«Բուդապեշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
|add3 =
}}
'''ԲուդապեշտըԲուդապեշտ,''' [[Հունգարիա]]յի մայրաքաղաքն է։մայրաքաղաքը։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերի հետ միասին՝ 2,5 միլիոն։ Բուդապեշտը [[Հունգարիա]]յի քաղաքական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կենտրոնն է։ [[Դանուբ]] գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի` [[Բուդա (Բուդապեշտ)|Բուդա]] (արևմտյան մաս) և [[Պեշտ (Բուդապեշտ)|Պեշտ]] (արևելյան մաս)։ Բուդան լեռնոտ և անտառաշատ է, մինչ Պեշտը մաս է կազմում [[Հունգարիա]]յի Մեծ Հարթավայրի։ Բուդապեշտը Եվրոպական Միության իններորդ բազմամարդ քաղաքն է։
 
Բուդայի տարածքում ապրել են Ք.ա. 5-րդ դարից [[կելտեր]]։ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեացիները]] նվաճել են կելտերի բնակավայրերը և ստեղծել են [[Աքվինկում]] ([[լատիներեն]]՝ ''Aquincum'') քաղաքը, ինչը [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] կարևորագույն քաղաքներից մեկն էր (Ք.հ. 1-5-րդ դդ.)։ Հունգարները 9-րդ դարից են հաստատվել տարածքում։ Բուդայի ամրոցը հիմնվել է [[Բելա Դ (Հունգարիայի թագավոր)|Բելա Դ]] թագավորի կողմից, իսկ [[Մաթիաս Ա (Հունգարիայի թագավոր)|Մաթիաս]] թագավորի օրոք դարձել է միջազգային ռենեսանսային կենտրոն։ 16-17-րդ դարերում թուրքերի լծի տակ էր գտնվում, 18-19-րդ դարերում նորից ծաղկում էր ապրում։ 1873 թվականին [[Բուդա (Բուդապեշտ)|Բուդա]], [[Պեշտ (Բուդապեշտ)|Պեշտ]] և Օբուդա («Հին Բուդա») քաղաքները միացան, այդ ժամանակվանից ամբողջ բնակավայրը կոչվում է Բուդապեշտ։