«XX արքայատոհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Մեդինեթ Հաբու՝ [[Ռամզես III-ի դամբարանը]] '''XX արքայատ...»:
 
No edit summary
Տող 15.
Ռամզես III-ի ժառանգների օրոք փարավոնների իշխանությունը ավելի թուլացավ: Արդեն [[Ռամզես IV]]ի օրոք Եգիպտոսը կորցրեց Պաղեստինում և Սիրիայում նախկինում նվաճված գրեթե բոլոր տիրապետությունները՝ պահպանելով միայն [[Նուբիա]]ն։ Ընդ որում ուժեղացավ դեռևս [[Էխնաթոն]]ի կառավարման ժամանակ սկիզբ առած Ստորին և Վերին Եգիպտոսի քաղաքական և տնտեսական բաժանումը, որտեղ իշխանությունն աստիճանաբար կենտրոնացել է Ամոնի [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեացի]] [[Ամոն]]ի քրմերի ձեռքում։ Ընդ որում Թեբեում Ամոնի գլխավոր քրմի պաշտոնը փաստացի դարձել էր ժառանգական: Ռամզես III-ի և Ռամզես IV-ի գահակալման ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր [[Ռամզեսնախտ]]ը, որին հաջորդեց որդին՝ Ամենհաթեպը, ով Ռամզես III-ի կառավարման ժամանակ [[Էլ Կաբ]]ի գլխավոր քուրմն էր: Ամենհաթեպը Թեբեում գլխավոր քուրմն էր դեռ Ռամզես IX-ի օրոք: Մինչ հաճախ փոխվող փարավոնների իշխանությունը և հեղինակությունը նվազում էր, Ամենհաթեպի իշխանությունը և հարստությունը աճում էր: Փարավոնները չէին կարողանում հակադրվել դրան, Գերագույն քուրմ Ամենհաթեպը մեծ ազդեցություն ունենում փարավոնի վրա՝ ստանալով նրանից տարբեր մեծարանքներ։ Ամոնի գերագույն քրմի իրավունքները նվազեցնելու Ռամզես IX-ի փորձերը ձախողվեցին<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=189—191}}</ref>:
 
XX արքայատոհմի օրոք հաճախակի են դարձել փարավոնների դամբարանների կողոպուտները [[Արքաների հովիտ|Արքաների հովտում]]։ Պահպանվել են Էբոթի և Ամհերսթի պապիրուսները, որոնք վերաբերում են Ռամսես IX-ի կառավարման 19-րդ տարուն, այնտեղ նկարագրված են XIII արքայատոհմի Սոբեկեմսաֆ փարավոնի դամբարանի, ինչխես նաև XIX արքայատոհմի փարավոն Ռամզես II-ի և [[Սեթի I]]-ի դամբարանների թալանման հետաքննությունը: XVIII—XX արքայատոհմերի փարավոններից միայն Ամենհաթեպ II-ի և [[Թութանհամոն]]ի մումիաներն են գտնվել իրենց դամբարաններում<ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=192—193}}</ref>:
 
Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ [[վեզիր]]ները և եգիպտական բանակի գլուխները<ref name="Восток" />:
 
Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն: Ընդ որում նրա իշխանությունը [[Նեղոսի դելտա|Դելտայում]] չճանաչվեց, այնտեղ ձևավովեց [[XXI արքայատոհմ]]ը, որը ղեկավարվում էր [[Թանիս]]ից: Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=205—206}}</ref>. В то же время историк [[И. А. Стучевский]] выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил [[Пианх]]<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ Նեսուբանեբջեդը: Միայն Պիանխի որդի՝ Փինեջեմ I-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=178—179}}</ref>:
 
== Փարավոնների ցանկ ==