«Պողպատե ալքիմիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ալքիմիա: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
չ →‎Սյուժե: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 61.
 
Հայտնաբերելով, որ ամեստրիսական ալքիմիան չի աշխատում Հոր դեմ, իսկ Մեյ Չան ալկագեստիան աշխատեց, Էդվարդը և Ալֆոնսը ուղևորվում են հյուսիս՝ Մեյ-Չանին գտնելու, որպեսզի նա իրենց սովորեցնի ալկագեստիա։ Այդ ժամանակ էլ հենց Մեյ Չանը, Սպին, Մարկոն փնտրում են Սպիի գրառումները ալկագեստիայի և ալքիմիայի մասին։ Էդվարդը և Ալֆոնսը ժամանում են Բրիգս ամրոց, որը գտնվում է Դրահմայի սահմանին, որտեղ նրանց հանդիպում է գեներալ Օլիվիա Ամստրոնգը։ Հանկարծ Բրիգսի ամենացածր մակարդակ է դուրս գալիս համունկուլուս Ծուլությունը, ով զարմացնում է բոլորին իր անխոցելիությամբ։ Էդը, ով ցույց տվեց, որ իրազեկված է համունկուլուսների մասին՝ հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին։ Բրիգսի զինվորներին հաջողվում է հաղթել Ծուլությանը և սառեցնել նրան։ Ինչպես պարզվում է՝ Ծուլությունը փորում է թունել, որը ինչպես մտածում է Էդվարդը շրջապատում է ամբողջ Ամեստրիսը և կազմում է Ամեստրիս երկրի բնակչությունից փիլիսոփայական քար ստեղծելու ծրագրի մաս։ Լիզան պարզում է, որ Սելիմ Բրեդլին իրականում համունկուլուս է և առաջինն է յոթ համունկուլուսներից։ Լիզա Հոուկայը պարզում է նաև, որ Սելիմի իրական անունը Հպարտություն է։ Կինգ Բրեդլին պետական ալքիմիկոս Կիմբլիին ուղարկում է հյուսիս, որպեսզի նա սպանի Սպիին։ Կիմբլիի հետ ֆյուրերը ուղարկում է նաև Վինրիին, որպեսզի Էլրիկները հասկանան, որ Վինրիի կյանքը կախված է իրենց գործողություններից։ Կիմբլին Էդվարդից օգնություն է խնդրում Սպիին գտնելու հարցում և խոստանում է նրա համար փիլիսոփայական քար։ Էդվարդը համաձայնվում է, սակայն ամենևին էլ չի պատրաստվում օգտագործել փիլիսոփայական քարը։ Եղբայրները ուղևորվում են որոնման, սիկ Վինրին որոշում է ուղեկցել նրանց։ Վինրին, որպեսզի Կիմբլիին խաբի, մտածում է թակարդ հենց իր առևանգումը Սպիի կողմից, նախօրոք Սպիի հետ պայմանավորված։
 
{{Կատեգորիա չկա}}