«Նոր կորոնավիրուսի բռնկումը Ադրբեջանում (2020)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
}}
{{Հիմնական|COVID-19 համավարակ}}
'''[[COVID-19 պանդեմիահամավարակ|COVID-19 վիրուսի տարածումը]]''' '''[[Ադրբեջան]]ում''' սկսվել է 2020 թվականի փետրվարի 28-ին, երբ [[Ադրբեջանի նախարարների խորհուրդ|Ադրբեջանի նախարարների խորհրդի]] կողմից նախօրեին ստեղծված օպերատիվ շտաբը գրանցել է [[COVID-19 (կորոնավիրուսային վարակ 2019)|COVID-19 կորոնավիրուսային վարակի]] առաջին դեպքը երկրում։ Պարզվել է, որ վարակակիրը [[Ռուսաստան]]ի քաղաքացի է, ով հատել էր Ադրբեջանի սահմանը [[Իրան]]ի կողմից։
 
2020 թվականի մարտի 19-ից երկրում գործում է [https://koronavirusinfo.az/ COVID-19-ի մասին պաշտոնական կայք], որով տեղեկացվում է Ադրբեջանում վիրուսի դեմ ընթացող պայքարի ներկա վիճակը, վարակվածների վիճակագրությունը, ինչպես նաև բնակչության համար առաջարկներ և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար օպերատորի հետ օնլայն շփում չաթի միջոցով։ Ըստ պաշտոնական կայքի վիճակագրության, 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ '''Ադրբեջանում''' գրանցվել է վարակման '''5662''' դեպք, մահվան '''68''' դեպք, ապաքինման '''3508''' դեպք, նաև կատարվել է կորոնավիրուսի '''302 933''' թեստ<ref>{{Cite web|url=https://report.az/ru/zdravookhranenie/v-azerbaydzhane-chislo-zarazivshihsya-koronavirusom-previsilo-1-000/|title=Azərbaycanda cari vəziyyət|author=|website=|date=|publisher=|lang=az|accessdate=2020-05-25}}</ref>։
 
=== Փետրվար ===
* Փետրվարի 27-ին [[Ադրբեջանի նախարարների խորհուրդ|Ադրբեջանի նախարարների խորհրդի]] ներքո ստեղծվում է օպերատիվ շտաբ, որպեսզի կանգնեցվի վտանգը, որը կարող է առաջացնել [[COVID-19 պանդեմիահամավարակ|կորոնավիրուսային համաճարակը]], և իրականացվի [[Կանխարգելում|կանխարգելիչ]] ու հրատապ միջոցառումներ։ Շտաբում ընդգրկված են պետական համապատասխան կազմակերպությունների ղեկավարներ, այն ղեկավարում է [[Ադրբեջանի վարչապետ]] [[Ալի Ասադով]]ը<ref>{{Cite web|url=https://cabmin.gov.az/az/article/680/|title=Operational headquarters under Cabinet of Ministers created|last=|first=|date=|website=|url-status=live|archive-url=|archive-date=|access-date=}}</ref>։
* Փետրվարի 28-ին Օպերատիվ շտաբը հաստատեց [[COVID-19 (կորոնավիրուսային վարակ 2019)|կորոնավիրուսային վարակի]] (COVID-19) '''առաջին դեպքը''' [[Ադրբեջան]]ի տարածքոււմ<ref>{{Cite web|url=https://cabmin.gov.az/az/article/682/|title=Azərbaycanda iİlk koronavirus (COVİD - 19) infeksiyasına yoluxma faktı {{!}} Azərbaycan Respublikasının Nazirlər Kabineti|date=2020-03-22|publisher=cabmin.gov.az|lang=az|accessdate=2020-05-25}}</ref>, և պարզ դարձավ, որ վարակակիրը [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնության]] քաղաքացի է, ով եկել էր [[Իրանի Իսլամական Հանրապետություն]]ից<ref>{{Cite web|url=https://azertag.az/ru/xeber/1427903|title=Օպերատիվ շտաբը հաստատեց կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը Ադրբեջանում|author=|website=|date=|publisher=}}</ref>:
* Փետրվարի 29-ին ևս գրանցվում է կորոնավիրուսային վարակ Իրանից վերադարձով Ադրբեջանի 2 քաղաքացիների մոտ<ref>{{Cite web|url=https://azertag.az/ru/xeber/1429077|title=Օպերատիվ շտաբ. Ադրբեջանի 2 քաղաքացիների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ|author=|website=|date=|publisher=}}</ref>: Նույն օրը Ադրբեջանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը<ref>{{Cite web|url=https://www.aa.com.tr/ru/здоровье/азербайджан-закрыл-границу-с-ираном/1749780|title=Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը|publisher=www.aa.com.tr|accessdate=2020-05-25}}</ref>: