«Ստեփան Զելինսկի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (→‎Կենսագրություն: մանր-մունր)
Ծնվել է 1843 թվականի օգոստոսի 1-ին՝ ծագումով [[Սավրա|սավրեցի]] հայ ծնողների ընտանիքում։ Կնքվելով հայ առաքելական եկեղեցում՝ ստացել է Սամսոն անունը, սակայն հայրը ուղղափառ եկեղեցի դիմելով՝ վերստին մկրտել է և անվանել Ստեփան։
 
1866 թվականին ավարտել է [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանի]] գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Ալեքսանդրյան ինստիտուտ]]ը և նշանակվել [[Զաքաթալա|Զաքաթալայի]]յի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է [[Երևան|Երևան՝]] որպես պրոգիմնազիայի և [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)|Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի]] ուսուցիչ։
 
Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է [[Սուխում]], որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է [[Երևան]]ի, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]]ի, [[Օրդուբադ]]ի, [[Դարալագյազ|Դարալագյազի]]ի, [[Զանգեզուր]]ի, [[Շամախի]]ի, [[Լենքորան]]ի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։<ref name=":0" />
 
1882 թվականին ռուս գրող և պատմաբան [[Դ․ Լ․ Մորդովցև]]ի հետ մասնակցել է [[Արարատ]] կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։<ref>{{Cite journal|last=Հայ|date=1904-09-01|title=Ստեփան Զելինսկի|url=http://luma.asj-oa.am/951/|journal=Լումայ|volume=5|pages=222}}</ref>