«Օֆելյա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
No edit summary
Տող 6.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Ofelya Hambardzumyan's Memorial.jpg|մինի|Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
[[Պատկեր:Ofelya Hambardzumyan's & Norayr Hovhannisyan's plaque.jpg|մինի|Օֆելյա Համբարձումյանին և Նորայր Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակ [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Երևանի Մաշտոցի պողոտայում]]]]
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է [[Արաքսյա Գյուլզադյան]]ը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]ը (Հ. Մուսինյանի դասարան)<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=529 Օֆելյա Համբարձումյանի մասին avproduction.am կայքում]</ref>, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել [[Արամ Մերանգուլյան]]ի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ [[1944]] թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։
 
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել [[Սայաթ-Նովա]]յի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է [[Ֆարհադ]]ի, [[Միսկին Բուրջի]]ի, [[Ջիվանի|Ջիվանու]], [[Շերամ]]ի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ [[Հավասի|Հավասու]], [[Գուսան Աշոտ|Աշոտի]] և [[Շահեն (գուսան)|Շահենի]] ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև [[Ավետիք Իսահակյան]]ի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։
 
[[Պատկեր:Alley of Devotees, Yerevan (29).jpg|մինի|ձախից|Օֆելյա Համբարձումյանի անվանական աստղը [[Նվիրյալների արահետ (Երևան)|Նվիրյալների արահետում]]]]
 
Համերգներով հանդես է եկել [[ԱՊՀ]] քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում ([[Լիբանան]], [[Սիրիա]], [[Եգիպտոս]], [[Ֆրանսիա]], [[ԱՄՆ]])։ [[21-րդ դար]]ում բեմում այլևս հանդես չի եկել։
Տող 17 ⟶ 21՝
 
== Մահ ==
[[Պատկեր:Ofelya Hambardzumyan's Memorial.jpg|մինի|Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
[[Պատկեր:Ofelya Hambardzumyan's & Norayr Hovhannisyan's plaque.jpg|մինի|Օֆելյա Համբարձումյանին և Նորայր Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակ [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Երևանի Մաշտոցի պողոտայում]]]]
Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում<ref name="newsam" />։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում<ref>[http://yerkirmedia.am/culture/ofelya-hambardzumyan-taxum/ Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում]</ref>։