«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ4»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
[[Անգլիայի թագավորություն]]՝ պետություն, որը հայտնի է իր բարեփոխիչ միտումներով։ Դեռևս [[14-րդ դար|XIV դարում]] [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]] թարգմանվել է [[անգլերեն]] [[Ջոն Վիքլիֆ|Ջոն Վիքլիֆի]] կողմից, իսկ նրա հետևորդները՝ լոլլարդները, գաղտնի շարունակում էին գոյություն ունենալ կղզում և քարոզչություն անել։
 
[[1525|1525 թվականին]] [[Վիլյամ Թինդեյլ|Վիլյամ Թինդեյլը]] տպագրեց [[Նոր Կտակարան|Նոր Կտակարանի]] իր թարգմանությունը, ինչը թույլ տվեց շատերին ծանոթանալ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] տեքստին<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 258</ref>։ Սակայն [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] բարեփոխումների հարցում վճռորոշ դեր պետք է խաղար մեկ այլ մարդ։ Ռեֆորմացիան Անգլիայում կարելի է անվանել «Բարեփոխում վերևից», քանի որ այն գլխավորել է անգլիական թագավոր [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]]։
 
== Նախադրյալներ ==
Անգլիայում Ռեֆորմացիայի նախնին Ջոն Վիքլիֆն էր (XIV դար), որը անգլերեն թարգմանեց Աստվածաշունչը, ինչպես նաև քննադատեց ինդուլգենցիան և գոյատևման դոկտրինան: Սակայն նրա գործունեությունը չի հանգեցրել Ռեֆորմացիայի, թեև մի շարք առումներով կանխակալ էր այն։
 
=== Հենրի VIII-ի և թագավորական ամուսնությունների դերը ===
[[Պատկեր:Hans Holbein, the Younger, Around 1497-1543 - Portrait of Henry VIII of England - Google Art Project.jpg|thumb|left|150px|Անգլիայի թագավոր [[Հենրի VIII|Հենրի VIII–ը]]|alt=]]
 
[[Հենրի VIII|Հենրի VIII-ն]] անգլիական գահին Է բազմել 17 տարեկանում, [[1509|1509 թվականին]]։ [[1509|1509 թվականի]] հունիսին, թագադրման օրը արևադարձից անմիջապես հետո, նա ամուսնացել է [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]]՝ իր եղբոր՝ [[Արթուր (Ուելսի արքայազն)|Արթուրի]] այրու հետ։ [[1521|1521 թվականին]] [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] հանդես եկավ [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերի]] կողմից [[Հերետիկոսություն|հերետիկոսության]] մեղադրանքներից [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցու]] պաշտպանության օգտին։ Նա դա արեց մի գրքում, որը գրված էր, հավանաբար, [[Թոմաս Մոր|Թոմաս Մորի]] զգալի օգնությամբ, ''Ի պաշտպանություն յոթ արարողությունների'' վերնագրի ներքո, որի համար նա [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Լևոն X|Լևոն X-ից]] ստացավ «Հավատքի պաշտպան» տիտղոսը ([[Fidei defensor]]): (Անգլիական և բրիտանական միապետները պահպանել են այս տիտղոսը մինչև մեր օրերը, նույնիսկ այն բանից հետո, երբ [[Անգլիկան եկեղեցի|Անգլիկան եկեղեցին]] անջատվել է [[Կաթոլիկություն|կաթոլիկությունից]], միայն այն տարբերությամբ, որ պառակտումից հետո տիտղոսը կրկին շնորհվել է, բայց այս անգամ [[Խորհրդարան|խորհրդարանի]] կողմից:)
 
1520–ական թվականների վերջին [[Հենրի VIII|Հենրին]] որոշեց, որ իր ամուսնությունը [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] հետ պետք է չեղյալ հայտարարվի: Բոլոր ծնված որդիները մահանում էին մանուկ հասակում, իսկ [[Հենրի VIII|Հենրին]] [[Թյուդորներ|Թյուդորների]] դինաստիան շարունակելու համար ցանկանում էր որդի ունենալ։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] միակ ողջ մնացած երեխան [[Մարի Թյուդոր|արքայադուստր Մարիան]] էր: [[Հենրի VIII|Հենրին]] հայտարարեց, որ արական սեռի ժառանգի չծնվելն այն պատճառով է, որ ամուսնությունը «մթագնված է Աստծո աչքում»{{Sfn|Phillips|1991|p=20}}։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինան]] նրա հանգուցյալ [[Արթուր (Ուելսի արքայազն)|եղբոր]] կինն էր, և հետևաբար [[Հենրի VIII|Հենրիի]] ամուսնությունը հակասում էր աստվածաշնչյան ուսմունքներին ([[Ղևտական|Ղևտ]]․ 20: 21)։ Այս հարսանիքը պահանջում էր [[Հուլիոս II (Հռոմի պապ)|Հուլիոս II]] [[Հռոմի պապ|Պապի]] հատուկ թույլտվությունը{{Sfn|Lacey|1972|p=17}}։ [[Հենրի VIII|Հենրին]] պնդում էր, որ դա սխալ է եղել, և այդ պատճառով ամուսնությունը երբեք օրինական չի եղել։ [[1527|1527 թվականին]] [[Հենրի VIII|Հենրին]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմես VII-ին]] խնդրեց չեղյալ համարել ամուսնությունը, սակայն Պապը հրաժարվեց։ Ըստ կանոնական իրավունքի, Պապը չէր կարող չեղյալ հայտարարել ամուսնությունը, որի խոչընդոտները նախկինում վերացվել են պապական նախորդ թույլտվությամբ: [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմեսը]] նաև վախենում էր [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սուրբ Հռոմեական կայսրության]] կայսր [[Կառլոս V կայսր|Կարլ V–ի]]՝ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] զարմիկի զայրույթից, որի զորքերը նույն տարվա սկզբին թալանել էին [[Հռոմ|Հռոմը]] և որոշ ժամանակ գերության մեջ էին պահել Հռոմի Պապին{{Sfn|Morris|1998|p=166}}<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 260</ref>։
 
[[Հենրի VIII|Հենրիի]] [[Եկատերինա Արագոնացի|կնոջ]] շքախմբի պալատական ազնվական օրիորդների թվում էր գրավիչ և խարիզմատիկ [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնը]], ով անգլիական պալատում հայտնվել էր [[1522|1522 թվականին]]{{Sfn|Brigden|2001|p=111}}։ Այդ հանգամանքների և [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] հանդեպ սիրային հափշտակվածության համադրումը հասունացրեց այն ժամանակվա [[Եկատերինա Արագոնացի|թագուհուց]] ազատվելու [[Հենրի VIII|թագավորի]] ցանկությունը{{Sfn|Brigden|2001|p=114}}։ [[1529|1529 թվականին]] կանցլեր Ուոլսին մեղադրվեց թագավորի իշխանության և նրա կառավարության դեմ ոտնձգության մեջ (նա ասել էր, թե Պապի իշխանությունը Թագի իշխանությունից վեր է) և մահացավ [[1530|1530 թվականի]] նոյեմբերին [[Լոնդոն|Լոնդոնի]] ճանապարհին, որտեղ նա ուղևորվում էր պետական դավաճանության մեղադրանքներին պատասխանելու համար{{Sfn|Haigh|1982|p=92f}}։
[[Պատկեր:Anneboleyn2.jpg|thumb|left|Աննա Բոլեյն, [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]] երկրորդ կինը|alt=]]
 
[[1529|1529 թվականին]] [[Հենրի VIII|թագավորը]] [[Անգլիայի խորհրդարան|Պառլամենտ]] հրավիրեց՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու հարցը լուծելու համար, որտեղ միմյանց հանդիպեցին նրանք, ովքեր բարեփոխումներ էին ցանկանում, բայց միակարծիք չէին միմյանց հետ, թե ինչը և ինչպես պետք է փոխվի: Այնտեղ դժգոհ էին եկեղեցու արտոնությունից՝ աշխարհականներին իրենց դատարանների առաջ կանգնեցնելու համար{{Sfn|Haigh|1982|p=73}}, կային այնպիսիններ, որոնց վրա մեծ ազդեցություն ունեին [[Մարտին Լյութեր|Լյութերի]] գաղափարները և ովքեր թշնամաբար էին վերաբերվում [[Հռոմ|Հռոմին]]․ [[Թոմաս Կրոմվել|Թոմաս Կրոմվելը]] պատկանում էր այդ երկու խմբերին։ [[Հենրի VIII|Հենրիի]] կանցլեր [[Թոմաս Մոր|Թոմաս Մորն]], ով փոխարինել էր Ուոլսիին, նույնպես բարեփոխումներ էր ուզում. նա նոր օրենքներ էր ուզում [[Հերետիկոսություն|հերետիկոսության]] դեմ{{Sfn|Brigden|2001|p=116}}։
 
[[Պատկեր:Cromwell,Thomas(1EEssex)01.jpg|thumb|[[Թոմաս Կրոմվել|Թոմաս Կրոմվելը՝ Էսսեքսի 1-ին կոմսը]] (մոտ 1485—1540), [[Հենրի VIII|Հենրի VIII–ի]] առաջին խորհրդականը 1532-40 թվականներին.|alt=]]
[[Թոմաս Կրոմվել|Կրոմվելը]] փաստաբան էր և [[Անգլիայի խորհրդարան|խորհրդարանի]] անդամ, [[Բողոքականություն|բողոքական]], ով հասկանում էր, թե ինչպես կարելի է խորհրդարանը օգտագործել թագավորական իշխանության ուժեղացման համար, ինչը ցանկանում էր [[Հենրի VIII|Հենրին]], և [[Բողոքականություն|բողոքական]] համոզմունքների ու պրակտիկաների տարածման համար՝ ինչը ցանկանում էին [[Թոմաս Կրոմվել|Կրոմվելն]] ու նրա ընկերները: Նրա մերձավոր ընկերներից մեկը [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերն]] էր՝ ապագա արքեպիսկոպոսը։
 
Ամուսնության չեղարկման հարցում հնարավոր չէր թվում որևէ առաջխաղացում։ [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Հռոմի պապը]] վախենում էր [[Կառլոս V կայսր|Կառլոս V–ից]] ավելի, քան [[Հենրի VIII|Հենրին]]: [[Աննա Բոլեյն|Աննան]] և [[Թոմաս Կրոմվել|Կրոմվելը]] ու նրանց դաշնակիցները ցանկանում էին պարզապես անտեսել Հռոմի պապին, սակայն [[1520|1520 թվականի]] հոկտեմբերին հոգևորականների և իրավաբանների ժողովը հաղորդեց, որ խորհրդարանը չի կարող լիազորել արքեպիսկոպոսին գործել պապի արգելքի դեմ: Այդ ժամանակ [[Հենրի VIII|Հենրին]] որոշեց վախեցնել քահանաներին{{Sfn|Haigh|1982|p=106}}։
 
[[Հենրի VIII|Հենրի VIII-ը]], որպեսզի համաձայնություն ձեռք բերի ամուսնությունը չեղարկելու համար, վերջնականապես որոշեց անգլիացի բոլոր հոգևորականներին մեղադրել թագավորական իշխանության դեմ ոտնձգության մեջ: [[1392|1392 թվականին]] ընդունված օրենքը, որն արգելում էր ենթարկվել Հռոմի պապի կամ այլ օտարերկրյա կառավարիչների իշխանությանը, ավելի վաղ օգտագործվում էր առանձին անձանց դեմ դատական քննություններում: Այժմ [[Հենրի VIII|Հենրին]], նախ մեղադրելով [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] կողմնակիցներին, [[Ջոն Ֆիշեր|Ջոն Ֆիշերի]] եպիսկոպոսներին, Նիկոլաս Ուեստին և Հենրի Սթենդիշին և Էքսետերի ավագ սարկավագ Ադամ Թրևերսին, որոշեց գործել ողջ հոգևորականության դեմ{{Sfn|Morris|1998|p=172}}։ [[Հենրի VIII|Հենրին]] եկեղեցուց պահանջեց 100 հազար [[ֆունտ ստերլինգ]] վճարել ներման համար։ Հոգևորականները առաջարկեցին վճարել մաս–մաս՝ հինգ տարվա ընթացքում։ [[Հենրի VIII|Հենրին]] մերժեց։ Եկեղեցական ժողովը պատասխանեց նրանով, որ հրաժարվեց վճարել ընդհանրապես, և [[Հենրի VIII|Հենրիից]] պահանջեց որոշակի երաշխիքներ տալ, մինչև որ նրանք կարողանան այդ գումարը տալ։ [[Հենրի VIII|Հենրին]] հրաժարվեց կատարել այդ պայմանները։
 
== Ռեֆորմացիայի սկիզբը Անգլիայում ==
{{main|Սուպրեմատիայի մասին ակտ}}
[[Պատկեր:Thomas-Cranmer-ez.jpg|thumb|right|Թոմաս Կրանմեր]]
[[1532|1532 թվականին]] [[Քենթերբերիի արքեպիսկոպոս]] ընտրվեց [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերը]]՝ [[Հենրի VIII|Հենրիի]] դրածոն, [[Բողոքականություն|բողոքականության]] ակնհայտ կողմնակիցը։ [[Թոմաս Կրանմեր|Կրանմերը]] եկեղեցական դատարանում լուծեց [[Հենրի VIII|Հենրիի]] ամուսնությունը, և [[Հենրի VIII|թագավորը]] ամուսնացավ [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] հետ (4 տարի անց նա կնոջը կմեղադրի դավաճանության մեջ և կհրամայի կտրել նրա գլուխը)։ [[1534|1534 թվականին]] [[Անգլիայի խորհրդարան|խորհրդարանն]] ընդունեց [[Սուպրեմատիայի մասին ակտ|«Սուպրեմատիայի մասին ակտը»]], որով հռչակվեց, որ թագավորը «անգլիական եկեղեցու գերագույն ղեկավարն է»: Այլևս [[Հռոմի պապ|Հռոմի պապը]] [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] ոչ մի իշխանություն չուներ։ Երբ [[Ջոն Ֆիշեր|Ջոն Ֆիշերն]] ու [[Թոմաս Մոր|Թոմաս Մորը]] հրաժարվեցին ընդունել այդ որոշումները, նրանք [[Մահապատիժ|մահապատժի]] ենթարկվեցին։
 
Հաջորդ փուլը [[Թյուդորներ|Թյուդորյան]] [[Թյուդորյան սեկուլյարիզացիա|սեկուլյարիզացիան]] էր՝ եկեղեցապատկան գույքերի պետականացումը: Ընդհանուր առմամբ 376 վանք փակվեց, իսկ նրանց հողերը [[Հենրի VIII|Հենրին]] կա՛մ իրենով արեց, կա՛մ բաժանեց, կա՛մ վաճառեց «նոր ազնվականությանը», որն աջակցում էր թագավորին, իսկ սեկվեստրացված հողերը [[Ցանկապատումներ|ցանկապատվեցին]]։ Սակայն դոգմատիկ անգլիական եկեղեցին մոտ մնաց [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցուն]]։ Բայց [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]] այժմ հասանելի է [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] [[Անգլերեն|մայրենի լեզվով]] ([[Թինդեյլի Աստվածաչունչ]])<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 262</ref>։
 
[[Հենրի VIII|Հենրիի]] մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ [[Էդուարդ VI|Էդուարդ VI-ը]], ով ընդամենը 9 տարեկան էր։ Նրա օրոք [[ռեգենտ]] դարձավ [[Էդուարդ Սեյմուր, Սոմերսեթի 1-ին դուքս|Սոմերսեթի դուքսը]], ով ակնհայտ հակված էր դեպի [[Բողոքականություն|բողոքականությունը]]։ [[1547|1547 թվականին]] սկսվեց կիրառվել ծխականների «երկու տեսակի» հաղորդություն։ [[1549|1549 թվականին]] քահանաներին թույլատրվեց ամուսնանալ։ [[1549|1549 թվականին]] ներկայացվեց [[Ընդհանուր աղոթքների գիրք|Ընդհանուր աղոթքների գիրքը]], որը պարունակում էր տեքստեր բացառապես [[Անգլերեն|անգլերենով]]։ Այս գիրքը փոքր փոփոխություններով օգտագործվում է [[Անգլիայի Եկեղեցի|Անգլիայի Եկեղեցում]] մինչ օրս։ [[Պատարագ (եկեղեցական)|Պատարագների]] ժամանակ հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] ընթերցանությանը։
 
[[Թոմաս Կրանմեր|Կրանմերը]] նաև մասնակցել է դավանանքային տեքստի ստեղծմանը՝ օգտագործելով այնպիսի աստվածաբանների խորհուրդները, ինչպիսիք էր [[Ջոն Նոքս|Ջոն Նոքսը]]: Արդյունքում գրվել են «42 հոդվածները», որոնք թագավորական համաձայնությամբ [[1553|1553 թվականից]] [[Անգլիայի Եկեղեցի|Անգլիայի Եկեղեցում]] դարձել են պաշտոնական փաստաթուղթ։ Հոդվածները կալվինիստական էին՝ [[Նախասահմանությունը բողոքականության մեջ|նախասահմանության]] և [[Հաղորդություն|հաղորդության]] տեսանկյունից։ Այդ ակտի հաստատումից կարճ ժամանակ անց [[Էդուարդ VI|Էդուարդ VI-ը]] մահացավ, իսկ նրան հաջորդած թագավորության ժամանակ սկսվեց կաթոլիկական ռեակցիան<ref>Нот Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 264</ref>։
 
== Հակառեֆորմացիայի փորձ ==
[[Պատկեր:Latimer Ridley Foxe burning.jpg|thumb|Լաթիմերի և Ռիդլիի այրումը, նկարազարդում Ջոն Ֆոքսի գրքից (1563)]][[1553|1553 թվականին]] գահ բարձրացավ կաթոլիկ [[Մարի Թյուդոր|Մարի Թյուդորը]]՝ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]] դուստրը։ Այս ժամանակահատվածը հայտնի է [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] [[Կաթոլիկություն|կաթոլիկությունը]] վերականգնելու փորձերով։ Այդ ընթացքում անգլիական հոգևորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ ստիպված եղան փախչել, իսկ 300 մարդ մահապատժի ենթարկվեց, այդ թվում՝ արքեպիսկոպոս [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերը]] և [[Հյու Լաթիմեր|Հյու Լաթիմերը]]: Մահապատժի պահին վերջինս իր բախտակից ընկերոջը՝ [[Նիկոլաս Ռիդլի|Նիկոլաս Ռիդլիին]] ասել է՝ «Հավատք ունեցեք, պարոն Ռիդլի, այսօր մենք կրակ ենք վառում, որը լուսավորելու է ամբողջ աշխարհը»<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 265</ref>։
 
== Ռեֆորմացիայի վերսկսում ==
Սակայն, արյունոտ [[Մարի Թյուդոր|Մարիի]] կառավարումը կարճ տևեց։ Նրա մահից հետո թագուհի դարձավ [[Եղիսաբեթ I|Եղիսաբեթ I-ը]], որին իր կարգավիճակը հաստատելու համար անհրաժեշտ էր ճանաչել իր [[Հենրի VIII|հոր]] բարեփոխումները: [[Եղիսաբեթ I|Եղիսաբեթը]] որոշ չափով փոխեց իր տիտղոսը՝ իրեն հռչակելով «միակ գերագույն կառավարչ», ինչը ենթադրում էր, որ թեև նա [[Անգլիայի Եկեղեցի|Եկեղեցու]] վարչական ղեկավարն էր, սակայն դոգմատիկ հարցերի լուծումը գտնվում էր հոգևորականության տնօրինության տակ: Վերանայվեցին «42 հոդվածները», որոնցից երեքը հանվեցին։ Մնացին «39 հոդվածներ»։ Բոլոր հովիվներից պահանջվեց ստորագրել այդ փաստաթղթի տակ։ [[1571|1571 թվականից]] մինչ օրս այն օգտագործվում է [[Անգլիայի Եկեղեցի|Անգլիայի Եկեղեցում]]<ref>Кернс Эрл, «Дорогами Христианства», Москва, Протестант, 1992, стр. 276</ref>։ Հետագա Ռեֆորմացիան հանգեցրեց [[Բողոքականություն|բողոքականների]] պառակտմանը [[Անգլիկան եկեղեցի|անգլիկանների]] ([[Եկեղեցու կառավարման եպիսկոպոսական համակարգ|եպիսկոպոսական համակարգի կողմնակիցների]]) և պուրիտանների ([[Եկեղեցու կառավարվան պրեսբիտերական համակարգ|եպիսկոպոսական համակարգի հակառակորդների]]): Պառակտումը բարդ ընթացք ունեցավ միապետների (քանի որ եպիսկոպոսը ենթարկվում էր թագավորին) և հանրապետականների քաղաքական դիմակայության պայմաններում, ինչն արտահայտվեց [[Անգլիական բուրժուական հեղափոխություն|Անգլիական հեղափոխությամբ]]։ [[1580|1580 թվականին]] պուրիտանները բաժանվեցին [[Պրեսբիտերականներ|պրեսբիտների]] և [[Կոնգրեգացիոնալիզմ|կոնգրեգացիոնալիստներ]]։ Անգլիացիների հետապնդումները առաջացրեցին պուրիտանների տեղափոխություն դեպի [[Հյուսիսային Ամերիկա]]։ Պուրիտանների շրջանում ռեէմիգրանտների ազդեցության տակ մայրցամաքում (որտեղ նրանք ծանոթացել էին [[Մեննոնիտներ|մեննոնիտների]] հետ) հայտնվեցին [[Բապտիստներ|բապտիստները]] և [[Քվակերներ|քվակերները]]։ Մինչև XVII դարը կաթոլիկները չկորցրեցին ռևանշի հույսերը ([[Վառոդի դավադրություն]], [[յակոբիտներ]])։
 
== Ռիվայվելիզմ ==
[[18-րդ դար|18–րդ դարում]] [[Պիետիզմ|պիետիզմի]] ազդեցության տակ [[Անգլիկան եկեղեցի|անգլիկանությունում]] առաջացել է [[Մեթոդիզմ|մեթոդիզմը]] ([[Ջոն Վեսլի]]), իսկ [[19-րդ դար|19-րդ դարում]]՝ [[Պլիմուտյան եղբայրներ|Պլիմուտյան եղբայրները]]։ [[Մեթոդիզմ|Մեթոդիզմից]] արդեն [[1865|1865 թվականին]] առանձնացավ [[Փրկության բանակ|Փրկության բանակը]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{Примечания|2}}
 
== Մատենագրություն ==
* {{книга|автор=Susan Brigden|заглавие=New worlds, lost worlds: the rule of the Tudors, 1485-1603|издательство=Viking Penguin|год=2001|том=5|серия=The Penguin History of Britain|allpages=433|isbn=9780670899852|ref=Brigden}}
* {{статья|автор=Haigh, Christopher|заглавие=The Recent Historiography of the English Reformation|ссылка=https://www.jstor.org/stable/2638647|язык=en|издание=Historical Journal|год=1982|том=25|номер=4|страницы=995–1007|ref=Haigh}}
* {{книга|автор=Robert Lacey|заглавие=The Life and Times of Henry VIII|место=London|издательство=Book Club Associates|год=1972|isbn=9780297994343|ref=Lacey}}
* {{книга|автор=T. A. Morris|заглавие=Europe and England in the Sixteenth Century|издательство=Routledge|год=1998|ref=Morris}}
* {{книга|автор=Roderick Phillips|заглавие=Untying the Knot: A Short History of Divorce|издательство=Cambridge University Press|год=1991|isbn=9780521423700|ref=Phillips}}