«Միջին սիբիրական սարահարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 1.
'''Միջին սիբիրական սարահարթ''' [[Հյուսիսային Ասիա]]յի կենտրոնական մասում, [[Արևելյան Սիբիր]]ում։ Եզրավորվում է Արևելյան Սայանների, Մերձբայկալի և Հյուսիսային Անդրբայկալի լեռներով, Հյուսիս-Սիբիրական դաշտավայրով, Արևմտա-Սիբիրական և Կենտրոնական Յակուտական հարթավայրերով։ Տարածությունը մոտ 3, 5 միլիոն Կմ<sup>2</sup> է։ Գտնվում է Սիբիրական պլատֆորմի սահմաններում։ Տափարակ ընդարձակ միջագետք է՝ 500-700 մ միջին և 1701 մ (Պուտորանա սարավանդ)՝ առավելագույն բարձրությամբ։ Առավել բարձրադիր մասերը (Պուտորանայի, Վիլյույի սարավանդներ, Ենիսեյի բլրաշար և այլն) գտնվում են հյուսիս-արևմուտքում։ Կան [[նիկել]]ի, [[պղինձ|պղնձի]], [[երկաթ]]ի, [[ոսկի|ոսկու]], [[ալմաստ]]ի, [[քարածուխ|քարածխի]], [[գրաֆիտ]]ի, քարաղի, [[բնական գազ]]ի հանքավայրեր։ Կլիման խիստ ցամաքային է։ Ձմեռը ցուրտ է, երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը —20&nbsp;°C-ից —44&nbsp;°C է, հուլիսինը՝ 12—20&nbsp;°C։ Տարեկան տեղումները արևելքում 200-350 մմ են, արևմուտքում՝ 400—500 մմ, Պուտորանա սարավանդում՝ 700—800 մմ։ Գետերը մեծ մասամբ ջրառատ, արագընթաց և սահանքավոր են։ Խոշոր գետերն են Ստորին Տունգուսկան, Պոդկամեննայա Տունգուսկան, Անգարան, Լենան՝ Վիլյույի հետ, խատանգան, Անաբարը։ Մեծ տարածում ունի բազմամյա սառածությունը։ Գերակշռում է տայգան՝ թույլ պոդզոլացած և ճմապոդզոլացած հողերով ու խեժափիճու անտառներով։ Հյուսիսում տարածված է լեռնային տունդրան։ Հարավում կան սոճու անտառներ և անտառատափաստանների «կղզիներ»։ Բնորոշ կենդանիներից են լեմինգը, բևեռաղվեսը, սպիտակ նապաստակը, հյուսիսային եղջերուն, որմզդեղնը, գորշ արջը և այլն։ Կան շատ թռչուններ, գետերը հարուստ են ձկներով։ Արդյունագործական նշանակություն ունեն սկյուռը, սամույրը, մշկամուկը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=590}}
 
{{Կատեգորիա չկա}}