«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ5»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== Անգլիայի ռեֆորմացիայի սկիզբ և կոնֆլիկտ թագավորի հետ ==
[[Պատկեր:Bishop John Fisher face pattern.jpg|200 px|thumb|Ջոն Ֆիշերի դիմանկարը (Ազգային պատկերասրահ, [[Լոնդոն]])]]
[[1527|1527 թվականին]] [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] նախաձեռնեց [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]] հետ իր ամուսնությունը չեղյալ հայտարարելու գործընթացը: [[1528|1528 թվականին]] [[պապական լեգատ]] [[կարդինալ]] [[Լորենցո Կամպեջո|Կամպեջոյի]] և [[կարդինալ]] [[Թոմաս Ուոլսի|Ուոլսիի]] համատեղ նախագահությամբ դատական գործընթաց սկսվեց։ Դատավարության ընթացքում ընթերցվեցին անգլիական եպիսկոպոսների, այդ թվում՝ Ֆիշերի գրավոր կարծիքները, որոնք իբր աջակցում էին թագավորին։ Ֆիշերը հայտարարեց, որ իր ցուցմունքները կեղծված են, ինքը կտրականապես դեմ է ամուսնությունը չեղյալ հայտարարելուն և, ինչպես իր պահապան սուրբ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտիչը]], պատրաստ է մահանալ [[Ամուսնություն|ամուսնության]] անխախտելիության սկզբունքի համար: Զայրացած [[Հենրի VIII|Հենրի VIII–ը]] ստիպված եղավ գրավոր հերքել Ֆիշերի առարկությունները։ [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]] կողմից վկաների անբավարար ցուցմունքները, [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]] և Ջոն Ֆիշերի ամուր դիրքորոշումը [[Լորենցո Կամպեջո|Կամպեջոյին]] ստիպեցին հետաձգել դատավարությունը, այնուհետեւայնուհետև նիստերը տեղափոխել [[Հռոմ]]: [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]]՝ սովորական դատական կարգով ամուսնությունը խզելու փորձը ձախողվեց, ինչը նրան դրդեց հետագայում քայլեր ձեռնարկել պապական Հռոմի հետ կապերը խզելու ուղղությամբ։
 
[[1529|1529 թվականի]] նոյեմբերին Ջոն Ֆիշերը, որպես [[Միացյալ Թագավորության լորդերի պալատ|Լորդերի պալատի]] անդամ հանդիսացող եպիսկոպոս, [[Միացյալ Թագավորության խորհրդարան|խորհրդարանում]] հանդես եկավ նախազգուշացմամբ, որ խորհրդարանական միջամտությունը եկեղեցու գործերին անօրինական է։ Ի պատասխան [[Միացյալ Թագավորության համայնքների պալատ|Համայնքների պալատի]] անդամները դիմեցին [[Հենրի VIII|Հենրի VIII-ին]]՝ բողոքելով Ֆիշերի դեմ, որը վիրավորել էր [[Միացյալ Թագավորության խորհրդարան|խորհրդարանին]]։ Թագավորը Ֆիշերից բացատրություն պահանջեց, որից հետո հայտարարեց, որ գոհ է եպիսկոպոսի գործողություններից: [[1530|1530 թվականին]] Ֆիշերը, [[Բաթ (Անգլիա)|Բաթ]] և [[Իլի (Անգլիա)|Իլի]] եպիսկոպոսների հետ միասին, դիմեց [[Հռոմի պապ]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմես VII-ին]]՝ բողոքելով Եկեղեցու դեմ խորհրդարանի անօրինական գործողությունների դեմ։ Այս դիմումը [[Հենրի VIII|Հենրի VIII-ին]] առիթ տվեց Եկեղեցու հարցերով [[Հռոմի պապ|Հռոմի պապին]] [[ապելյացիա]] հայտարարելու համար: Երեք բողոքականներ, այդ թվում՝ Ֆիշերը, ձերբակալվեցին, սակայն շուտով ազատ արձակվեցին։
Տող 24.
 
== Ֆիշերի ձերբակալություններն ու տապալում ==
Ջոն Ֆիշերը ձերբակալվեց [[1533|1533 թվականի]] մարտին, նրա դեմ այդպես էլ մեղադրանքներ չներկայացվեցին, և նա ազատ արձակվեց նույն տարվա հունիսին։ Այս ձերբակալության հնարավոր բացատրություն կարող է ծառայել [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]] ցանկությունը՝ Ֆիշերին զրկելու արքայական ամուսնության (մայիսին) չեղարկման և [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] թագադրման ([[Հունիսի 1|հունիսի 1–ին]]) վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորությունից:
 
[[1533|1533 թվականի]] աշնանը հաջորդեց «''Կենտի կույսի''»՝ միանձնուհի [[Էլիզաբեթ Բարտոն|Էլիզաբեթ Բարտոնի]] հետ կապված անձանց ձերբակալությունների շարքը, որը հրապարակայնորեն [[Ամուսնական դավաճանություն|շնության]] մեջ մեղադրել էր թագավորին և կանխագուշակել նրա մոտալուտ մահը։ Ջոն Ֆիշերը, ով հրապարակայնորեն հավանություն էր տվել [[Կենտ (կոմսություն)|Կենտի]] կույսի մարգարեությանը, բանտարկությունից խուսափեց միայն [[1533|1533 թվականի]] դեկտեմբերին իր հիվանդության պատճառով: [[1534|1534 թվականի]] մարտին [[Կենտ (կոմսություն)|Կենտի]] կույսի և նրա հետևորդների դեմ հատուկ խորհրդարանական ակտ հրապարակվեց, ըստ որի Ջոն Ֆիշերը դատապարտվեց գույքի բռնագրավմամբ և թագավորին հարմար ժամկետով ազատազրկմամբ: [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] Ֆիշերին ներում շնորհեց 300 ֆունտի տուգանք վճարելուց հետո:
 
Նույն [[1534|1534 թվականի]] մարտին խորհրդարանն ընդունեց Գահաժառանգության մասին ակտը, որով գահի ժառանգներ էին հռչակվում [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]] և [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] երեխաները, ինչը լուսանցքում թողեց [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]] դստերը՝ [[Մարի Թյուդոր|Մարիին]]: [[Դավաճանության մասին ակտ|Դավաճանության մասին ակտը]] հպատակներին պարտավորեցրեց պետական դավաճանության մեղադրանքի վախի ներքո երդվյալ կերպով հաստատել իրենց համաձայնությունը գահաժառանգության նոր կարգի հետ: Ջոն Ֆիշերը հրաժարվեց այդ երդումից և [[1534|1534 թվականի]] [[Ապրիլի 26|ապրիլի 26-ին]] բանտարկվեց [[Թաուեր|Թաուերում]]։ [[1534|1534 թվականի]] նոյեմբերին խորհրդարանի կողմից [[Սուպրեմատիայի մասին ակտ|Սուպրեմատիայի մասին ակտի]] ընդունումը վերջնականապես ամրագրեց [[Հենրի VIII|Հենրի VIII–ի]]՝ Եկեղեցու ղեկավարի կարգավիճակը, ինչը թույլ տվեց թագավորին եկեղեցական դատ իրականացնել։