«Երկրորդ եռապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
== Երկրորդ եռապետություն ==
 
'''[[Եռապետություն]],''' [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից լիազորված երեք [[Մագիստրատուրա (Հին Հռոմ)|մագիստրոսներից]] բաղկացած [[Կոլեգիաներ|կոլեգիա]] (լատ.՝ triumvirātus, որտեղ՝ trēs - երեք, vir - մարդ): Դասական Հանրապետության շրջանում սովորաբար եռապետներ էին նշանակվում [[Սենատ|Սենատի]] անդամները ([[Ծերակույտ]]<nowiki/>ի անդամները), որոնք ուղարկվում էին նվաճված տարածքներ` հռոմեական գաղութներ հիմնելու: Իսկ Հռոմեական հանրապետության ճգնաժամի ժամանակաշրջանում պետական իշխանությունը երկու անգամ անցել է Ծերակույտից և մագիստրոսներից մարդկանց եռյակին (երրորդ մասնակիցը ամեն անգամ ավելի թույլ էր, քան հիմնական երկու մրցակիցները), որոնց, համաձայն ուշ անտիկ ավանդույթի, նույնպես սկսեցին անվանել եռապետներ<ref>{{cite web |title=Triumvirate – Ancient Roman Office |work=[[Encyclopædia Britannica]] |url=https://www.britannica.com/topic/triumvirate}}</ref>:
 
Մ.թ.ա. 43 թ. հոկտեմբերին [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսը]], [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսը]] և [[Մարկոս Լեպիդոս|Մարկոս Լեպիդոսը]] միավորվեցին ընդդեմ [[Հուլիոս Կեսարի սպանություն|Հուլիոս Կեսարին]] սպանած [[Մարկոս Բրուտոս|Մարկոս Յունիոս Բրուտոսի]] և [[Գայոս Կասսիոս Լոնգիոսի]]: Զորքերի ուղեկցությամբ նրանք հանդիպեցին Հյուսիսային Իտալիայում [[Ռենո (գետ)|Ռենո գետի]] մոտ և համաձայնություն կնքեցին, որը հայտնի է երկրորդ եռապետություն անունով:
Տող 7.
Այդ դաշինքը գոյատևեց մ.թ.ա. 43-36 թթ. (ձևականորեն մինչև մ.թ.ա. 31 թվականը): Այն, ի տարբերություն առաջին եռապետության, հաստատվեց [[Կոմիտիաներ|կոմիցիաների]] կողմից և եռապետները ստացան արտակարգ լիազորություններ՝ «պետական գործերի կազմակերպման համար»: Այսպիսով, երկրորդ եռապետությունը պարզապես մասնավոր անձանց համաձայնություն չէր, ինչպես առաջինը, այլ պաշտոնական բնույթ ունեցող հասարակական-իրավական մարմին: Եռապետները իրենց իշխանությունը օգտագործում էին [[Պրովինցիա|պրովինցիաները]] իրար միջև բաշխելու և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար: Մ.թ.ա. 42 թ. պրովինցիաների բաժանման ժամանակ Լեպիդոսը ստացավ միայն Աֆրիկան, իսկ մ.թ.ա. 36 թ., երբ նա փորձել էր իր կողմը գրավել Օկտավիանոսի [[Հռոմեական լեգեոն|լեգեոնները]], Օկտավիանոսը նրան զրկեց եռապետի լիազորություններից:
 
Միությունը կազմալուծվեց եռապետների՝ հիմնականում Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև ծագած հակասությունների հետևանքով, ինչն էլ մ.թ.ա. 31 թ. հանգեցրեց նոր արյունահեղ քաղաքացիական պատերազմի: Մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2-ին [[Ակցիումի ճակատամարտ|Ակտիումի]] հրվանդանի մոտ Օկտավիանոսի զորավար [[Մարկոս Վիպսանիոս Ագրիպպա|Ագրիպպան]] ջախջախիչ պարտության մատնեց Անտոնիոսին: Մ.թ.ա. 30 թվականի Անտոնիոսի և նրա կնոջ՝ եգիպտական թագուհի [[Կլեոպատրա|Կլեոպատրա VII]]-ի ինքնասպանությունից հետո Օկտավիանոսը մնաց Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալը<ref>See Adrian Goldsworthy (2008). ''Caesar: Life of a Colossus,'' New Haven, CT:Yale University Press ({{ISBN|9780300126891}}, p. 164, and Suetonius [Gaius Suetonius Tranquillus]| (2003). ''The Twelve Caesars'', with an introduction by Michael Grant [Robert Graves, Transl.], Rev. Ed. London, UK:Penguin Books, p. 21 ({{ISBN|0140449213}}), [https://books.google.com/books?isbn=0140449213], accessed 18 April 2015.</ref><ref>The First lasted from approximately 59 BC to Crassus' defeat by the Parthians in 53 BC. See Arnold Joseph Toynbee (2014). "Julius Caesar (Roman ruler): The first triumvirate and the conquest of Gaul," and "Julius Caesar (Roman ruler): Antecedents and outcome of the civil war of 49–45 BC," at ''Encyclopædia Britannica'' (online), [https://www.britannica.com/EBchecked/topic/88114/Julius-Caesar/9735/The-first-triumvirate-and-the-conquest-of-Gaul] and [https://www.britannica.com/EBchecked/topic/88114/Julius-Caesar/9736/Antecedents-and-outcome-of-the-civil-war-of-49-45-BC], accessed 18 April 2015.</ref>:
 
== Գրականություն ==
Տող 18.
 
*Syme, Ronald (англ.)русск.. The Roman Revolution (англ.). — Oxford: Oxford University Press, 1939. — ISBN 0-19-280320-4 (pbk.). The classic revisionist study of Augustus
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հին Հռոմ]]
[[Կատեգորիա:Պետություններ]]