«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7002 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: en:Mshak)
No edit summary
'''«Մշակ»''' — հասարակական-քաղաքական, գրական թերթ: Հրատարակվել է 1872-1921թթ. Թիֆլիսում: Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր` [[Գրիգոր Արծրունի]]: Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. [[Լեո]]ն:
“Մշակ”-ը եղել է “Հյուսիսափայլ” ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն, “Հյուսիսափայլ”-ից հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, Անդրկովկասի մշակութային կենտրոնում` Թիֆլիսում: Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին: Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է “Հայկական Աշխարհում”, սակայն երազում է սեփական լրագրի մասին: Լինելով հարուստ ռազմական գործիչ` Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար: Մի անգամ Թիֆլիսում, “Եվրոպա” սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների` Միհրդատ Ամերիկյանի և Գևոր Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին: Այդ օրն ընդունված է համարել “Մշակ” թերթի հիմնադրման օր: Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև` երկու, երեք ու հինգ անգամ:
“Մշակ”-ի հրատարակման տարիները համընկնում են Արևելյան ճգնաժամի, ճնշված ազգերի ազատագրական շարժման, ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինյան կոնգրեսի ու Հայկական հարցը փակուղու բերելու հետ: Ժամանակաշրջանը հարուստ էր պատմական իրադարձություններով: Թերթը հանդես էր գալիս լիբերալ-բուրժուական դիրքերից ռեակցիոն հոգևորականության, պահպանողականների կարծրամտության դեմ, գրում էր Թուրքիայում հայերի ծանր կացության մասին, բարձրացնում էր ժողովրդի լուսավորության, կանանց էմանսիպացիայի, հայ գրականության ու արվեստի զարգացման հարցերը: Գյուղացիների ու բանվորների ճնշված իրավիճակը նույնպես իր արտացոլումն էր գտնում “Մշակ”-ի էջերում:
Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գրիգոր Արծրունուն հետաքրքրում էր Գերմանիան, որտեղ նա ապրում և սովորում էր: “Մշակ”-ի էջերին Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով և համարում, որ նման ազգային հերոս անհրաժեշտ էր նաև հայ ժողովրդին: Որպես ժողովրդավարական պետական կառույցի օրինակ նա բերում էր Շվեյցարիան: Արծրունին եղել է բարեփոխումների կողմնակից, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին: Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները: “Մշակ”-ի հետ նաև համագործակցում էր Անդրիաս Արծրունին` Գրիգոր Արծրունու եղբայրը, երկրաբան-ճարտարապետ, ով վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, հսկայական նշանակություն էր դարձնում լեռնարդյունահանմանը Հայաստանի տնտեսության մեջ: Ինքը` Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, իր թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին:
1858-1886 թվականներին Թիֆլիսում լույս տեսնող պահպանողական ուղղվածություն ունեցող “Մեղու Հայաստանի” թերթը եղել է և’ “Հյուսիսափայլ”-ի, և’ “Մշակ”-ի գլխավոր ընդդիմախոսը: Հատկանշական է նաև այդ թերթերի ևս մեկ նմանություն. երկուսի խմբագիրները եղել են լիբերալներ` Ստեփանոս Նազարյանն ու Գրիգոր Արծրունին, իսկ գլխավոր աշխատակիցներ` դեմոկրատներ Միքայել Նալբանդյանն ու Րաֆֆին: Ինքը` Րաֆֆին, խոսելով “Մշակ”-ի նախորդների մասին, առանձնացնում է “Հյուսիսափայլ”-ը, և, ինչպես և Արծրունին, ընդգծում է իրենց ժառանգականությունը: “Հյուսիսափայլ”-ի ուղղվածությունը Րաֆֆին անվանում է իդեալիստական, իսկ “Մշակ”-ինը` իրատեսական, դրանով իսկ ցույց տալով հայ լուսավորչական մտքի անցումը դեպի պոզիտիվիստական սոցիոլոգիա:
1884 թվականին տեղի ունեցավ Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտության սրացումը: Ֆինանսական ճգնաժամը հարցի տակ է դրել թերթի հետագա գոյությունը: Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը: Արծրունին մնաց անսասանդ: Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին:
1892 թվականին Արծրունու մահից հետո “Մշակ”-ը խմբագրում էին Ա. Քալանթարը, Ա. Առաքելյանը: 1917-20թթ.-ին “Մշակ”-ը դարձավ բուրժուական ազգայնականության բարձրախոսը:
 
 
 
== Աղբյուրներ ==
Անանուն մասնակից