«Մասնակից:ArzumanyanGayane/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Church 88.jpg == Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի == Տող գյուղի բարձրադիր (երե) թաղում է կա...»:
 
Տող 1.
[[Պատկեր:Church 88.jpg]]
== Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի ==
[[Տող գյուղ|Տող գյուղի]] բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ [[Եկեղեցի|եկեղեցին]] (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, [[Մելիք Եգան|Մելիք Եգանն]] է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին [[Տաճար|տաճարի]] տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր [[պատարագ]] էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր [[Ծես|ծեսերը]]: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ: