«Մթնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: ky:Атмосфера
կատ
Տող 1.
{{կատեգորիա չկա}}
 
[[Պատկեր:Top of Atmosphere.jpg|thumb|250px| Երկրի մթնոլորտային գազերը կապույտ ալիքի երկարությունը ավելի լավ են ցրում ի տարբերություն մյուս մոլորակների, այդ իսկ պատճառով էլ եթե նայենք տիեզերքից, ապա մեր մոլորակի շուրջ կտեսնենք կապույտ լուսապսակ, իսկ եթե նայենք Երկրից ` կապույտ երկինք:]]
'''Մթնոլորտը ''' ( {{lang-el|ατμός}} - «[[գոլորշի]]» иև {{lang-el2|σφαῖρα}} - «ոլորտ»), [[երկնային մարմին]] [[գազ]]ային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և [[միջմոլորակային տարածություն]]ների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն: Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից ([[գազային մոլորակներ]] ), կարող է չափազանց հաստ լինել: Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը: [[Երկիր]] մոլորակի մթնոլորտը ներառում է [[թթվածին]], որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են [[բույսեր]]ը, [[ջրիմուռ]]ները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]] ից պաշտպանող շերտ:
Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները: Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը:
 
==Մթնոլորտային ճնշում==
{{Հիմնական հոդված| Մթնոլորտային ճնշում }}
Մթնոլորտային ճնշումը մթնոլորտի [[հիդրոստատիկ]] [[ճնշում]]ն է նրա բաղադրության մեջ մտնող բոլոր մարմինների վրա: Մթնոլորտային ճնշումը ձևավորվում է օդի ` [[գրավիտացիա|գրավիտացիոն]] ձգողականությամբ դեպի մոլորակը: Ճնշման չափման միավորը, որը կոչվում է նաև մթնոլորտ, որոշված է 101325 Պա կամ 760 մմ սնդիկի սյուն: Մթնոլորտային ճնշումը նվազում է բարձրադիր վայրերում` պայմանավորված գազի շերտի ծավալի նվազմամբ:
 
==Մթնոլորտի բաղադրությունը==
Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով: Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով:
[[Վեներա]]յի (Արուսյակ) և [[Մարս]]ի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից: [[Երկիր]] մոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության նախապայման: Երկրի մթնոլորտային օդի մոտավոր բաղադրությունը. [[ազոտ]]` 78,08%, [[թթվածին]]` 20,95%, [[արգոն]]` 0,93%, [[ածխածնի երկօքսիդ]]` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս չնչին քանակությամբ պարունակվում է նաև [[ջրածին]], [[հելիում]], մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և աղտոտիչներ:
Ցածր ջերմաստիճան ունեցող գազային հսկաները, ինչպիսիք են [[Յուպիտեր]]ը, [[Սատուրն]]ը, [[Ուրան]]ը և [[Նեպտուն]]ը, հիմնականում ունակ են իրենց շուրջը պահպանել փոքր մոլեկուլային զանգված ունեցող գազեր` ջրածին և հելիում: Բարձր ջերմաստճանային հսկաները, օրինակ Օսիրիսը կամ Պեգաս 51 b –ն, ընդհակառակը, չեն կարողանում պահել այն և նրանց մթնոլորտային գազերի մոլեկուլները ցրվում են տարածության մեջ: Այս գործընթացը դանդաղ և անընդհատ շարունակական բնույթ ունի:
 
==Արեգակնային համակարգի երկնային մարմինների մթնոլորտային ցանկը==
Տող 30 ⟶ 28՝
* [[Տրիտոնի մթնոլորտը]]
* [[Պլուտոնի մթնոլորտը]]
 
== Հղումներ ==
* [http://geolog-pvi.ru/struktura-atmosfery.htm Структура атмосферы (в том числе тропосферы) и особенности проявления её элементов.]
* [http://www.scgis.ru/russian/cp1251/dgggms/1-98/par_eff.htm ПРИРОДА ПАРНИКОВОГО ЭФФЕКТА], ''Объединенный Научный Совет РАН по проблемам Геоинформатики''
 
[[Կատեգորիա:Էկոլոգիա]]
[[als:Atmosphäre]]
[[ang:Lyfthelm]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մթնոլորտ» էջից