«Մարտին Վարդազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
 
==Կենսագրություն==
[[Պատկեր:Alley of Devotees, Yerevan (39).jpg|մինի|Մարտին Վարդազարյանի անվանական աստղը [[Նվիրյալների արահետ (Երևան)|Նվիրյալների արահետում]]]]
Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ [[Ցոլակ Վարդազարյան]]ը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1956-1958 թվականներին աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար: 1961 թվականին ավարտել է [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1961-1963 թվականներին ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է [[Հ1|Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության]] էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան [[Հայկական պետական մանկավարժական համալսարան]]ի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ 1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում<ref>[http://culture.ysu.am/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%BA%D5%B8%D5%A6%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80/ Մշակույթի կենտրոն. Մարտին Վարդազարյան]</ref> 2009 թվականից ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=573 Կենսագրությունը AV Production կայքում]</ref>: