«Մասնակից:ArzumanyanGayane/Տող գյուղի պատմական հուշարձանները»–ի խմբագրումների տարբերություն

Թեև նրա կառուցումը վերագրվում է Մելիք Եգանին, սակայն չի բացառվում, որ նա հին շենքն է վերանորոգել, մանավանդ որ Առաքել Կոստանյանցը ևս հիշատակում է Տողի հնագույն չորս եկեղեցիները, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել էր ասպատակիչների կողմից:
 
[[Պատկեր:Church9.jpg]]=== Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի ===
Տող գյուղի հարավային գերեզմանատան <<Եղցու խութ>> կոչվող բարձունքին է շինված Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցին: <<Թաղածածկ փոքր շենք է, - գրում է [[Սեդրակ Բարխուդարյան|Սեդրակ Բարխուդարյանը]], - կառուցված ճեղքված քարերով>> : Անսովոր կերպով եկեղեցու մեջ կանգնած է մի մույթ, որը սրահը բաժանում է երկու մասի, ըստ որում հյուսիսային մասն ավելի նեղ է: Այդ նեղ մասում հնում եղել են տապանաքարեր: Եկեղեցու շինության ժամանակը հայտնի չէ, արևմտյան միակ մուտքի ճակատին գրված Մելիք Իսայու արձանագրությունը հաղորդում է 1747թ. ծածկը նորոգելու մասին, բայց եկեղեցու պատերի մեջ ագուցված բազմաթիվ հին բեկորների վրա կան ավելի հին թվականներ. ամենահինը 1421-ից>> :Ս.Ստեփանոս եկեղեցին երեք կողմից շրջապատված է գերեզմանաքարերով, որոնց մեծ մասն անգիր է (հնարավոր է, որ այդ մասսայական գերեզմանաքարերը պաշտպանական կռիվների ժամանակ զոհվածների շիրիմներն են) , կան նաև կենցաղային` [[ուրագ]], մկրատ, աքցան, ոչխար և այլ զարդանախշերով շիրմաքարեր, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներով թվագրված տապանաքարեր: Սովորությունները օրենքի ուժ են ստանում. թեև խորհրդային տարիներին Ս.Հովհաննես եկեղեցին ակումբի էր վերածվել և այստեղ էին նաև խրճիթ ընթերցարանն ու գրադարանը, որտեղ մշտապես միջոցառումներ էին կազմակերպվում: Տողեցիների սիրելի ժամանցի վայրը մինչև օրս Ս.Ստեփաննոս եկեղեցու գերեզմանատունն է, որ <<Եղցուն-խութ>> է կոչվում: Տող գյուղում հնուց մնացած մի ավանդույթ կա. երիտասարդները շատ խաղեր գյուղի գերեզմանատներում էին կազմակերպում, որը հավանաբար զոհվածների և արյունակից հանգուցյալների հիշատակը վառ պահելու միտումն ուներ: Ըստ Մ.Բարխուդարյանցի` այս եկեղեցին շատ հին է: Միակ, արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա դրոշմված 6 տողանոց արձանագրությունը վկայում է, որ եկեղեցու ծածկի վերանորոգումը Մելիք Եգանի որդի Մելիք Եսային է կատարել (ՌՃՂՁ) :
 
=== Խաչս Վարդան եկեղեցի (Անապատ) ===
Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը <<Խաչս Վարդան>> եկեղեցին է, որ գյուղում նաև <<Անապատ>> է կոչվում: Նրա կառուցման տարեթիվը ևս անհայտ է: Փոքր, թաղածածկ այս կառույցի շրջակայքում կան խուցերի ավերակներ: Անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ: Այստեղ է թաղված Մելիք Բախտամը: Եկեղեցու հարավային կողմի հանգստարանը Եգանյանների տոհմային երկրորդ գերեզմանատունն է: