«Աղվաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Աղվանք ՀոթՔաթ գործիքով
Պիտակ՝ հետշրջված
չ մանր-մունր
Պիտակ՝ հետշրջված
Տող 12.
Աղվանական ցեղերի էթնիկական և լեզվական պատկանելության հարցը տարաձայնությունների առիթ է հանգեցնում: Ուսումնասիրողների որոշ հատվածը նրանց՝ «կովկասյան» ծագման վարկածի կողմնակիցն է, իսկ մյուսը՝ «հյուսիսիրանական» ծագման վարկածի:
 
Ըստ «կովկասյան» ծագման վարկածի, աղվանական ցեղերը բնակվել են Վիրքից Կասպից ծով ընկած տարածքներում՝ հիմնականում Կուր գետից արևմուտք: Որպես այդպիսիք հիշատակվում են [[ուտիներ]]ը, [[գարգարացիներ]]ը, [[կասպեր]]ը և ուրիշներ: Նրանք, լինելով բնիկներ, մարդաբանական տեսանկյունից աստիճանաբար ձուլվել են իրանական ցեղերի հետ, որոնք [[Ատրպատական]]ից անցել են Կովկաս [[Աքեմենյան պետություն|Աքեմենյանների]] տիրապետության շրջանում:
 
Ըստ «հյուսիսիրանական» ծագման վարկածի, աղվանական ցեղերը ձևավորվել են այսպես կոչված նախասկյութական՝ սպարդաների (Ասքանազյան ծագում ունեցող և Կուր-Արաքսյան միջագետքում բնակվող ցեղեր) ու [[Մասքութներ|մազքութներ]]ի (մոսոքյան ծագում ունեցող և Կասպիական ափամերձ տարածքներում բնակվող ցեղեր) միախառնումից, որում բնականաբար իրենց մեծ մասնակցությունն են ունեցել Կովկասյան ցեղերը (հատկապես՝ [[ուտիներ]]ը): Այդպիսով՝ աղվանները ներկայացվում են որպես նախաալանական ցեղեր (հայկական պատմական աղբյուրներում՝ [[Առավեղյաններ|առավեղյան]] ցեղեր): Այս վարկածի հիմնական հիմքերից են հանդիսանում պատմական աղբյուրներում հիշատակվող և աղվաններին վերաբերվող՝ հնդեվրոպական ծագման անձնանունների ու տեղանունների առկայությունը, ինչպես նաև աղվան էթնոսի դյուրին միաձուլումը հայկական և հյուսիսիրանական էթնոսի հետ: Այդ իսկ պատճառով. նրանց երկիրը բացի «Բուն Աղվանք կամ Խորին Հայք» անվանումից, անվանել են նաև «Աղվանից կամ Մազքթաց երկիր»: Ելնելով այս ենթադրություններից, ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ Աղվանների անմիջական հետնորդները կարող են հանդիսանալ [[Իրանական լեզուներ|իրանալեզու]] այժմյան [[Օսեր|օս]] ժողովրդի հարավային հատվածի ([[Հարավային Օսիա]]) էթնիկական խումբը:
 
== Պատմություն ==
Ըստ հույն պատմիչ [[Ստրաբոն]]ի՝ գեղեցիկ ու բարձրահասակ աղվանները խիզախ պատերազմողներ էին, հիմնականում զբաղվում էին պարզունակ փոխանակային առևտրով։
 
== Կրոն ==
Հեթանոս աղվանները պաշտել են լուսինը (գլխավոր աստված), արեգակը և այլն։ 370-ական թվականներին [[Ուռնայր]] թագավորի օրոք, աղվանները պաշտոնապես ճանաչել են [[քրիստոնեություն]]ը։ Դաշնակցային և դրացիական դարավոր կապերի մեջ գտնվելով [[Մեծ Հայք]]ի հետ՝ աղվանները խորապես կրել են նրա ազդեցությունը։ [[Մեսրոպ Մաշտոց]]ը աղվան Բենիամինի հետ միասին ստեղծեց [[աղվանական այբուբեն]]ը։ Սելջուկ–թուրքերի և մոնղոլ–թաթարների տիրապետության ժամանակներում (11-14-րդ դարեր), երբ Մերձկասպյան շրջանները վերածվեցին նորեկ քոչվորների ձմեռային արոտավայրերի, աղվանների մնացորդները ձուլվեցին [[Ատրպատական]]ից դեպի հյուսիս շարժվող միջինասիական ծագմամբ օղուզա–թուրքմենական ցեղերին<ref>{{cite book | url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/263 | title=Հայկական Սովետական Հանրագիտարան | publisher=Հայկական Հանրագիտարան հրատարակչություն | author=Վիկտոր Համբարձումյան | year=1975 | location=Երևան | pages=263}}</ref>։
 
 
== Նշումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղվաններ» էջից