«Հերակլեսի սխրագործություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
անաղբյուր հոդված
No edit summary
Տող 1.
{{Հերակլես}}'''Հերակլեսի տասներկու սխրագործություններ''' կամ պարզապես '''Հերակլեսի սխրանքներ''' ({{lang-gr|Άθλοι του Ηρακλή}}), [[Հունական դիցաբանություն|հին հունական առասպելական հերոս]], [[Զևս|Զևս աստծո]] և մահկանացու [[(82) Ալկմենե|Ալկմենեի որդու]]՝ [[Հերակլես]]ի հաջորդական տասներկու սխրանքները, որոնք վերջինս կատարել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ։ժամանակ<ref>Կուն Ն. Հին, «Հունաստանի լեգենդներն ու առասպելները», ռուսերենից թարգմ.՝ Լ.Հախվերդյանի, Երևան, ՀԽՍՀ, «Սովետական գրող», 1979. – 589 էջ</ref>։
{{Անաղբյուր էջ|2020,7,19}}
{{Հերակլես}}'''Հերակլեսի տասներկու սխրագործություններ''' կամ պարզապես '''Հերակլեսի սխրանքներ''' ({{lang-gr|Άθλοι του Ηρακλή}}), [[Հունական դիցաբանություն|հին հունական առասպելական հերոս]], [[Զևս|Զևս աստծո]] և մահկանացու [[(82) Ալկմենե|Ալկմենեի որդու]]՝ [[Հերակլես]]ի հաջորդական տասներկու սխրանքները, որոնք վերջինս կատարել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ։
Առասպելական հերոսն այդ սխրագործությունները գործել է իր նախնինների հայրենիքում՝ Տիրինթոսում, տղամարդկային գեղեցկության և արեգակնային լույսի աստծո՝ ոսկեվարս [[Ապոլլոն]]ի հրամանով։ Պիթայի բերանով Լետոյի որդին պատգամախոսեց, որ նա անմահության և աստվածային փառքի կհասնի այն ժամանակ, երբ Էվրիսթևսի հրամանով տասներկու սխրանքներ կատարի։ Մինչ այդ՝ Օրքոմենոսի Էրգինոս արքային սպանելուց հետո, Հերակլեսն ապրում էր յոթնադուռն Թեբեում։ Այնտեղ աստվածները նրան երեք չքնաղ որդի են ընծայում, սակայն Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, առաջվա պես ատելությամբ էր լցված շանթարձակ ամուսնու որդու նկատմամբ։ Դրա պատճառով էլ նա մի սոսկալի հիվանդություն տվեց Հերակլեսին և մոլեգնության պոռթկման պահին նա սպանեց իր և եղբոր՝ Իփիկլեսի բոլոր զավակներին և նրանց անշնչացած դիերը կրակը նետեց։ Սթափանալուց հետո առասպելական հերոսը գիտակցեց իր գործածի լրջությունը և վշտահար մտածեց Թեբեն լքելու մասին։
Հետագայում իր գործած մեղքերի թողությունը ստանալուց հետո Հերակլեսն ուղևորվում է դեպի սրբազան [[Դելփիք]]՝ Ապոլոն աստծո մոտ։ Այնտեղ էլ նա Ապոլոնից խորհուրդ վերցրեց և ճանապարհ բռնեց դեպի Էվրիսթևսի ապարանք։ Բնակություն հաստատելով Տիրինթոսում պարթևահասակ Հերակլեսը դարձավ թուլակազմ և երկչոտ արքայի ծառան։ Էվրիսթևսը վախենում էր Հերակլեսից և թույլ չէր տալիս, որպեսզի նա Միկենե մտնի։ Իր բոլոր հրամանները զորական արքան Հերակլեսին ուղղում էր բանբեր Կոպրեոսի միջոցով։