«Երիտասարդական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
 
== Պատմություն ==
[[ԽՍՀՄ]] հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր [[Երևան]]ում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում: Ընտրվեց [[Քանաքեռ]]ի բարձունքը` [[Աբովյան փողոց (Երևան)|Աբովյան փողոց]]ի վերջում, որտեղ ավարտվում է [[Ալեքսանդր Թամանյան]]ի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Կառույցի գումարները հատկացվում էին [[Մոսկվա]]յից: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիուﬓերսիմպոզիումներ, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում: 1970-ական թվականների կեսերին [[Հայաստան]]ի Կոմերիտմիության ղեկավար [[Ստեփան Պողոսյան]]ը առաջարկել էր ճարտարապետներ [[Հրաչյա Պողոսյան]]ին, [[Արթուր Թարխանյան]]ին և [[Սպարտակ Խաչիկյան]]ին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ ևս՝ [[ՀՀ Ազգային Ժողով|Ազգային ժողով]]ի ետնամասում գտնվող տարածքը, [[Պասկևիչի բլուր]]ը և այլն։ Ի վերջո, ինչպես նշվեց, այն կառուցվեց [[Աբովյան պուրակ (Երևան)|Աբովյան պուրակին]] կից<ref>{{cite news |url=https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/5864/|publisher=mediamax.am|title=Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն|date=17 հունվարի 2016|}}</ref>։
Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս:
 
Էստրադային դահլիճը, որն ուներ 1000 նստատեղ, ավելի ուշ է կառուցվել։ Շենքի ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան։ Հարկաբաժինը ﬔկմեկ ժամվա ընթացքում պտտվում էր իր առանցքի շուրջը՝ այցելուներին հնարավորություն տալով դիտելու [[Երևան]]ի ամբողջ համայնապատկերը: Այն [[Մոսկվա]]յի [[Օստանկինո հեռուստաաշտարակ]]ից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում:
 
1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։
Այն հարուստ էր արվեստի գործերով: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» քանդակը: Պալատը զարդարում էին ԱրﬕնեԱրմինե Կալենցի՝ [[Հայաստան]]ը պատկերող որﬓանկարներըորմնանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի պատրաստած [[Հայաստան]]ի փայտե քարտեզը: Այս ստեղծագործությունների ճակատագիրը ներկայումս անհայտ է:
 
2005թ. հոկտեմբերի 20-ի [[Երևանի քաղաքապետարան]]ի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց «Հայսեյսմշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ [[Սամվել Դանիելյան (ճարտարապետ)|Սամվել Դանիելյան]]ը: