«Մասնակից:Maga 2007/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
 
'''Լուի Աբել Տրյուշե''' ({{lang-fr|Louis Abel-Truchet}}, {{ԱԾ}}), [[Հիասքանչ դարաշրջան]]ի ֆրանսիացի նկարիչ:
 
== Կյանք և գործունեություն ==
Լուի Աբել Տրյուշեն գեղանկարչություն է սովորել [[Փարիզ]]ի [[Ժյուլիանի ակադեմիա]]յում, որտեղ եղել է Ժան Ժոզեֆ Բենջամեն-Կոնստանի և [[Ժյուլ Լեֆևր]]ի աշակերտը: Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել 1891 թվականից: Գեղանկարիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծված իր ժամանակի գեղանկարչության նորաձև «[[Աշնանային սալոն]]ի» համահիմնադիրներից մեկն է: Նաև եղել է այդ ցուցահանդեսների առաջին մասնակիցներից մեկը: 1907 թվականին Աբել Տրյուշեն իր ընկերոջ և կոլեգայի՝ Լուի Վալլեի հետ, ձեռնարկել են փարիզյան «Հումորիստների միությունը»: 1910 թվականին Աբել Տրյուշեն դարձել է «Գեղեցիկ արվեստների ազգային միության» (Société nationale des beaux-arts) անդամ: 1911 թվականին դարձել է [[Պատվավոր Լեգեոնի շքանշան]]ի ասպետ:
 
Աբել Տրյուշեի ստեղծագործությանը բնորոշ է [[ժանրային գեղանկարչություն]]ը, նրան մոտ են իր համերկրացիներ և ժամանակակիցներ Էժեն Գալիեն-Լալուն, [[Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն]]ը, Ժան-Լուի Ֆորենը: Նա նկարել է Վենետիկի փողոցային տեսարաններ և գիշերային [[Մոնմարտր]]: Յուղանկարներու հիմնականում պատկերված էին էլեգանտ նորաձև փարիզուհիներ, քաղաքի պատկերներ և Փարիզի առօրյա կյանքը ներկայացնող տեսարաններ<ref>{{Статья|год=2011-10-31|заглавие=Abel-Truchet, Louis|ссылка=http://dx.doi.org/10.1093/benz/9780199773787.article.b00000237|издательство=Oxford University Press|издание=Benezit Dictionary of Artists}}</ref>: Ճանապարհորդելով Իտալիայով, Ֆրանսիայի հարավով և Հյուսիսային Աֆրիկայով` աշխատել է Մարսելի, Մոնակոյի, Թունիսի, Պադովայի և Ավինյոնի տեսարանների վրա:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուն պես Աբել Տրյուշեն կամավոր մեկնել է ռազմաճակատ և որպես լեյտենանտ ծառայել է հետևակային գնդի հետախուզական մասում: 1918 թվականի սեպտեմբերին մահացել է վիրավորումից: Պարգևատրել է Զինվորական խաչով: Նկարչի անունով է անվանակոչված [[Փարիզի 17-րդ թաղամաս]]ի փողոցներից մեկը:
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Abel-Truchet - Scène de rue.jpg|''Փողոցային տեսարան (Scène de rue)'', Կառնավալե թանգարան, Փարիզ
Abel-Truchet - Le Gaumont.jpg|''Գոմոն կինոլի պալատը գիշերային լուսավորմամբ (Le Gaumont Palace illuminé dans la nuit)'', 1911, Կառնավալե թանգարան, Փարիզ
Abel-Truchet - cimetière Saïd-Ahmed-el-Kébir.jpg|''Տեսարան Սաիդ-Ահմեդ-էլ-Քեբիր գերեզմանից (Vue du cimetière Saïd-Ahmed-el-Kébir à Blida)'', Գեղարվեստի թանգարան
Abel-Truchet - La Festa Del Redentore, Venice.jpg|''Փրկչի տոն, Վենետիկ (La Festa Del Redentore, Venice)'', Ֆրեդ և Շերրի Ռոսսերի հավաքածու, ԱՄՆ
Abel Truchet - Landscape - 79.324 - Indianapolis Museum of Art.jpg|''Բնանկար'', Ինդիանապոլոսի արվեստի թանգարան
Corset1905 197Fig172.png|''Սեղմիրան'', 1905
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* Emmanuel Bénézit: ''Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, Bd. 1''. Gründ, Paris 1976, ISBN 2-7000-0149-4.
* Cécile Coutin: ''Tromper l’ennemi. L’invention du camouflage moderne, 1914—1918''. Éditions Pierre de Taillac, Paris 2012, ISBN 978-2-36445-015-8 (zugl. Dissertation, Universität Paris 1987).
 
{{Արտաքին հղումներ}}