«Տող գյուղի պատմական հուշարձաններ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի ===
[[Պատկեր:Church 88Church11.jpg|ձախից|մինի|250px|Ս.Հովհաննես եկեղեցի (1696-1770 թթ.)]]
[[Տող գյուղ|Տող գյուղի]] բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ [[Եկեղեցի|եկեղեցին]] (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, [[Մելիք Եգան|Մելիք Եգանն]] է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին [[Տաճար|տաճարի]] տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր [[պատարագ]] էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր [[Ծես|ծեսերը]]: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ:
Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին [[Դիզակ|Դիզակի]] գավառի մելիքներն ու մելիքազուները: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715թ.), Մելիք Եգանը (վախճ.1744), Մելիք Արամը (վախճ. 1745թ.), Մելիք Եսային (վախճ. 1781թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789թ.) : Այստեղ, ըստ Սարգիս Ջալալյանցի վկայության, կային նաև Մելիք Եգանի տոհմից քաջ իշխան Օհան բէգի, Բաղր բէգի, Յօսէփ բէգի, Եսայի բէգի և ուրիշների տապանաքարերը: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնեցված է եղել այն քարե խաչկալ-կոթողը` հյուսիսային դռան վրա, որի երեք նիստերին փորագրված տեքստում վկայակոչված են Մելիք Եգանի ընտանիքի բոլոր անդամները: