«Մասնակից:ArzumanyanGayane/Տող գյուղի պատմական հուշարձանները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
=== Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի ===
[[Պատկեր:Church9.jpg|ձախից|մինի|250px|պատկերիՍուրբ անվանումՍտեփաննոս Նախավկա եկեղեցի (1696-1770 թթ.)]]
Տող գյուղի հարավային գերեզմանատան «Եղցու խութ» կոչվող բարձունքին է շինված Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցին: «Թաղածածկ փոքր շենք է, - գրում է [[Սեդրակ Բարխուդարյան|Սեդրակ Բարխուդարյանը]], - կառուցված ճեղքված քարերով: Անսովոր կերպով եկեղեցու մեջ կանգնած է մի մույթ, որը սրահը բաժանում է երկու մասի, ըստ որում հյուսիսային մասն ավելի նեղ է: Այդ նեղ մասում հնում եղել են տապանաքարեր: Եկեղեցու շինության ժամանակը հայտնի չէ, արևմտյան միակ մուտքի ճակատին գրված Մելիք Իսայու արձանագրությունը հաղորդում է 1747թ. ծածկը նորոգելու մասին, բայց եկեղեցու պատերի մեջ ագուցված բազմաթիվ հին բեկորների վրա կան ավելի հին թվականներ. ամենահինը 1421-ից» :Ս.Ստեփանոս եկեղեցին երեք կողմից շրջապատված է գերեզմանաքարերով, որոնց մեծ մասն անգիր է (հնարավոր է, որ այդ մասսայական գերեզմանաքարերը պաշտպանական կռիվների ժամանակ զոհվածների շիրիմներն են) , կան նաև կենցաղային` [[ուրագ]], մկրատ, աքցան, ոչխար և այլ զարդանախշերով շիրմաքարեր, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներով թվագրված տապանաքարեր: Սովորությունները օրենքի ուժ են ստանում. թեև խորհրդային տարիներին Ս.Հովհաննես եկեղեցին ակումբի էր վերածվել և այստեղ էին նաև խրճիթ ընթերցարանն ու գրադարանը, որտեղ մշտապես միջոցառումներ էին կազմակերպվում: Տողեցիների սիրելի ժամանցի վայրը մինչև օրս Ս.Ստեփաննոս եկեղեցու գերեզմանատունն է, որ «Եղցուն-խութ» է կոչվում: Տող գյուղում հնուց մնացած մի ավանդույթ կա. երիտասարդները շատ խաղեր գյուղի գերեզմանատներում էին կազմակերպում, որը հավանաբար զոհվածների և արյունակից հանգուցյալների հիշատակը վառ պահելու միտումն ուներ: Ըստ Մ.Բարխուդարյանցի` այս եկեղեցին շատ հին է: Միակ, արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա դրոշմված 6 տողանոց արձանագրությունը վկայում է, որ եկեղեցու ծածկի վերանորոգումը Մելիք Եգանի որդի Մելիք Եսային է կատարել (ՌՃՂՁ) :