապա՝ [[Քութայիս]]ում։ Հետագայում, [[Թիֆլիս]] տեղփոխվելուց հետո, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։
'''[[Վարվառա Մովսեսի Արղության-ԵրկայնաբազուկըԵրկայնաբազուկ]]ը'''՝ Օրբելի եղբայրների մայրը, (1857-1937), նույնպես իշխանական ծագում ունի։ ''Երկայնաբազուկները'' սերում էին ''[[Զաքարյաններ]]ից''։ Երկայնաբազուկ՝ Մխագրձելի, մականունը տվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանին, ում հետնորդները, 13-րդ դարի վերջին, Մոնղոլիայում հանդես գալով որպես վասալներ, անվանվում են «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ։ Ահա այսպես, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել ''Արղության-Երկայնաբազուկներ''։ Վ. Արղության-Երկայնաբազուկը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը։ Օրբելի եղբայրներն, իրենց ուսումնառության ողջ ընթացքում, մշտապես նամակագրական կապ են պահպանել իրենց մոր հետ, ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն։ Նա, Ա. Օրբելու մահից հետո, սկսում է դասավանդել ֆրանսերեն և միաժամանակ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Վ. Արղության-Երկայնաբազուկը թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։
 
==Ռուբեն==
'''Ռուբեն Օրբելին''' ծնվել է 1880 թ. փետրվարի 26-ին [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևանում]]։ Հայ հնագետ է, հանդիսանում է ''ստորջրյա հնագիտության'' հիմնադիրը [[ԽՍՀՄ]]-ում։ '''Լևոն''' և '''Հովսեփ''' '''Օրբելիների''' ավագ եղբայրն է։ Նա նախնական կրթությունը ստացել է [[Քութայիս]]ում, ապա՝ [[Թիֆլիս]]ի III դասական գիմնազիայում։ 1903 թ.-ին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում։ 1906 թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել [[Բեռլին]]ի և [[Ենա]]յի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի (ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն)։ 1918 թ.-ից մանկավարժական աշխատանք է կատարել [[Տամբով]]ի համալսարանում։ 1943 թ.-ից ղեկավարել է [[ԽՍՀՄ]] ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ''ԷՊՐՕՆ'' (ռուս.՝ ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։ Նա հաստատել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը։ Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է [[Հայաստան]]ում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է [[Հայաստան]]ի գետերը։ Նա ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը։ Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ [[Ղրիմ]]ում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիայում, Խերսոնեսում և այլուր։ 1939 թ.-ին արշավախումբը [[Բուգ]] գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութական նավակ, որն այժմ ցուցադրված է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմածովային թանգարանում։ Նա առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել ''«ստորջրյա հնագիտություն»'' եզրույթը (հետագայում առաջարկել է ''«հիդրոհնագիտություն»'' ձևը)։ Նա հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը։