«Միրհավ (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
== Սյուժեն ==
Աշնան վերջին օրերին Դիլան դային սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան դային հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես, «հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»։
Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ ե՛ւինչպես Դիլանը, ե՛ւայնպես էլ Սոնան [[Մթնաձոր]]ի մարդիկ են,` լռության օրենքով դաստիարակված, եւև անխոս հասկանում են իրար։
 
=== Նկարագրություն ===
Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին, նաեւնաև` ավելի տառապագին դարձնում սիրո վերհուշը, կյանքի հզոր սերը, այն ամենը, ինչի համար արժե ապրել այս աշխարհում, քանի որ այդ վերապրմանն ուղեկցում է կյանքին հրաժեշտ տալու, կորուստի գիտակցությունը։ Թե՛ տրամադրությամբ, թե՛ պատկերներով, թե՛ պատումի բնույթով ամբողջ պատմվածքը թողնում է ոգեղենացված բանաստեղծության տպավորություն։ Աշնան ջինջ ու պայծառ օրվա նկարագրությունը, աշնան արևի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, հնձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թևերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը այնքան նրբորեն են միաձուլված, պատկերների անցումներն ու դեպքերի շղթան այնքան հեռու են վիպական արձակի հետևողական պատմողականությունից, որ Բակունցն անառարկելիորեն հասնում է արձակի բանաստեղծականության գեղարվեստական նոր որակի։
 
{{վիքիքաղվածք}}։
 
== Արտաքին հղումներ ==
*[http://www.askaudiobooks.am/books_pdf/%D4%B1%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC%20%D4%B2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%81%20%D5%84%D5%AB%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE.pdf Պատմվածքը askaudiobooks.am կայքում]