«Համաճարակային պարօտիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
Դեռևս մ.թ.ա. V դարում [[Հիպոկրատես|Հիպոկրատը]] նկարագրել է խոզուկը և նրա վարակիչ բնույթը։ 1700-ականներին Համիլտոնը դիտարկել է [[Ամորձաբորբ|ամորձաբորբը]] որպես պարօտիտի արտահայտություն։ 1908 թ-ին Գրանատը ապացուցեց պարօտիտի վիրուսային ծագումը։ 1934 թ-ին Ջոնսոնը և Գուդպաստերը [[կապիկներ]]ի էքսպերիմենտալ վարակումով ապացուցեցին, որ պարօտիտով հիվանդների թուքը պարունակում է զտվող վիրուս։ 1945 թ-ին Գեյբլը հավի սաղմում կուլտիվացրեց պարօտիտի վիրուսը։ Հետազոտելով պարօտիտով հիվանդներին, Էնդերը և համահեղինակները նկարագրեցին մաշկային տեստը և կոմպլեմենտի կապման ռեակցիան։ 1950 թ-ին հայտնաբերված սպանված պատվաստանյութը չտվեց սպասված արդյունքը, իսկ 1966 թ-ին Բինակը և Հիլլեմանը ստացան արդյունավետ կենդանի պատվաստանյութ։
 
== Պատճառագիտություն ==
== Էթիոլոգիան ==
ՊարyտիտիՀամաճարակային հարականջաբորբի [[Վիրուսներ|վիրուսը]] պատկանում է ''Paramixoviridae'' ընտանիքին։ Այն պարունակում է [[ՌՆԹ]], ունի անկանոն գնդաձև կառուցվածք, 90–300 նմ (միջինը՝ 200 նմ) տրամագիծ։ Նուկլեոկապսիդը կազմված է 10 մմ հաստությամբ եռաշերտ թաղանթից։ Արտաքին մակերեսը կազմված է հիմնականում գլիկոպրոտեիդներից, որոնք ունեն հեմագլյուտինացնող, նեյրամինիդազային և ներթափանցող ակտիվություն։ Վիրուսային անտիգենը (V), որը հայտնաբերվում է հիվանդության ուշ շրջաններում կոմպլեմենտի կապման ռեակցիայով, նույնպես գտնվում է այս շերտում։ Նուկլեոկապսիդը պարունակում է S (լուծվող) անտիգեն, որը հայտնաբերվում է հիվանդության վաղ շրջաններում։ Հայտնի է պարօտիտի վիրուսի միայն մեկ սերոտիպ։ Վիրուսը անկայուն է ախտահանող նյութերի նկատմամբ, 4˚C ջերմաստիճանի պայմաններում պահպանվում է մի քանի օր, –65˚C–ում՝ ամիսներ և տարիներ, սակայն ջերմաստիճանի տատանումները կարող են իջեցնել վիրուսի ակտիվությունը։ Վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում, արագ ինակտիվանում է բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի թույլ լուծույթի, լիզոլի, սպիրտի ազդեցությամբ։ Վիրուսն աճում է հավի սաղմում, պաթոգեն է կապիկների համար, որոնց մոտ առաջացնում է հարականջային թքագեղձերի բնորոշ բորբոքում։ Կան տվյալներ կենդանիների մոտ ներարգանդային պարօտիտի մասին։ Վիրուսը բազմանում է տարբեր բջջային կուլտուրաներում այնպես, ինչպես հավի սաղմում։ Վիրուսոլոգիական ախտորոշման մեջ վիրուսի անջատման համար օգտագործվում է կապիկի, մարդու սաղմի երիկամները։ Ցիտոպաթիկ էֆեկտի արդյունքում (ինտրացիտոպլազմատիկ էոզինոֆիլային ներառումներ, վիրուսն ներթափանցում բջջի մեջ) առաջանում են գիգանտ բազմակորիզ սինցիտիաներ։ Վիրուսը սովորաբար հայտնաբերվում է հեմադսորբցիայի արգելակման ռեակցիայով, որի ժամանակ պարօտիտով ռեկոնվալեսցենտների շիճուկը արգելակում է էրիթրոցիտների ադսորբցիան հավի սաղմի պարօտիտով վարակված էպիթելիալ [[բջիջ]]ներ ավելացնելիս։
 
== [[Համաճարակաբանություն]] ==
== Համաճարակաբանությունը ==
Համաճարակային պարօտիտըհարականջաբորբը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն անտրոպոնոզ ինֆեկցիա է։ Հիվանդության աղբյուրը՝ միայն մանիֆեստացված և սուբկլինիկական ձևերով հիվանդ մարդն է։ Վիրուսակրություն չի դիտվում։ Փոխանցման ուղին՝ օդակաթիլային, հազվադեպ կոնտակտային։ Հնարավոր է ներարգանդային վարակում՝ միոկարդի առաջնային ֆիբրոէլաստոզի զարգացումով։ Հարուցիչը արտազատվում է վերին շնչուղիներից փռշտոցի, [[հազ]]ի, լացի, փսխման ժամանակ։ Կոնտագիոզության ինդեքսը՝ 70 %-80% է։ Պարօտիտի փոխանցման համար անհրաժեշտ է ավելի սերտ շփում, քան կարմրուկի և ջրծաղիկի ժամանակ։ Առավել վտանգավոր է հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց անմիջապես առաջ և հետո ընկած ժամանակահատվածը։ Հիվանդացությունը՝ առավել հաճախ գրանցվում են համաճարակային բռնկումներ փակ կոլեկտիվներում (զինվորական, դպրոցական և այլն)։ Տարիքային կառուցվածքը՝ մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարօտիտով՝ շնորհիվ պասիվ իմունիտետի (տրանսպլացենտար ստացած մայրական հակամարմինների)։ Հիվանդների 3%–ը կազմում են մինչև 3 տարեկան երեխաները, 22%-ը՝ 3-ից 5 տարեկան, 35%-ը՝ 5-ից 7 և 40 %-ը՝ 7-ից 14 տարեկան երեխաները։ 20 տարեկանից մեծ անձանց մոտ 80-90%-ը ունի իմունիտետ պարօտիտի նկատմամբ, չնայած նրանց մոտ 30%–ը անամնեզում հիվանդություն չի նշում։ Արական սեռի ներկայացուցիչները հիվանդանում են 1,5 անգամ հաճախ, քան իգական սեռինը։ Սեզոնայնությունը՝ պարօտիտի դեպքերը գրանցվում են ամբողջ տարվա ընթացքում։ Առավելագույն հիվանդացությունը ընկնում է հունվար-մայիս ամիսներին։ Պարբերականությունը՝ մինչև կենդանի պատվաստանյութի կիրառումը պարբերականությունը 2-5 տարի էր։ Իմունիտետը՝ հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ (կրկնակի վարակումը ՝0.4-3%)։
== [[Ախտածնություն]] ==
Մուտքի դուռը վերին շնչուղիների [[Լորձաթաղանթ|լորձաթաղանթն]] է։ Վիրուսը, ընկնելով լորձաթաղանթի վրա, ամրանում է, բազմանում և, թափանցելով արյուն (առաջնային վիրուսեմիա), տարածվում է բոլոր օրգաններ և համակարգեր՝ ախտահարելով թքագեղձերը և մյուս գեղձերը։ Վիրուսն ունի տրոպիզմ թքագեղձերի նկատմամբ, որտեղ տեղի է ունենում նրա բազմացումը։ Վիրուսեմիայի առաջին ալիքին հաջորդում է երկրորդը (երկրորդային վիրուսեմիա), որի արդյունքում ախտահարվում են թիրախ-օրգանները՝ ԿՆՀ-ն, թքագեղձերը, այլ գեղձային օրգաններ։
 
== Ախտաձևաբանություն ==
== Ախտաձևաբանությունը ==
Ձևաբանական փոփոխությունները հարականջաբորբի ժամանակ տեղի են ունենում թքագեղձերի, [[Ենթաստամոքսային գեղձ|ենթաստամոքսային գեղձի]], ամորձիների, [[Կենտրոնական նյարդային համակարգ|ԿՆՀ]]-ի միջանկյալ հյուսվածքում։ Զարգանում է տարածուն այտուց և շճա-ֆիբրինոզ էքսուդացիա, որն ի սկզբանե պարունակում է միակորիզ լեյկոցիտներ։ Երբ պրոցեսի մեջ ընդգրկվում են ենթաստամոքսային գեղձիը և ամորձիները, մանրադիտակային պատկերը համանման է թքագեղձերում փոփոխություններին, բացառությամբ այն բանի, որ ամորձիներում դիտվում են միջանկյալ արյունազեղումներ և բազմաձևակորիզ լեյկոցիտներ։ Ուղեղում ախտաձևաբանական փոփոխությունները պարօտիտային [[Ուղեղաբորբեր|ուղեղաբորրբի]] ժամանակ նույնն է, ինչ այլ հետվարակային ուղեղաբորբերինը, բնութագրվում է շուրջերակային ապամիելինացմամբ, շուրջանոթային միակորիզ բջիջների ներթափանցմամբ և միկրոգլիային բջիջների քանակի գեներալիզացված իջեցումով՝ [[Նյարդաբջիջ|նյարդաբջիջների]] քանակի հարաբերական պահպանմամբ։ Սակայն առաջնային պարօտիտային [[Գլխուղեղի բորբոքում|ուղեղաբորբի]] վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ զարգանում է տարածուն նեյրոնոլիզ՝ առանց ապամիելինացման նշանների։