«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Համաձայն Ֆրոյդի Ego-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Super Ego, Id), կիրառում է մի շարք [[պաշտպանական մեխանիզմ]]ներ։ Ֆրոյդը էգոյի պաշտպանական մեխանիզմները սահմանում էր որպես ռազմավարություններ, որոնց անհատն օգտագործում է իդի իմպուլսների բացահայտ արտահայտումից և սուպերէգոյի կողմից եկող ճնշումից պաշտպանության համար։ Էգոյի պաշտպանական մեխանիզմներն են՝ Արտամղում, Պրոյեկցիա, Տեղափոխում, Ռացիոնալիզացիա, Ռեակտիվ գոյացություն, Ռեգրեսիա, Սուբլիմացիա, Բացասում<ref>Фрейд З. Избранное. – Ростов-на-Дону: Феникс, 1998.</ref>։
 
== Զիգմունդ Ֆրոյդի մասին 10 փաստ: ==
*Ֆրոյդը շատ էր սիրում կոկային: Նա թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի և որպես բժիշկ իր հիվանդներին էր այն նշանակում: Ֆրոյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:
*Ֆրոյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, գրի է առել:
*Ֆրոյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:
*Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:
*Ֆրոյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում:
*Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին:
*Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:
*Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ:
*Ֆրոյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:
*Ֆրոյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:
*Ֆրոյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրոյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից:
== Ծանոթագրություն==
{{ծանցանկ}}