«Ռուսական երաժշտական մշակույթը 19-րդ դարի 60-ական թվականներ»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «== Ռուսական Դասական Մշակույթը 19-րդ դարի 60-ական թվականներ == Ինչպես գիտենք, ռուսական օպերայի հիմքը...»:)
 
 
Իրենց ստեցծագործություններում նրանք նախապատվություն էին տալիս ծրագրային-սիմֆոնիկ երաժշտությանը, հատկապես` սիմֆոնիկ-պոեմ պատկերին (Ն.Ռիմսկի Կորսակով` «Սադկո» , «Անթար», Մ.Բալակիրև` «Լիր արքա» ) :Նրանք գրում էին ռոմանսներ: Առաջ եկավ` ռոմանս-երգը, ռոմանս-բալլադը, ռոմանս-ելևէջը, ինչպես նաև սոցիալական մերկացնող ռոմանսը<ref>{{Cite book|title=Ռուս Երաժշտության Պատմության Ուսումնական Ձեռնարկ,մաս 1|last=Մ.Բաղդասարյան|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=59-65}}</ref>:
===[[ Անտոն Ռուբինշտեյն]] (1829-1894) ===
[[Անտոն Ռուբինշտեյն|Անտոն Ռուբինշտեյնը]]` ներկայացավ որպես փայլուն դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, ՌՄՕ-ի հիմնադիր: Ունեցել է պատմական համերգներ` [[Պետերբուրգ]]ում, [[Վիեննա]]յում, [[Փարիզ]]ում, [[Լայպցիգ]]ում: Գրել է` «Դև» ([[Միխայիլ Լերմոնտով|Մ.Լերմոնտով]] «Մցիրի» պոեմ) , «Կուլիկովյան ճակատամարտը» օպերանրեը, «Օվկիանոս» սիմֆոնիկ պոեմը: 5 [[կոնցերտ]] դաշնամուրի և նվագախմբի համար, 6 սիմֆոնիա, 10 լարային կվինտետ, Կոնցերտշտյուկ As dur, ֆանտազիա, Ռուսական կապրիչո, 4 սոնատ դաշնամուրի համար, թեմա և վարիացիաներ, 200 պիես, հատվածներ օպերաներից և ցիկլեր:Դաշնամուր նվագել սովորել է սկզբում` մոր, հետո ` Վիլուանի մոտ: 1844-1848 թվականներին ապրել է [[Բեռլին]]ում և [[Վիեննա]]յում, ծանոթացել [[Ֆելիքս Մենդելսոն|Ֆ.Մենդելսոնի]], [[Ֆերենց Լիստ|Ֆ.Լիստի]] հետ, որոնք նրա ոճի ձևավորման համար մեծ ազդեցություն են թողել: Նա 19-րդ դարի երկրորդ կեսին խոշորագույն դաշնակահարի համբավ է ձեռք բերել: 1859թ Ռուբինշտեյնը առաջինը կազմակերպեց նախապատրաստական կուրսեր բոլորի համար` անվճար: 1862թ. ստեղծեց Պետերբուրգի կոնսերվատորիան, որի առաջին շրջանավարտը եղավ` Պ.Ի Չայկովսկին: Ստեղծեց ՌՄՕ ցանցը, որը համախմբում էր արվեստագետներին և բացահայտում նոր տաղանդներ:
 
=== [[Նիկոլայ Ռուբինշտեյն]] (1835-1881) ===
Սովորել է Տ.Կուլլակի (դաշնամուր) , Զ.Դենի (թեորիա) և Վ.Վիլուանի մոտ: Նա Մոսկվայի կոնսերվատորիայի հիմնադիրն է, որը դարձավ խոշորագույն երաժշտական կենտրոն: Նա եվրոպական խոշորագույն դաշնակահարներից էր: Կատարել է` Պ.Ի.Չայկովսկու «Առաջին դաշնամուրային կոնցերտը» և Մ.Բալակիրևի «Իսլամեյը» , որը նվիրված էր իրեն: Ռուբինշտեյնը կատարել է կլավիսինիստներից մինչև իր ժամանակակիցների ստեղծագործությունները: Նիկոլայը նաև մանկավարժ էր, նրա մոտ սովորել են` Տանևը, Զիլոտին, Զաուերը: Տանևը նրան նվիրեց «Յոհան Դամասկին» կանտատը: Նիկոլայ Ռուբինշտեյնը գրել է` [[մազուրկա]]ներ, [[բոլերո]], [[տարանտելա]]ներ, [[պոլոնեզ]]ներ և այլն: Խմբագրել է` [[Ֆելիքս Մենդելսոն|Ֆ.Մենդելսոնի]], [[Ֆրանց Շուբերտ|Ֆ.Շուբերտի]], [[Ռոբերտ Շուման|Ռ.Շումանի]] ստեղծագործությունները: