«Արևմտյան Կապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
 
Նահանգի կլիման փոփոխվում է տարածաշրջանից տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ այն բնութագրվում է որպես [[միջերկրածովյան կլիմա]]՝ զով և անձրևոտ ձմեռով և ջերմ ամառով։ Ներքին տարածաշրջանները բնութագրվում են բավականին չոր կլիմայով՝ ցրտաշունչ ձմեռներով և շոգ ամառներով։ Հարավային ափերին բնորոշ է զով ձմեռ և մեղմ խոնավ ամառ։ Առանձին տարածաշրջանների կլիմայի վրա ազդում է տեղանքի [[Ռելիեֆ|ռելիեֆը]], ինչպես նաև Հնդկական (տաք ջրերով) և Ատլանտյան [[Բենգելական հոսանք|(ավելի սառը ջրերով]]) օվկիանոսների ազդեցությունը։
 
== Բնակչություն ==
2011 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում բնակվում է 5 822 734 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 45/կմ<sup>2</sup> մարդ։ Ռասայական հատկանիշներով բնակչության 48,8 տոկոսը կազմում են գունամորթները, 32,8 %՝ սևամորթները, 15,7 %՝ սպիտակամորթները և 1 %՝ հնդկական և ասիական այլ ծագում ունեցող անձինք<ref name=":0">{{Cite web|url=http://www.statssa.gov.za/census/census_2011/census_products/Census_2011_Census_in_brief.pdf|title=Census 2011։ Վիճակագրություն|last=|first=|date=2012|website=|publisher=Statistics South Africa|publication-place=Պրետորիա|isbn=978-0-621-41388-5|archiveurl=https://web.archive.org/web/20151113203528/http://www.statssa.gov.za/Publications/P03014/P030142011.pdf|archivedate=2013.11.05|accessdate=2020.07.20։}}</ref>:
 
15 տարեկանից փոքր անձանց բաժինը՝ 25,1 % է, 65 տարեկանից մեծ անձանց՝ 5,9%։ Բնակչության միջին տարիքը 28 տարի է։  Յուրաքանչյուր 100 տղամարդկանց բաժին է ընկնում 103,7 կին։ Բնակչության 49,7 %֊ը խոսում է աֆրիկաանս, 24,7%֊ը՝ կոսա լեզվով, անգլերեն՝ 20,2 %, սեսոթո՝ 1,1 %֊ը՝, այլ լեզուներով՝ 2,2 %֊ը։<ref name=":0" /> Քրիստոնյաները կազմում են 81,8 %, մուսուլմանները՝ 6,5%, հրեաները՝ 0,4%, հինդուիստները՝ 0,2 %, բնակչության մոտ 9 %֊ն իրեն ոչ մի կրոնի չի դասում։
 
== Տես նաև ==