«Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունը իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, [[Վիկտոր Հյուգո]], [[Ժորժ Սանդ]], [[Ալֆրեդ դը Մյուսե]], [[Բայրոն]], Լեոպարդի, [[Ժուկովսկի Նիկոլայ|Ժուկովսկի]], [[Պուշկին Ալեքսանդր|Պուշկին]])։
 
Ծագելով բրետոնական ազնվական ընտանիքից, լինելով [[Սեն Մալո]]յի ամենահայտնի ընտանիքի անդամներից մեկը՝ նա հարել է ռուայալիզմին (քաղաքական [[գաղափարախոսություն]] [[Ֆրանսիա]]յում, որը պաշտպանում է [[թագավորություն]]ը՝ որպես կառավարման եղանակ, այսինքն երկրի ղեկավարը [[թագավոր]]ն է, այն չպետք է շփոթել [[Միապետություն|միապետության]] հետ, որի դեպքում երկրի ղեկավար կարող է լինել [[կայսր]]ը, [[Իշխան (տիտղոս)|իշխան]]ը, [[Դուքս|դուքսը]]): Բազմաթիվ անգամներ տարբեր գերտերություններում եղել է [[դեսպան]], Ռեստավրացիայի[[Ռեստավրացիա]]յի ժամանակ՝ 1822-1824 թվականներին, եղել է արտաքին գործերի նախարար, [[Շառլ X]] արքայի իշխանության օրոք՝ [[կոմս]], ուլտրառուայալիստներից մեկը (քաղաքական խմբավորում Ֆրանսիայում Ռեստավրացիայի ժամանակաշրջանում, որի հիմնական սկզբունքն է հավատարմությունը թագավորին): Բազմաթիվ քաղաքական և դիվանագիտական պատասխանատու պաշտոնները, որոնցով նշանավորվել է նրա կյանքը, ինչպես նաև դեպի [[Ամերիկա]] և միջերկրածովյան ավազանի երկրներ ճամփորդությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի համար ձևավորեցին աքսորի և հարատև կարոտախտի կյանք:
 
Հրատարակված առաջին նշանակալից աշխատությունները՝ «Հեղափոխությունների մասին էսսեն» ([[1796]]) և «Քրիստոնեության հանճարը» (1802), մատնանշում են նրա քաղաքական հայացքների ուղղվածությունը դեպի [[հակահեղափոխություն]]ն ու Հին Ռեժիմիռեժիմի հասարակության պաշտպանությունը (XVI դարի վերջից մինչև XVIII դարը հասարակության սոցիալական շերտավորում Ֆրանսիայում, ըստ որի՝ հասարակությունը բաժանված էր հետևյալ աստիճանակարգությամբ՝ [[նվիրապետություն]], [[ազնվականություն]], երրորդ սոցիալական շերտ, որում ընդգրկված էին նրանք, ովքեր չէին մտնում նախորդ երկուսի մեջ, այսինքն՝ քաղաքային և գյուղական բնակչությունը, որոնք, ի տարբերություն նախորդ երկուսի, հարկեր էին վճարում): [[Գաղափարախոսություն|Գաղափարախոսական]] հարցադրումները շատ արագ միախառնվելով յուրօրինակ [[Գեղագիտություն|գեղագիտության]] հետ՝ գրական մեծ հաջողություն և հռչակ են բերել նրան: Այսպես բնության նկարագրությունն ու իր «գեղարվեստական ես»-ի զգացմունքների վերլուծությունն արտացոլվել են «Ատալա» (1801) և «Ռընե» (1802) երկերում, որոնք սկզբում հրատարակվել են որպես «Քրիստոնեության հանճարը» ստեղծագործության թեզիսների՝ դրույթների [[պատկերազարդում]]ներ՝ իլյուստրացիաներ, իսկ հետո ընդգրկվել են «Նատչեզները» (Ամերիկայի հնդկացիների համանուն ցեղի պատմության մասին ստեղծագործություն) ծավալուն վիպական շարքում (միասին հրատարակվել են [[1826]] թվականին)՝ որպես օրինակ ծառայելով ֆրանսիացի գրողների հաջորդ սերնդի համար: Նրա հակվածությունը դեպի առեղծվածը, թախիծի վերամբարձությունը, ծավալն ու մեծությունը, անասելի տանջանքն արտահայտելու նրա ձգտումն ու տարաշխարհիկության՝ արտասովոր կենցաղը բացահայտելու ծարավը, որը նա վերահաստատում է միջերկրածովյան ճամփոդության մասին իր «Երթուղի Փարիզից Երուսաղեմ» պատմվածքում (1811), նրան դարձրել են իր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ «նախառոմանտիկներից» մեկը: «Չարչարանքների ալիք»-ի (Շատոբրիանի հայտնի արտահայտություն «Քրիստոնեության հանճարը» երկում, որ նշանակում է հոգու այն վիճակը, որը նախորդում է չարչարանքների լիակատար զարգացմանը) ցավագին գերզգայունությունը, որն իր արտացոլումն է գտել Ռընեի կերպարում, ֆրանսիական [[ռոմանտիզմ]]ում իր կարևոր հետնորդներն է ունեցել: Այսպես [[Ալֆրեդ դը Մյուսե]]ի «դարի չարիքը» (Մյուսեն այդպես է անվանել [[Բուրժուազիա|բուրժուական]] [[մատերիալիզմ]]ը) և [[Շառլ Բոդլեր]]ի «դառնամաղձությունը» («Չարի ծաղիկներ» ժողովածուի բազմաթիվ բանաստեղծություններում Բոդլերի արտահայտած խորը մելամաղձություն՝ [[մելանխոլիա]]՝ ծնված ապրելու ցավից) և այլն կարող են համարվել Շատոբրիանի «չարչարանքների ալիք»-ի հեռավոր փոխակերպումները:
 
Այնուամենայնիվ, Շատոբրիանի հոյակերտ ստեղծագործությունը «Անդրշիրիմյան հիշողություններ» ստեղծագործությունն է, որ հրատարակվել է հետմահու սկսած [[1849]] թվականից: Այդ ստեղծագործության առաջին գրքերում նա վերակերտել է իր մանկությունն ու կրթությունը Սեն Մալոյի և Կոմբուրի (համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետայն շրջանում) ազնվական սոցիալական միջավայրում, մինչդեռ հաջորդ գրքերում ներկայացրել է 1789-1841 թվականների պատմական իրադարձությունների պատկերը, որոնց վկան է եղել: Այդ երկը, որ միաժամանակ [[Ինքնակենսագրություն|ինքնակենսագրական]] գլուխգործոց է և առաջին հայացքից պատմական վկայություն, ներկայացնում է նրա [[արձակ]] ժանրի վերելքը, որը նույնպես իր ազդեցությունն է թողել [[Ֆրանսիական գրականություն|ֆրանսիական գրականության]] վրա: