«Վարդան Պետրոսյան (լեզվաբան)»–ի խմբագրումների տարբերություն

հայ լեզվաբան, հայերենագետ
Content deleted Content added
Նոր էջ «'''Վարդան Զորիկի Պետրոսյան''' (մարտի 6, 1966, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի), հայ լեզվա...»:
(Տարբերություն չկա)

19:31, 16 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վարդան Զորիկի Պետրոսյան (մարտի 6, 1966, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի), հայ լեզվաբան, հայերենագետ։ ԵՊՀ դասախոս է[1], ԲՈԿ-ի ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (Ժ.02.02) մասնագիտական խորհրդի անդամ[2]։

Կենսագրություն

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1966 թվականի մարտի 6-ին, Կոտայքի մարզի (նախկին՝ Աբովյանի շրջան) Գառնի գյուղում: 1983 թվականին գերազանցության վկայականով ավարտել է Գառնիի թիվ 1 միջնա­կարգ դպրոցը: 1983-1990 թթ. սովորել է Երևանի պետական հա­մալ­սարանի հայ բա­նա­սի­րության ֆակուլտետում՝ ավարտելով գերա­զան­ցության վկայականով: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990-1993 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրան­տու­րա­յում: 1995 թվականին պաշտպանել է թեկնա­ծու­ա­կան ատե­նա­խոսություն «Մխիթար Սեբաս­տա­ցու լեզվաբանական ժառանգությունը» թեմայով[3]: 1995 թվականից առ այսօր աշխատում է ԵՊՀ-ում: 2008-ին շնորհվել է դոցենտի կոչում: 2013 թվականից ԵՊՀ ընդհանուր լեզվա­բա­նության ամբիոնի վարիչն է: 2015 թվականից ԲՈԿ-ի ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (Ժ.02.02) մասնագիտական խորհրդի անդամ է[4]: Մի շարք գի­տա­կան հանդեսների խմ­բա­գրական խորհուրդների անդամ է: Հրա­պարակել է «Մխիթար Սեբաս­տա­ցու լեզվա­բա­նական հայացքները» (2008)[5], «Ընդհանուր և հայ լեզ­վա­բանության հար­ցեր» (2015)[6], «Խոստո­վա­նություն» (բա­նաս­տեղծություններ) (2016) գրքերը: Նրա նախաձեռ­նու­թյամբ և առա­ջա­­բա­նով լույս են տեսել ակադ. Գ. Բ. Ջա­­հուկ­յանի «Լեզվաբա­նու­թյան պատ­մու­թյուն» մեծարժեք ուսում­­նասիրությունը (2015 թ., 2-րդ հրատ.), առա­ջա­­բա­նով, խմբա­գրու­թյամբ և ծանոթա­գրու­թյուն­նե­րով՝ 20-րդ դա­րասկզբի ազ­գային-ազա­տա­գրական պայքարի նշանավոր գոր­ծիչ խմբապետ Մար­տիրոս Աբրա­համ­յանի (Բաշ­գառ­նեցի Մար­տիրոս) «Իմ հիշելի հուշերը» գիրքը (2016)[7][8][9]: Հեղինակ է 40-ից ավելի լեզվաբանական հոդվածների[10]: Կարդում է ընդհանուր ­լեզ­վա­բա­նա­կան մի շարք դաս­ըն­թաց­ներ (լեզվա­բա­նության հիմունքներ, ընդհանուր լեզվա­բա­նու­թյուն, հնդ­եվրո­պա­կան լեզուների հա­մե­մատական քերա­կա­նու­թյուն, հնչույ­թա­բա­նա­կան ուս­մունքների պատմություն): 2014 թվականին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով: Որպես խմբագրական հանձնախմբի ան­դամ և խմբագիր՝ մաս­նակ­ցել է Լևոն Շանթի 150-ամ­յա­կին նվիրված «Լևոն Շանթ. մար­դը և գործը» ժողո­վա­ծու­ի կազմությանը (2019)[11]:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1996-1998 և 2002-2004 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 1992 թվականին մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որի համար 1994 թվականին ԼՂՀ ԳԽ որոշումով պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով: 1990-1999 թթ.  աշ­խա­տակցել է «Ուր­բաթ», «Ազատա­մարտ», «Երկիր» թեր­թե­րին՝ որպես քաղաքական բաժնի խմբագիր: Հեղինակ է շուրջ հարյուր հիսուն հրա­պա­րակա­խո­սա­կան, քաղաքական, պատմա­գի­տական և գրա­կա­նագիտական հրապա­րա­կումների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Ռուբինա Պետրոսյան և Զորի Պետրոսյան: Կինը՝ Դոնարա Վանիկի Հովհաննիսյան:

Հրատարակված գրքեր

  • Մխիթար Սեբաստացու լեզվաբանական հայացքները, Եր., 2008, 206 էջ
  • Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր, Եր., «Փրինթինֆո», 2015, 348 էջ[12]
  • Խոստովանություն, Եր., «Էդիթ պրինտ», 2016, 102 էջ[13]

Ծանոթագրություններ

  1. «Վարդան Զորիկի Պետրոսյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2020-07-16-ին.
  2. «Մասնագիտական խորհուրդ | language.sci.am». www.language.sci.am. Վերցված է 2020-07-16-ին.
  3. «Մխիթար Սեբաստացու լեզվաբանական ժառանգությունը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020-07-16-ին.
  4. «Մասնագիտական խորհուրդ | language.sci.am». www.language.sci.am. Վերցված է 2020-07-16-ին.
  5. Պետրոսյան, Վարդան (2008). Ղազարյան, Ռուբեն Սերոբի (ed.). Մխիթար Սեբաստացու լեզվաբանական հայացքները. Երևան: Լուսակն.
  6. Պետրոսյան, Վարդան Զորիկի (2015). Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր =: Problems general and Armenian linguistics = Вопросы общего и армянского языкознания. Երևանի պետական համալսարան. Երևան: Փրինթինֆո. ISBN 978-9939-831-69-5.
  7. «Լույս է տեսել Խմբապետ Մարտիրոսի «Իմ հիշելի հուշերի» առաջին հայաստանյան հրատարակությունը». www.1lurer.am. Վերցված է 2020-07-16-ին.
  8. LLC, Ayb Solutions. «ԿԱՎՐԵ ՇԱՄԵ ԿՌԻՎԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2020-07-16-ին.
  9. Աբրահամյան, Մարտիրոս; Պետրոսյան, Վարդան Զ (2016). Իմ հիշելի հուշերը: 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հուշերը և մարտական կենսագրությունը. Երևան: Փրինթինֆո. ISBN 978-9939-831-88-6.
  10. «Վարդան Զորիկի Պետրոսյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2020-07-16-ին.
  11. Պետրոսյան, Վ Զ; Մերտխանյան, Մ; Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամ, eds. (2019). Լևոն Շանթ. մարդը և գործը: Հուշագրական նոթեր. Երևան: «Տիգրան Մեծ» հրատ. ISBN 978-99941-0-937-1.
  12. Պետրոսյան, Վարդան Զորիկի (2015). Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր =: Problems general and Armenian linguistics = Вопросы общего и армянского языкознания. Երևանի պետական համալսարան. Երևան: Փրինթինֆո. ISBN 978-9939-831-69-5.
  13. «Վարդան Պետրոսյանի բանաստեղծական «Խոստովանությունը» / Սարգիս ՄԽԻԹԱՐՅԱՆ». Գրական Թերթ. 2016-08-04. Վերցված է 2020-07-16-ին.