«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Զանգվածային կոտորածներ
| Անվանում = Հրաձգություն Կոլորադո Սփրինգսում
| Պատկեր = COMap-doton-ColoradoSprings.PNG
| Պատկերի չափ = 265px
| Նկարագրություն = Կոլորադո Սփրինգսի գտնվելու վայր
| Սպանության ձև = կրակոց
| Սպանության վայր = {{դրոշ|ԱՄՆ}}, [[Կոլորադո|Կոլորադո նահանգ]], [[Կոլորադո Սփրինգս]]
| Կոորդինատներ =
| Սպանության դրդապատճառ =
| Ամսաթիվ = [[2015|2015 թվականի]] [[Նոյեմբերի 27|նոյեմբերի 27-ին]]
| Ժամանակ = մոտ 11:38—16:52 ({{comment|MST|Mountain Time Zone}})
| Հարձակվողներ =
| Մարդասպաններ = Ռոբերտ Լյուիս Դիար
| Սպանվածներ = 3
| Վիրավորներ = 9
| Մարդասպանների քանակ =
| Զենք =
}}
'''[[Կոլորադո Սփրինգս]]ում''' ([[ԱՄՆ]], [[Կոլորադո |Կոլորադո նահանգ]]) '''հրաձգությամբ''' միջադեպը տեղի է ունեցել [[2015|2015 թվականի]] [[նոյեմբերի 27]]-ի ցերեկը: 57-ամյա Ռոբերտ Լյուիս Դիարը՝ զինված հրազենով, հարձակվել է Ընտանիքի պլանավորման կենտրոնի վրա, որը պատկանում է Planned Parenthood կազմակերպությանը, այնուհետև փոխհրաձգություն է սկսվել դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ: Մի քանի ժամ տևած դիմակայությունից հետո անվտանգության ուժերը գրոհել են շենքի վրա, որից հետո հարձակվողը հանձնվել է{{Անցում|#Իրադարձությունների ընթացք}}։ Հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս 9-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել{{Անցում|#Զոհեր և վիրավորներ}}։
 
Հետաքննության ընթացքում հնարավոր եղավ պարզել, որ Դիարը [[աբորտ|աբորտի]] մոլի հակառակորդ էր և հարձակվել էր Ընտանիքին պլանավորման կենտրոնի վրա, քանի որ այնտեղ նման տեսակի վիրահատություններ էին իրականացվում: Դատի ընթացքում հանցագործը ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ ինքը «պայքարել է երեխաների համար»: Կատարված հոգեբուժական փորձաքննությունը պարզել է Դիարի [[Անմեղսունակություն|անմեղսունակությունը]], և [[2016|2016 թվականի]] [[Մայիսի 11|մայիսի 11-ին]] նա դատարանի կողմից ճանաչվել է դատապարտման ոչ ենթակա՝ [[Գործունակություն|անգործունակության]] պատճառով և ուղարկվել հարկադիր բուժման{{Անցում|#Հետաքննություն և դատավարություն}}։
 
Հարձակումը ամերիկյան հասարակության ուշադրությունը հրավիրեց այն հակասությունների վրա, որոնք երկրում զարգացել են [[Աբորտ|աբորտի]] խնդրի հետ կապված: Նաև, ևս մեկ անգամ ամենաբարձր մակարդակով հարց բարձրացվեց ռազմական [[Զենք|զենքի]] կիրառման նկատմամբ վերահսկողությունը ընդլայնելու անհրաժեշտության մասին{{Անցում|#Արձագանք}}։
 
== Նախադրյալներ ==
Planned Parenthood Federation of America (PPFA) կամ Planned Parenthood-ը ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, [[Վերարտադրողական առողջություն|վերարտադրողական առողջության]] ոլորտում ծառայությունների խոշորագույն մատակարար, ներառյալ՝ [[Հղիություն (մարդ)|հղիության]] [[Հղիության արհեստական ընդհատում|արհեստական ընդհատման]] ծառայությունները: Հիմնադրվել է [[1916|1916 թվականին]] [[Նյու Յորք]]ի [[Բրուքլին]] բնակավայրում [[բուժքույր]] և հասարակական գործիչ [[Մարգարետ Սենգեր]]ի կողմից։ [[2015|2015 թվականի]] վերջի դրությամբ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի ամբողջ տարածքում ունեցել է 59 մասնաճյուղ և 700 կլինիկա<ref name="bbc1"/>։
 
Planned Parenthood-ը բազմիցս քննադատության է ենթարկվել [[Աբորտ|աբորտների]], պահպանողականների և կրոնական գործիչների դեմ շարժումների ներկայացուցիչների կողմից<ref name="bbc1"/><ref name="интерфакс1"/>։ [[2015|2015 թվականի]] առաջին կեսին ամերիկյան հասարակությունում բուռն քննարկումներ են ծավալվել մի քանի տեսագրությունների շուրջ, որոնցում իբր ապացույցներ էին պարունակվում, որ PPFA-ն, խախտելով օրենսդրությունը, բժշկական հետազոտությունների համար աբորտային նյութ է վաճառում<ref name="bbc1" /><ref name="рг-статья" /><ref name="газета1" />։ «Լավ խմբագրված և ապատեղեկատվական տեսանյութերի հայտնվելուց հետո մենք գրանցեցինք ատելության և սպառնալիքների աննախադեպ աճ Planned Parenthood-ի դեմ: Մենք վախենում էինք, որ ի վերջո դա կհանգեցնի բռնության, որին ականատես եղանք այսօր», - պատմել են կազմակերպությունում [[Կոլորադո Սփրինգս]] քաղաքում տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո<ref name="газета1" />։
 
[[Կոլորադո|Կոլորադոյի]] արևելքում գտնվող [[Կոլորադո Սփրինգս]] քաղաքում [[Աբորտ|աբորտի]] հակառակորդները բազմիցս բոյկոտել են Planned Parenthood-ի տեղական Ընտանիքի պլանավորման կենտրոնի գործունեությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունը տեղափոխվեց նոր շենք, որը մշտապես անվանվեց «ամրոց», քանի որ այն լավ պաշտպանված էր ցուցարարներից<ref name="газета1"/>։
 
== Հանցագործի ինքնություն ==
[[:Պատկեր:Robertlewisdear1.jpg|մինի|աջից|Ռոբերտ Լյուիս Դիար]]
Ռոբերտ Լյուիս Դիար կրտսերը ({{lang-en|Robert Lewis Dear, Jr.}}) ծնվել է [[1958|1958 թվականի]] [[Ապրիլի 16|ապրիլի 16-ին]] [[Հարավային Կարոլինա|Հարավային Կարոլինա նահանգում]], մեծացել է [[Կենտուկի|Կենտուկի նահանգի]] [[Լուիսվիլ]] քաղաքում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Լյուիս Դիար ավագը, [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ծառայել է [[ԱՄՆ ռազմածովային ուժեր|ԱՄՆ ռազմածովային ուժերում]], իսկ հետո 40 տարի աշխատել է [[ծխախոտ]] արտադրող՝ Liggett & Myers Tobacco Company ընկերությունում<ref name="Birthdate">{{Cite web|title=Planned Parenthood Gunman Identified as Robert Lewis Dear|url=http://www.towleroad.com/2015/11/planned-parenthood-gunman-identified-as-robert-lewis-dear/|publisher=Towleroad|date=2015-11-28|accessdate=2015-11-29|author=Towle, Andy|lang=en|archiveurl=https://web.archive.org/web/20151201175251/http://www.towleroad.com/2015/11/planned-parenthood-gunman-identified-as-robert-lewis-dear/|archivedate=2015-12-01|deadlink=no}}</ref><ref name="PreferredLeftAlone">{{cite web|author=Turkewitz, Julie; Fausset, Richard; Blinder, Alan; Mueller, Benjamin|url=http://nyti.ms/1NBLXML|title=Robert Dear, Suspect in Colorado Killings, 'Preferred to Be Left Alone' |publisher=[[The New York Times]]|date=November 28, 2015 |accessdate=November 29, 2015|lang=en}}</ref>։
 
Դիարը կրթություն է ստացել Միդվեստերն քոլեջում ([[Այովա|Այովա նահանգ]]), վարել է մեկուսացված ապրելակերպ և աշխատել որպես արվեստի անկախ դիլեր։ Որոշ ժամանակ ապրել է [[Հյուսիսային Կարոլինա]]յի լեռներում, որտեղ փոքրիկ խրճիթ էր կառուցել։ Հրաձգության միջադեպից առաջ տղամարդը տեղափոխվել էր [[Կոլորադո|Կոլորադոյի]] [[Հարթսել]] քաղաք, որտեղ ապրել է 6 հազար դոլարով գնված հողամասում գտնվող ավտոքարշակում<ref name="WP112815">{{cite web |author=Wan, William; Sullivan, Kevin; Jordan, Mary |title=Alleged Colorado gunman was adrift and alienated |publisher=[[The Washington Post]] |url=https://www.washingtonpost.com/national/alleged-colorado-gunman-was-adrift-and-alienated/2015/11/28/7cb93b62-95f5-11e5-8aa0-5d0946560a97_story.html?hpid=hp_hp-top-table-main_shooter-315pm%3Ahomepage%2Fstory |date=November 28, 2015 |accessdate=November 29, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151208130807/https://www.washingtonpost.com/national/alleged-colorado-gunman-was-adrift-and-alienated/2015/11/28/7cb93b62-95f5-11e5-8aa0-5d0946560a97_story.html?hpid=hp_hp-top-table-main_shooter-315pm%3Ahomepage%2Fstory |archivedate=2015-12-08 |deadlink=no }}</ref><ref name="рг-статья">{{статья|автор=Макарычев М.|заглавие=Убийца вышел из леса|ссылка=http://www.rg.ru/2015/11/30/usa.html|язык=ru|автор издания=|издание=[[Российская газета]]. Столичный выпуск|тип=|место=М.|издательство=|год=|номер=6841 (270; 30 ноября 2015)|страницы=|archiveurl=https://web.archive.org/web/20151208130905/http://www.rg.ru/2015/11/30/usa.html|archivedate=2015-12-08}}</ref>։ Ռոբերտի հետ շփվող մարդիկ նրան նկարագրում էին որպես անդեմ և ոչ մարդամոտ մարդ, ում խոսքը ծայրահեղ անկապ էր<ref name="призналвину-тасс">{{cite web|url=http://tass.ru/proisshestviya/2514855|title=Мужчина, устроивший стрельбу в Колорадо-Спрингс, признал свою вину в суде|publisher=[[ТАСС]]|date=2015-12-10|author=Иван Пильщиков|accessdate=2016-11-12|archiveurl=https://web.archive.org/web/20161106062200/http://tass.ru/proisshestviya/2514855|archivedate=2016-11-06|deadlink=no}}</ref>։ Ջեյմս Ռասելը, ով ապրում Էր [[Հյուսիսային Կարոլինա]]յում, Դիարի հարևանությամբ, նշում էր, որ նա քիչ էր շփվում և խուսափում էր նայել զրուցակցի աչքերին<ref name="bbc1">{{cite web|url=http://www.bbc.com/russian/international/2015/11/151129_colorado_springs_shooting_motives|title=Стрельбу в Колорадо-Спрингс устроил противник абортов|publisher=[[Русская служба Би-би-си]]|date=2015-11-29|author=|accessdate=2016-11-12|lang=ru|archiveurl=https://web.archive.org/web/20161106062338/http://www.bbc.com/russian/international/2015/11/151129_colorado_springs_shooting_motives|archivedate=2016-11-06|deadlink=no}}</ref>։
 
Դիարն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է [[1979|1979 թվականի]] դեկտեմբերին Քիմբերլի Անն Դիար անունով կնոջ հետ, որը [[1980|1980 թվականին]] նրանից որդի է ունեցել՝ Մեթյու անունով։ Երեք տարի անց ամուսինները բաժանվել են, սակայն ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է միայն [[1985|1985 թվականի]] սեպտեմբերին։ Ամուսնալուծությունից երեք ամիս անց Դիարն ամուսնացել է Բարբարա Էնն Մեշերի հետ, սակայն նրանց հարաբերությունները չեն ստացվել․ [[1986|1986 թվականի]] նոյեմբերին Ռոբերտը և նրա նախկին կինը որդի են ունեցել՝ Էնդրյուին, իսկ [[1990|1990 թվականին]] նրանից որդի է ունեցել Պամելա Ռոսը, ով հետագայում դարձել է նրա երրորդ կինը։ Բացի բազմաթիվ արտամուսնական կապերից, իրավիճակը բարդացնում էր ֆինանսական դժվարությունները, և այս ամենը, ի վերջո, հանգեցրել են նրան, որ Բարբարան և Ռոբերտը բաժանվել են։ Նրանց ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվել է [[1994|1994 թվականի]] հունիսին<ref name="рг-статья" /><ref name="NYTReligionRage">{{cite web |author=Fausset, Richard |title=For Robert Dear, Religion and Rage before Planned Parenthood Attack |url=http://nyti.ms/1OuvSqS |publisher=[[The New York Times]] |date=December 1, 2015|lang=en|accessdate=2016-11-12}}</ref>: Պամելա Ռոսի հետ ամուսնությամբ նա ապրել է մինչև [[2001|2001 թվականի]] նոյեմբերը<ref name="NYTReligionRage"/>։
 
Դիարը բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ [[1991|1991 թվականի]] մայիսին նա ձերբակալվեց և դատապարտվեց [[Չարլսթոն (Արևմտյան Վիրջինիա)|Չարլսթոնում]]՝ ապօրինի [[սառը զենք]] կրելու և լիցքավորված զենք պահելու համար<ref name="NYTReligionRage"/>։ [[1992|1992 թվականի]] [[Նոյեմբերի 29|նոյեմբերի 29-ին]], տղամարդու երկրորդ կնոջ խոսքով, նա [[Բռնաբարություն|բռնաբարել]] է նրան՝ սպառնալով [[Դանակ|դանակով]]։ Դեպքի առթիվ հարուցվել է [[քրեական գործ]], սակայն Դիարին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ [[1997|1997 թվականին]], ըստ ոստիկանական փաստաթղթերի, Ռոբերտը հարձակվել է իր երրորդ կնոջ վրա, սակայն կոնֆլիկտն ավարտվել է հաշտությամբ<ref name="рг-статья"/><ref name="NYTReligionRage"/>։ [[2003|2003 թվականին]] Դիարը ձերբակալվել և մեղադրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, սակայն դատարանում մեղավոր չի ճանաչվել<ref name="рг-статья" />։
 
Ամուսնալուծության դատական փաստաթղթերում Դիարի երկրորդ կինը նշել է, որ տղամարդը իրեն դասել է ավետարանական քրիստոնյաների շարքին, բայց ոչ թե «իր գործողություններով հետևել է Աստվածաշնչին», այլ կարծել է, որ մինչ նա [[Փրկություն|կփրկվի]], կարող է անել այն ամենը, ինչ կամենում է<ref name="NYTReligionRage"/>։ Ռոբերտին ճանաչող մարդիկ նշում էին, որ նա դեմ էր [[Աբորտ|աբորտներին]], ինչպես նաև իրեն համարում էր «Աստծո բանակ» ահաբեկչական կազմակերպության անդամ, որը մի քանի հարձակում էր գործել նման գործողություններ իրականացնող կլինիկաների դեմ<ref name="NYTReligionRage"/>։
 
== Իրադարձությունների ընթացք ==
[[2015|2015 թվականի]] [[Նոյեմբերի 27|նոյեմբերի 27-ի]] առավոտյան Դիարը, զինված կիսաավտոմատ [[Հրացան|հրացանով]], իր ավտոմեքենայով եկել է Planned Parenthood-ին պատկանող Ընտանիքի պլանավորման կենտրոն<ref name="NYTReligionRage"/><ref name=CNN.Source>{{cite web |author=Conlon, Kevin; Botelho, Greg; Brown, Pamela |title=Source: Suspect spoke of 'baby parts' after Planned Parenthood shooting |date=November 29, 2015 |accessdate=December 7, 2015 |publisher=[[CNN]] |url=http://www.cnn.com/2015/11/28/us/colorado-planned-parenthood-shooting/ |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151209095500/http://www.cnn.com/2015/11/28/us/colorado-planned-parenthood-shooting/ |archivedate=2015-12-09 |deadlink=no }}</ref>։ Ըստ կլինիկայի աշխատակիցների՝ առաջին կրակոցները հնչել են դեռ դրսում<ref name=Atlantic>{{cite web |url=https://www.theatlantic.com/politics/archive/2015/11/planned-parenthood-colorado-shooting/417891/ |title=A Planned Parenthood Clinic Shooting in Colorado |publisher=[[The Atlantic]] |first=Matt |last=Ford |date=November 27, 2015 |accessdate=November 27, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151129222344/http://www.theatlantic.com/politics/archive/2015/11/planned-parenthood-colorado-shooting/417891/ |archivedate=2015-11-29 |deadlink=no }}</ref><ref name="Healy Eckholm 2015">{{cite web |author=Healy, Jack; Eckholm, Erik.|title=Siege Highlights Security Used in Abortion Clinics |publisher=[[The New York Times]] |date=November 28, 2015 |url=http://nyti.ms/1jqgQFJ |accessdate=November 29, 2015|lang=en}}</ref>։ «Նա նայեց ուղիղ իմ դեմքին, նա նշան բռնեց իմ գլխի վրա: Ես տեսա նրա աչքերում… քարե սառը դեմքը»,-հիշել է 61-ամյա Օզի Լիկանոն, որը տուժել էր հարձակման ժամանակ։ Հանցագործը կրակ է բացել Լիկանոյի մեքենայի վրա, երբ նա գտնվում էր դրա մեջ, ինչի արդյունքում տղամարդը վնասվածք էր ստացել առջևի ապակու կտորներից<ref name="дэйлимэйл">{{cite web|author=Ruth Styles, Christopher Brennan|title=EXCLUSIVE: Divorced recluse who 'killed three' in assault on Planned Parenthood clinic was an oddball loner - but never expressed political views to neighbors after moving to remote Colorado cabin|publisher=[[Daily Mail]]|date=November 29, 2015|url=http://www.dailymail.co.uk/news/article-3337420/Pictured-trench-coat-gunman-59-killed-three-including-hero-cop-injured-nine-opening-fire-Planned-Parenthood-clinic.html#ixzz4PG2xsm95|accessdate=2016-11-06|lang=en|archiveurl=https://web.archive.org/web/20161107014816/http://www.dailymail.co.uk/news/article-3337420/Pictured-trench-coat-gunman-59-killed-three-including-hero-cop-injured-nine-opening-fire-Planned-Parenthood-clinic.html#ixzz4PG2xsm95|archivedate=2016-11-07|deadlink=no}}</ref>։
 
[[Արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներ|911 ծառայությանն]] առաջին ահազանգը ստացվել է ժամը 11:38-ին (MST)<ref name=Atlantic/>: Հարձակվողը նկարագրվել է որպես երկարափող զենք և որսորդական հանդերձանք ունեցող մարդ<ref name="газета1">{{cite web|url=http://www.gazeta.ru/social/2015/11/28/7923023.shtml|title=Аборты попали под расстрел|publisher=[[Газета.Ru]]|author=Артур Громов|language=ru|date=2015-11-28|accessdate=2015-12-03|archiveurl=https://web.archive.org/web/20151201035045/http://www.gazeta.ru/social/2015/11/28/7923023.shtml|archivedate=2015-12-01|deadlink=no}}</ref><ref name="USAT1">{{cite web |author=Hughes, Trevor; Stanglin, Doug |url=https://www.usatoday.com/story/news/nation/2015/11/27/reports-active-shooter-barricaded-planned-parenthood-office-colo/76455300/ |accessdate=November 27, 2015 |publisher=[[USA Today]] |title=Gunman shoots 4 cops in Planned Parenthood clinic in Colo. |date=November 27, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151127220703/http://www.usatoday.com/story/news/nation/2015/11/27/reports-active-shooter-barricaded-planned-parenthood-office-colo/76455300/ |archivedate=2015-11-27 |deadlink=no }}</ref>: Դեպքի վայր ժամանած առաջին ոստիկանները Դիարի կողմից հարձակման են ենթարկվել շենքին մոտենալու փորձի ժամանակ, իսկ փոխհրաձգության ընթացքում հանցագործին հաջողվել է սպանել մեկին և վիրավորել մի քանի ուժայինների<ref name=Atlantic/>։
 
Կրակոցների վայր են ժամանել տեղի տասնյակ ոստիկաններ, [[Հետաքննությունների դաշնային բյուրո]]յի գործակալները, [[Բժիշկ|բժիշկները]], [[Հրշեջ|հրշեջները]], ինչպես նաև [[Էլ Պասո շրջան (Կոլորադո)|Էլ Պասո շրջանի]] շերիֆի գրասենյակի աշխատակիցները, ընդ որում, [[Վաշինգտոն]]ում [[Հետաքննությունների դաշնային բյուրո|ՀԴԲ]]-ի գործակալները, ինչպես հաղորդել Է [[The New York Times]] թերթը, «անակնկալի են եկել» և հարձակումից հետո մի քանի ժամվա ընթացքում քիչ տեղեկություններ են ունեցել տեղի ունեցածի մասին<ref name=NYTimes.Chaos>{{cite web|author=Turkewitz, Julie; Mueller, Benjamin |title=In Colorado, Bustling With Shoppers, Then Gripped by Chaos |publisher=[[The New York Times]] |date=November 28, 2015 |url=http://nyti.ms/1Om3pUl |accessdate=December 3, 2015|lang=en}}</ref>: Դեպի կենտրոն տանող ճանապարհները փակվել են, սկսվել է այն մարդկանց տարահանումը, ովքեր չէին հասցրել լքել Կենտրոնը։ Կլինիկայի որոշ աշխատակիցներ և հիվանդներ թաքնվել են անվտանգության սենյակներում, որոնք հատուկ նախատեսված են եղել տարբեր սպառնալիքների դեպքում օգտագործման համար<ref name="Healy Eckholm 2015"/>: Մերձակա շենքերի բնակիչները չեն տարհանվել, սակայն նրանց խնդրել են դուրս չգալ փողոց, իսկ մոտակա առևտրի կենտրոնի այցելուներին հրահանգվել է մնալ ներսում մինչև ուժային գործողության ավարտը<ref name="газета1"/>: [[Զանգվածային լրատվության միջոցներ|ԶԼՄ]]-ների տեղեկություններով՝ ուժայիններին օգնության խնդրանքով դիմել է տեղի բնակիչը՝ ատրճանակով և զինամթերքով, սակայն սպաները նրան հրամայել են անհապաղ հեռանալ վտանգավոր գոտուց<ref name="газета1"/>։
 
Դիարի և ուժայինների դիմակայությունը տևել է մի քանի ժամ։ Այդ ընթացքում ոստիկաններին հաջողվել է միանալ Կենտրոնի շենքի ներսում գտնվող տեսախցիկներին, ինչի շնորհիվ նրանք կարողացել են հետևել հանցագործի տեղաշարժերին ներսում, ինչպես նաև պարզել, թե որտեղ են գտնվում կլինիկայի ոչ տարհանված աշխատակիցներն ու հիվանդները<ref name="Healy Eckholm 2015"/>: Ժամը 16:50-ի սահմաններում [[SWAT]] հատուկ ստորաբաժանման մարտիկները զրահապատ ավտոմեքենայով մտել են շենքի նախասրահ՝ կոտրելով դռների երկու համակարգերը, որից հետո Դիարը, որը հայտնվել էր թակարդում, ենթարկվել է ոստիկանների հորդորներին հանձնվել և վայր է դրել զենքը<ref name="интерфакс1">{{cite web|url=http://www.interfax.ru/world/482084|title=Три человека погибли в результате перестрелки с неизвестным в Колорадо|publisher=[[Интерфакс]]|author=|language=ru|date=2015-11-28|accessdate=2015-12-03|archiveurl=https://web.archive.org/web/20151203075946/http://www.interfax.ru/world/482084|archivedate=2015-12-03|deadlink=no}}</ref><ref name="рг-статья" /><ref name=NYTimes.Chaos/>։
 
Մոտավորապես ժամը 16:52-ին Դիարը ձերբակալվել է։ Ուժայիններն անմիջապես ձեռնամուխ են եղել դեպքի վայրի զննմանը, քանի որ տեղեկություն էր ստացվել, որ տղամարդը, հնարավոր է, Կենտրոնի շենք է տարել ինչ-որ «վտանգավոր սարքեր»<ref name="риа1">{{cite web|url=http://ria.ru/world/20151128/1330446297.html|title=Три человека стали жертвами стрельбы в Колорадо|publisher=[[РИА Новости]]|author=|lang=ru|date=2015-11-29|accessdate=2015-12-03|archiveurl=https://web.archive.org/web/20151203161219/http://ria.ru/world/20151128/1330446297.html|archivedate=2015-12-03|deadlink=no}}</ref>: Կատարվել է նաև հանցագործի ավտոմեքենայի զննություն, ըստ որոշ տեղեկությունների, դրանում գտնվել են [[Պրոպան|պրոպանի]] բալոններ, որոնք, ըստ իրավապահների, Դիարը մտադիր է եղել պայթեցնել<ref name=CNN.Source /><ref name=CNN.Source />։
 
== Զոհեր և վիրավորներ ==
Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ 44-ամյա ոստիկան Գարեթ Սուեյզին, 29-ամյա Քի Արեյ Ստյուարտը և 35-ամյա Ջենիֆեր Մակովսկին:
* Գարեթ Սուեյզին ծնվել էր 1971 թվականի նոյեմբերի 16-ին [[Մասաչուսեթս|Մասաչուսեթս նահանգի]] [[Բոստոն]] քաղաքում։ Երիտասարդ տարիքում բազմիցս մասնակցել էր գեղասահքի ազգային առաջնություններին և զբաղեցրել մրցանակային տեղեր, հրաձգության միջադեպի պահին ծառայում էր Կոլորադո Սփրինգսի Կոլորադոյի համալսարանի ոստիկանության բաժնում: Ամուսնացած էր, երկու երեխաների հայր էր։ Սուեյզին առաջիններից էր, որ եկել էր հարձակման ազդանշանը ստանալուն պես և զոհվեց Դիարի հետ փոխհրաձգության ժամանակ<ref name="bbc1"/>։
* Քի Արեյ Ստյուարտը [[Իրաքի պատերազմ]]ի վետերան է եղել, 2005 թվականից մինչև 2007 թվականը ծառայել է ԱՄՆ Ֆորտ-Հուդ գլխավոր ռազմակայաններից մեկում, և կարճ ժամանակով՝ 2013 թվականին բանակը թողնելուց առաջ՝ Ֆորտ-Կարսոնի բազայում<ref name="стюарт" />։ Նրան կրակել են այն պահին, երբ նա փորձում էր վազել դեպի շենքի կենտրոն, որպեսզի հրաձգության մասին նախազգուշացնի այնտեղ գտնվող մարդկանց<ref name="стюарт">{{cite web |title=Iraq War Veteran Identified as Victim in Planned Parenthood Shooting |publisher=KKTV 11 News |url=http://www.kktv.com/home/headlines/Family-Identifies-Victim-in-Planned-Parenthood-Shooting-358094491.html |lang=en |date=November 29, 2015 |accessdate=November 29, 2015 |archiveurl=https://web.archive.org/web/20151129223703/http://www.kktv.com/home/headlines/Family-Identifies-Victim-in-Planned-Parenthood-Shooting-358094491.html |archivedate=2015-11-29 |deadlink=no }}</ref>։
* Ջենիֆեր Մակովսկին երկու երեխաների մայր էր։ Կինը կլինիկա էր եկել ընկերոջն ուղեկցելու համար<ref name="Paul on Markovsky">{{cite web|title=Jennifer Markovsky, Planned Parenthood shooting victim, mourned|author=Aguilar, John|publisher=[[The Denver Post]]|url=http://www.denverpost.com/2015/12/04/jennifer-markovsky-planned-parenthood-shooting-victim-mourned/|date=2015-12-04|lang=en|accessdate=2016-11-12|archiveurl=https://web.archive.org/web/20161112210545/http://www.denverpost.com/2015/12/04/jennifer-markovsky-planned-parenthood-shooting-victim-mourned/|archivedate=2016-11-12|deadlink=no}}</ref>։
 
Տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել 9 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան<ref name="рг-статья" /><ref name="газета1"/><ref name="призналвину-тасс"/>։
 
== Հետաքննություն և դատավարություն ==
Դեպքի հետաքննությանը մասնակցել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի և [[Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրո|Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի]] աշխատակիցները<ref name="Castillejo 2015">{{cite web |author=Castillejo, Esther |title=4 Officers Shot Near Colorado Springs Planned Parenthood |publisher=[[ABC News]] |date=November 27, 2015 |url=http://abcnews.go.com/US/active-shooter-reported-colorado-springs-police/story?id=35449252 |accessdate=November 27, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151127220704/http://abcnews.go.com/US/active-shooter-reported-colorado-springs-police/story?id=35449252 |archivedate=2015-11-27 |deadlink=no }}</ref>: Դիարի մոտիվները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել, քանի որ ձերբակալության ժամանակ նա «քաոսային հարցազրույց» է տվել, որում ասել է «Այլևս ոչ մի մանկական օրգաններ» արտահայտությունը և բացասաբար է արտահայտվել գործող կառավարության մասին<ref name="рг-статья" /><ref name="начало суда" >{{cite web |title=Planned Parenthood Shooting Suspect Robert Dear Appears in Court Wearing 'Suicide Prevention Garment' |url=http://abcnews.go.com/US/planned-parenthood-shooting-suspect-robert-dear-court/story?id=35488013 |publisher=[[ABC News]] |accessdate=November 30, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151130215755/http://abcnews.go.com/US/planned-parenthood-shooting-suspect-robert-dear-court/story?id=35488013 |archivedate=2015-11-30 |deadlink=no }}</ref>։
 
[[2015|2015 թվականի]] [[Նոյեմբերի 30|նոյեմբերի 30-ին]] Դիարին մեղադրանք է առաջադրվել, որը ներառում էր 179 կետ, որոնցից մի քանիսով [[մահապատիժ]] էր սպառնում<ref name="тасс-приговор"/>: Այդ պահին [[Էլ Պասո շրջան (Կոլորադո)|Էլ Պասոյի շրջանի]] բանտում գտնվող տղամարդը դատարանի առաջ կանգնել է տեսակապով, իսկ մեղադրանքի հրապարակումից հետո դատավորին պատասխանել է, որ ինքը հարցեր չունի։ Դիարին հանրային պաշտպան էր նշանակվել Դենիել Քինգը, որը նախկինում հանդես է եկել որպես [[Ջեյմս Հոլմս]]ի փաստաբան [[Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում|Օրորա քաղաքի կինոթատրոնում զանգվածային սպանության]] գործով<ref name="газета-адвокат">{{cite web|url=https://www.gazeta.ru/social/news/2015/12/01/n_7954913.shtml|title=Убийцу из Колорадо-Спрингс защищает тот же адвокат, что и стрелка из кинотеатра|publisher=[[Газета.Ru]]|author=|language=ru|date=2015-12-01|accessdate=2016-11-07|archiveurl=https://web.archive.org/web/20161108052404/https://www.gazeta.ru/social/news/2015/12/01/n_7954913.shtml|archivedate=2016-11-08|deadlink=no}}</ref>։
 
Գործը քննվել է [[Կոլորադո|Կոլորադո նահանգի]] 4-րդ շրջանային դատարանում՝ դատավոր Գիլբերտ Մարտինեսի կողմից<ref name="Fausset">{{cite web|author=Fausset, Richard|url=http://nyti.ms/1YZIw4e|title=Colorado Shooting Suspect Declares 'I'm Guilty' in Court|publisher=[[The New York Times]]|date=December 9, 2015|lang=en|accessdate=2016-11-12}}</ref>։ [[2015|2015 թվականի]] [[Դեկտեմբերի 9|դեկտեմբերի 9-ին]] տեղի է ունեցել առաջին նիստը, որտեղ ամբաստանյալն ընդունել է իր մեղքը, սակայն զղջում չի հայտնել, նյարդայնացած է եղել և բազմիցս բարձրացրել է ձայնը՝ խոսելով Մարտինեսի հետ: Տղամարդը պնդել է, որ «պայքարել է երեխաների համար»՝ պատճառաբանելով, որ հարձակումն ուղղված է եղել հղիության արհեստական ընդհատման գործողությունների դեմ, որոնք անցկացվել են Ընտանիքի պլանավորման կենտրոնում, ինչպես նաև դատավորին առաջարկել է հաշվի առնել, թե քանի երեխա պետք է զոհվեր այդ կլինիկայում անցկացվող աբորտների հետևանքով<ref name="призналвину-тасс"/>։
 
Հետագա լսումների ընթացքում Դիարը կտրուկ կերպով դժգոհություն է հայտնել իր պաշտպանից՝ նրան մեղադրելով Planned Parenthood-ի հետ դավադրության մեջ, և հրաժարվել է հոգեբուժական հետազոտություն անցնել: [[2015|2015 թվականի]] [[Դեկտեմբերի 23|դեկտեմբերի 23-ի]] նիստում ամբաստանյալը պահանջել է ազատել իր փաստաբանին և հայտարարել, որ ցանկանում է օգտվել իրեն ինքնուրույն պաշտպանելու [[Սահմանադրական իրավունք|սահմանադրական իրավունքից]]: Դատավորը, լսելով Դիարի փաստարկները, նրան ուղարկել է հոգեբուժական փորձաքննության, որտեղ մասնագետները պետք է որոշեին, թե արդյոք նա գործունակ է՝ դատարանում ինքն իրեն ներկայացնելու համար<ref>{{Cite web|title = Robert Dear, Accused Planned Parenthood Killer, Tries to Fire Lawyers|url = http://www.nbcnews.com/news/us-news/robert-dear-accused-planned-parenthood-killer-tries-fire-lawyers-n485286|publisher = NBC News|date = December 23, 2015|accessdate = December 28, 2015|first = Vicky|last = Collins|first2 = Jon|last2 = Schuppe|lang = en|archiveurl = https://web.archive.org/web/20151227191653/http://www.nbcnews.com/news/us-news/robert-dear-accused-planned-parenthood-killer-tries-fire-lawyers-n485286|archivedate = 2015-12-27|deadlink = no}}</ref>։
 
[[2016|2016 թվականի]] [[Մայիսի 11|մայիսի 11-ին]] Դիարը ճանաչվել է անգործունակ և ոչ ենթակա դատապարտման։ Դատավորը որոշել է, որ դատաքննությունը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրյալը համապատասխան հոգեբուժական բուժում չի անցել, ընդ որում, եթե մասնագետները հետագայում նրան մեղսունակ համարեն, ապա գործընթացը կվերսկսվի<ref name="тасс-приговор">{{cite web|url=http://tass.ru/proisshestviya/3274314|title=AP: убийцу трех человек в Колорадо-Спрингс признали неподсудным по состоянию здоровья|publisher=[[ТАСС]]|author=Алексей Качалин|language=ru|date=2016-05-12|accessdate=2016-11-08|archiveurl=https://web.archive.org/web/20161108195348/http://tass.ru/proisshestviya/3274314|archivedate=2016-11-08|deadlink=no}}</ref><ref name="риа-приговор">{{cite web|url=https://ria.ru/world/20160512/1431579967.html|title=Суд в США признал невменяемым стрелка из Колорадо|publisher=[[РИА Новости]]|author=|language=ru|date=2016-05-12|accessdate=2016-11-08|archiveurl=https://web.archive.org/web/20161108195451/https://ria.ru/world/20160512/1431579967.html|archivedate=2016-11-08|deadlink=no}}</ref>: Հանցագործն անորոշ ժամանակով ուղարկվել է [[Կոլորադո|Կոլորադոյի]] պետական հոգեբուժարան<ref>{{cite web|first=Trevor|last=Hughes|url=https://www.usatoday.com/story/news/nation/2016/05/11/planned-parenthood-shooting-suspect-found-not-competent-stand-trial/84243964/|title=Planned Parenthood shooting suspect found incompetent to stand trial|publisher=USA Today|date=May 11, 2016|accessdate=May 11, 2016|archiveurl=https://web.archive.org/web/20160511214808/http://www.usatoday.com/story/news/nation/2016/05/11/planned-parenthood-shooting-suspect-found-not-competent-stand-trial/84243964/|archivedate=2016-05-11|deadlink=no}}</ref>։
 
== Արձագանք ==
[[ԱՄՆ նախագահ]] [[Բարաք Օբամա]]ն դեպքի մասին տեղեկացվել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Լայզա Մոնակոյից, իսկ ավելի ուշ հանդես է եկել միջադեպի դատապարտմամբ<ref>{{cite web|url=https://ria.ru/world/20151128/1330326146.html|title=Президент Обама проинформирован о стрельбе в Колорадо|publisher=[[РИА Новости]]|author=|language=ru|date=2015-11-28|accessdate=2015-12-03|archiveurl=https://web.archive.org/web/20151130040102/http://ria.ru/world/20151128/1330326146.html|archivedate=2015-11-30|deadlink=no}}</ref>: «Սա նորմալ չէ, և մենք չենք կարող թույլ տալ, որ սա դառնա նորմ <…> Բավական է, ուրեմն՝ բավական է»,-հայտարարել է նա<ref name="дэйлимэйл"/><ref>{{cite web|url=https://www.nytimes.com/2015/11/29/us/colorado-springs-planned-parenthood-obama-responds-to-gun-violence.html|title=Obama Says ‘Enough Is Enough’ After Colorado Shooting|publisher=[[The New York Times]]|author=Martin, Jonathan|language=en|date=2015-11-28|accessdate=2016-11-17|archiveurl=https://web.archive.org/web/20160405210403/http://www.nytimes.com/2015/11/29/us/colorado-springs-planned-parenthood-obama-responds-to-gun-violence.html|archivedate=2016-04-05|deadlink=no}}</ref>: [[Բարաք Օբամա|Օբաման]], ով ավելի վաղ բազմիցս առաջարկել էր խստացնել երկրում [[Հրազեն|հրազենի]] նկատմամբ վերահսկողությունը, հերթական անգամ կոչ է արել վերանայել զենքի կիրառման գործող քաղաքականությունը<ref name="дэйлимэйл"/><ref name="тасс-обама">{{cite web|url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/2481761|title=Обама призвал ограничить в США оборот оружия в связи со стрельбой в Колорадо-Спрингс|publisher=[[ТАСС]]|author=Иван Лебедев|language=ru|date=2015-11-28|accessdate=2015-12-03|archiveurl=https://web.archive.org/web/20151208211602/http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/2481761|archivedate=2015-12-08|deadlink=no}}</ref><ref name="голос" >{{cite web|url=http://www.golos-ameriki.ru/a/obama-on-colorado-shooting/3078769.html|title=Обама в ответ на стрельбу в Колорадо: «Хватит!»|publisher=[[Голос Америки]]|author=Служба новостей «Голоса Америки»|language=ru|date=2015-11-29|accessdate=2016-11-17|archiveurl=https://web.archive.org/web/20161119065642/http://www.golos-ameriki.ru/a/obama-on-colorado-shooting/3078769.html|archivedate=2016-11-19|deadlink=no}}</ref><ref>{{cite web|url=https://www.independent.co.uk/news/world/americas/colorado-springs-shooting-barack-obama-condemns-the-attack-and-says-enough-is-enough-a6752796.html|title=Colorado Springs shooting: Barack Obama condemns attack and says 'enough is enough'|publisher=[[The Independent]]|author=Grice, Will|language=en|date=2015-11-28|accessdate=2016-11-17|archiveurl=https://web.archive.org/web/20161119064930/http://www.independent.co.uk/news/world/americas/colorado-springs-shooting-barack-obama-condemns-the-attack-and-says-enough-is-enough-a6752796.html|archivedate=2016-11-19|deadlink=no}}</ref>:
 
{{քաղվածքի սկիզբ}}Մենք դեռ չգիտենք, թե ինչն է եղել այսպես կոչված մոտիվը, որով առաջնորդվել է այդ զինված մարդը, ով մարտական զենքից կրակ է բացել, սպանել, վիրավորել և պատանդ է վերցրել 12 մարդու Կոլորադոյի Ընտանիքի պլանավորման կլինիկայում: Բայց մենք գիտենք, որ նա սպանել է ոստիկանի և երկու քաղաքացու, որոնց այդ ոստիկանը փորձել է պաշտպանել։ Մենք գիտենք, որ իրավապահ մարմինների աշխատակիցները փրկում են մարդկանց կյանքը։ Դա տեղի է ունենում ամեն օր ամբողջ Ամերիկայում։ Եվ մենք գիտենք, որ շատ ամերիկացիներ ու նրանց հարազատները ստիպված են վախենալ իրենց կյանքի համար։{{oq|en|We don’t yet know what this particular gunman’s so-called motive was for shooting 12 people, or for terrorizing an entire community, when he opened fire with an assault weapon and took hostages at a Planned Parenthood center in Colorado. What we do know is that he killed a cop in the line of duty, along with two of the citizens that police officer was trying to protect. We know that law enforcement saved lives, as so many of them do every day, all across America. And we know that more Americans and their families had fear forced upon them.}}
{{քաղվածքի վերջ}}
 
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը հարձակումը որակել է որպես «հանցագործություն առողջապահության ծառայություններ ստացող կանանց, իրավապահ մարմինների դեմ, որոնք ձգտում են պաշտպանել և ծառայել նաև այլ անմեղ մարդկանց» և խոստացել է գործի դնել արդարադատության նախարարության բոլոր ռեսուրսները տեղի ունեցածը հետաքննելիս<ref name="рг-статья" /><ref>{{cite web |url=http://www.justice.gov/opa/pr/attorney-general-loretta-e-lynch-statement-yesterdays-attack-colorado |title=Attorney General Loretta E. Lynch Statement on Yesterday's Attack in Colorado |publisher=United States Department of Justice |lang=en |date=November 28, 2015 |accessdate=2016-11-12 |archiveurl=https://web.archive.org/web/20151129223121/http://www.justice.gov/opa/pr/attorney-general-loretta-e-lynch-statement-yesterdays-attack-colorado |archivedate=2015-11-29 |deadlink=no }}</ref>։
 
«Ինչպես և շատ ամերիկացիներ, մենք անհանգստացած ենք, որ ծայրահեղականները պայմաններ են ստեղծել, որոնք նպաստում են այս երկրում ահաբեկչության տարածմանը։ Մենք երբեք չենք հրաժարվի անվտանգ, բարենպաստ պայմաններում բժշկական ծառայություններ մատուցելուց այն մարդկանց, որոնց պետք են այդ ծառայությունները և ովքեր վստահում են մեզ»,- հայտարարել է Planned Parenthood-ի տեղական բաժանմունքի ղեկավար Վիկի Քոուերթը<ref name="голос" />։
 
Քոուերթը, ինչպես նաև [[Արկանզաս (նահանգ)|Արկանզաս նահանգի]] նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, միջադեպը անվանել են «ներքին ահաբեկչության ձև»<ref>{{cite web |title=Colorado Planned Parenthood shooting: 3 dead, suspect captured |url=http://www.cnn.com/2015/11/27/us/colorado-shooting-probe |publisher=[[CNN]] |date=November 27, 2015 |accessdate=November 29, 2015 |lang=en |archiveurl=https://web.archive.org/web/20151129060556/http://www.cnn.com/2015/11/27/us/colorado-shooting-probe/ |archivedate=2015-11-29 |deadlink=no }}</ref>: Այս տերմինը կանանց՝ հղիությունն ընդհանելու իրավունքը պաշտպանող փաստաբաններն օգտագործել են ավելի վաղ, երբ 2015 թվականի հոկտեմբերին NARAL շարժման կողմնակիցները սկսեցին տարածել խնդրագիր, որը հասցեագրված է ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որտեղ առաջարկվում էր առանձին կատեգորիայի մեջ առանձնացնել աբորտներ կիրառող կլինիկաների վրա հաճախակի դարձած հարձակումները: «Տեխնիկապես «ներքին ահաբեկչություն» տերմինն արտացոլում է երկրի քաղաքացիների որոշակի կատեգորիայի դեմ բռնության կիրառում՝ նրանց կայացրած որոշումների վրա ազդելու նպատակով։ Եվ մենք պահանջել ենք այդ կատեգորիան ճանաչել՝ մինչև Կոլորադոյի սարսափելի միջադեպը»,- նշել է NARAL-ի փոխնախագահ Սաշա Բրյուսը<ref>{{cite web|url=http://www.forumdaily.com/99256-2/|title=Атаки на клиники, практикующие аборты, призывают отнести к терроризму|publisher=ForumDaily|author=|language=ru|date=2015-11-30|accessdate=2016-11-07|archiveurl=https://web.archive.org/web/20161108052324/http://www.forumdaily.com/99256-2/|archivedate=2016-11-08|deadlink=no}}</ref>։
 
Տեղի ունեցածին արձագանքել են [[ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016|ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները]]՝ [[ԱՄՆ հանրապետական կուսակցություն|Հանրապետական կուսակցության]] թեկնածու [[Դոնալդ Թրամփ]]ը Դիարին «մոլագար» է անվանել<ref name="газета-адвокат" /><ref name="трамп">{{cite web|url=https://www.gazeta.ru/politics/news/2015/11/29/n_7949657.shtml|title=Трамп назвал стрелявшего в Колорадо-Спрингс маньяком|publisher=[[Газета.Ru]]|author=|language=ru|date=2015-11-29|accessdate=2016-11-09|archiveurl=https://web.archive.org/web/20161110043713/https://www.gazeta.ru/politics/news/2015/11/29/n_7949657.shtml|archivedate=2016-11-10|deadlink=no}}</ref>, իսկ [[ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն|Դեմոկրատական կուսակցության]] թեկնածու [[Հիլարի Քլինթոն]]ը [[Թվիթթեր|Twitter]]-ի էջում իր համերաշխությունն է հայտնել Planned Parenthood-ին<ref name="газета1"/>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Հղումներ ==
* {{cite web |url=https://ria.ru/spravka/20160612/1446232201.html|title=Случаи стрельбы в общественных заведениях США в 2014-2016 годах |author= |date=2016-06-12 |work=Справка |publisher=[[РИА Новости]] |accessdate=2016-11-12 |lang=}}