«Մասնակից:ArzumanyanGayane/Տող գյուղի պատմական հուշարձանները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը «Խաչս Վարդան» եկեղեցին է, որ գյուղում նաև «Անապատ» է կոչվում: Նրա կառուցման տարեթիվը ևս անհայտ է: Փոքր, թաղածածկ այս կառույցի շրջակայքում կան խուցերի ավերակներ: Անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ: Այստեղ է թաղված Մելիք Բախտամը: Եկեղեցու հարավային կողմի հանգստարանը Եգանյանների տոհմային երկրորդ գերեզմանատունն է:
Տող գյուղում և նաև շրջակայքում փոքր ու մեծ տապանաքարերով բազմաթիվ գերեզմաններ կան: Այստեղ կարելի է տեսնել մարդկային կերպարանք հիշեցնող խաչերով շիրմաքարեր: Երևի թե «ամեն հայ մի քար է» ասույթը նմանատիպ շիրմաքարերից է առաջացել:
 
== Ծանոթագրություններ ==
{{Գեղամ Աթայան-Տող Բերդաքաղաքի Պատմություն,էջ 208-213}}