«Արմաղան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
}}
 
'''Արմաղան''', ''Արմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան'', հրաբխային լեռնագագաթ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ում, [[Սևանա լիճ|Սևանա լճից]] հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] և [[Վարդենիսի լեռնաշղթա]]ների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|19}}</ref>։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը [[Գեղամա լեռնաշղթա]]յում է, [[Վերին Գետաշեն]] համայնքի տարածքում, [[Մարտունի (Գեղարքունիքի մարզ)|Մարտունուց]] 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի [[հրաբխային խառնարան]], որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ [[Արմաղանի լիճ|Փոքրիկ լճակը]] շրջապատված է ալպիական բուսածածկով։ [[2009]] թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում<ref>Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ</ref><ref>{{Գիրք:ՏԲ|465}}</ref>:
 
Գրանցված է [[ՀՀ բնապահպանության նախարարություն|Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության]] բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի [[օգոստոսի 14]]-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն<ref>{{Cite web|title = Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին|url = http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=46234|website = www.arlis.am|accessdate = 2015-11-30|date = 14 oգոստոսի 2008 թվական}}</ref><ref>{{Cite web|title = Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ|url = http://www.mnp.am/?p=196|website = www.mnp.am|accessdate = 2015-11-30}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արմաղան» էջից