«Իտալո Կալվինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== Կենսագրություն ==
Իտալո Կալվինոն ծնվել է [[1923]] թվականի [[հոկտեմբերի 15]]-ին [[Կուբա]]յի մայրաքաղաք [[Հավանա]]յի մերձակայքում գտնվող [[Սանտիագո դե Լաս Վեգաս]] բնակավայրում, որտեղ աշխատում էին ապագա գրողի ծնողները։ Շուտով ընտանիքը վերադառնում է [[Իտալիա]]։ Մանկություն անցկացրել և նախնական կրթությունն ստացել է [[Սան Ռեմո]]յում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո [[1941]] թվականին ընդունվում է [[Թուրին]]ի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ն սկսվելուց հետո՝ [[1943]] թվականին, կիսատ թողնելով ուսումը, միանում է պարտիզանական պայքարին (Գարիբալդյան բրիգադ)։ [[1944]] թվականին համալրում է [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն|Իտալիայի կոմունիստական կուսակցության]] շարքերը։ Պատերազմի ավարտից հետո շարունակում է իր կրթությունը [[Թուրին]]ի համալսարանում, սակայն այս անգամ արդեն Փիլիսոփայության ֆակուլտետում։ Կրթությունն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցնում [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն|Իտալիայի կոմունիստական կուսակցության]]ը պատկանող [[Ունիտա (օրաթերթ)|Ունիտա]] (L’Unità) պարբերականում։ [[1956]] թվականին Խորհրդային բանակի կողմից [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարական ապստամբության]] ճնշման պատճառով՝ [[1957]] թվականին Իտալո Կալվինոն լքում է Կոմունիստական կուսակցության շարքերը։ [[1964]] թվականին այցելում է [[Կուբա]], որտեղ ամուսնանում է արգենտինացի թարգմանչուհի Էսթեր Յուդիթ Զինգերի հետ, ինչպես նաև տեսակցություն ունենում [[Չե Գևարա]]յի հետ։ [[1975]] թվականին Կալվինոն դառնում է Ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, իսկ հաջորդ տարում ստանում է Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգևը։ Իտալո Կալվինոն կնքում է իր մահկանացուն [[1985]] թվականին [[Սիենա (քաղաք)|Սիենա]]յում։
 
== Ստեղծագործություններ ==