«Մասնակից:Արմին-Կարապետյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Հայաստանի պատմություն}}
'''Հայաստանի ռազմական վաղ պատմությունը''' սահմանվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ [[Հելլենիստական դարաշրջան|Հելլենիստական նահանգներ]]ի միջև, ավելի ուշ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]]՝ արևմտյան և Պարսկական կայսրության՝ արևելյան շրջանների հետ:
Հայակական թագավորությունները շատ հաճախ ազատության և անկախության համար պայքար են մղել են Պարսկասատնի և Հռոմի դեմ, որոնց հետևել է այս երկու հզոր տերությունների կողմից Հայաստանի նվաճումը:
7-րդ դարի մուսուլմանական արշավանքներից սկսած մինչև 15-րդ դարը նշվում է, որ Հայաստանը եղել է այլ կայսրությունների գերիշխանության ներքո, ինչպիսիք են՝ [[Խալիֆայություն|Արաբական խալիֆայություն]]ը, [[Սելջուկյան սուլթանություն]]ը, Մոնղոլական [[Իլխանություն]]ը, [[Ակ-Կոյունլուներ]]ը, [[Կարա-Կոյունլուներ]]ը և այլն: Սակայն եղել են որոշակի ժամանակաշրջաններ, երբ Հայաստանն ընդմիջումներով ունեցել է ռազմական անկախություն. դրանք [[Բագրատունիներ|Բագրատունյաց հարստության]] և Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս գտնվող [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան արքայատոհմեր]]ի կառավարման ժամանակներն են:
 
16-րդ դարի սկզբից Արևելյան Հայաստանը ընկավ Իրանում իշխանության անցած հզոր դինաստիաներից մեկի՝ [[Սեֆյաններ]]ի գերիշխանության տակ, որոնք իշխանության էին եկել Աֆշարիդներից և [[Ղաջարիների դինաստիա|Ղաջարներ]]ից հետո: 16-րդ դարի ընթացքում և արդեն վերջնական [[Հայաստանի չորրորդ բաժանում|Հայաստանի չորրորդ բաժանմամբ]]՝ 1639 թվականին, [[Արևմտյան Հայաստան]]ն անցավ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]]ը: 16-17-րդ դարերում, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակեց մնալ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ: Սրանցից յուրաքանչյուրը փորձում էր Հայաստանի հաշվին ընդարձակել իր տարածքները:
Բազմաթիվ հայեր դարեր շարունակ մարտական ծառայություն են իրականցրել օսմանյան և պարսկակական բանակներում:
 
Ղաջարյան Իրանը, պարտվելով 1826-1828 թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմ]]ում, 1828 թվականի փետրվարի 10-ին [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագր]]ով մի շարք այլ տարածքների հետ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]]ն է հանձնում նաև [[Արևելյան Հայաստան]]ը: Այսպիսով 1828 թվականից ի վեր պատմական Հայաստանն արդեն կռվախնձոր էր երկու հզոր կայսրությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև:
[[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] և ընդհանրապես հայկական ջարդերի ընթացքում հայ ժողովուրդը ապստամբում էր և զենք վերցնում՝ պայքարելով թուրքական կառավարության և խաժամուժի դեմ:
 
1991 թվականին [[ԽՍՀՄ փլուզում]]ից հետո հիմնադրվեց [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Երրորդ Հանրապետություն]]ը: Վերջինս առ այսօր թշնամական հարաբերություններ ունի հարևան [[Ադրբեջան]]ի հետ՝ հատկապես [[Լեռնային Ղարաբաղ]]ի խնդրով: Այժմ [[Արցախյան գոյամարտ]]ը և Արցախի պաշտպանությունը համարվում է [[Հայաստանի զինված ուժեր|Հայաստանի Հանրապետության ԶՈՒ]] գերագույն և գլխավոր խնդիրը:
 
== Հին դարեր ==
[[Պատկեր:Vartanantz.jpg|thumb|15-րդ դարի մանրանկար, որում պատկերված է [[Ավարայրի ճակատամարտ]]ը: Այն տեղի է ունեցել 451 թվականին ընդդեմ [[Սասանյան Պարսկաստան]]ի՝ հանուն [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] հավատքի:]]
 
=== Արտաշեսյաններ ===
[[Արտաշեսյանների արքայատոհմ]]ը հիմնադրվել է Ք.ա 190 թվականին: Իր հզորության գագաթնակետին եղած ժամանակ [[Մեծ Հայք]]ի տարածքը հասել է մինչև ներկայիս [[Կովկաս]], [[Թուրքիա]], [[Սիրիա]] և [[Լիբանան]]: [[Տիգրան Մեծ|Տիգրան Երկրորդ Մեծ]] արքայի կառավարման շրջանում Մեծ Հայքն առճակատվել է նաև [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] հետ:
Չնայած նրան, որ երկիրը կարճատև կորցրեց իր անկախությունը, այնուամենայնիվ, այն վերականգնվեց նոր արքայատոհմի՝ [[Արշակունիներ]]ի օրոք: Այդ շրջանում Հռոմը և Պարսկաստանը փորձում էին բարեդրացիական հարաբերություններ հաստատել հայերի հետ:
Չնայած Արշակունյաց արքայատոհմը [[Պարթև Արշակունիներ]]ի մի ճյուղն էր, այն խզեց Իրանի հետ հարաբերությունները [[Սասանյաններ]]ի օրոք. ավելի ուշ՝ [[301 թվական]]ին Հայաստանը ընդունեց [[քրիստոնեություն]]ը որպես պետական կրոն: Իսկ արդեն 451 թվականին, երբ Հայաստանի արևելյան մասը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության ներքո, տեղի ունեցավ [[Վարդանանց պատերազմ]]ը՝ ընդդեմ [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] ընդունման: Այս ճակատամարտից և նրան հաջորդած դեպքերից հետո պարսիկները թույլատրեցին հայերին ազատորեն դավանել քրիստոնեություն:
 
=== Բանակը Տիգրան Մեծի օրոք ===
[[Տիգրան Մեծ]]ը Հայաստանի սահմաններըը ընդարձակելու համար հզորացրել է բանակը:
 
Ըստ [[Հուդիթ]]ի հայտնած տեղեկությունների՝ նրա բանակը կազմված է եղել կառքերից, 12,000 հեծելազորայիններից՝ ներառյալ ծանր հեծելազորը և [[կատաֆրակտոս]]ները.վերջիններս լայն կիրառություն ունեին [[Սելևկյան տերություն]]ում և [[Պարթևական թագավորություն]]ում:
Բանակն ունեցել է 120 հազարանոց հետևակ և 12 հազար հմուտ նետաձիգներից բաղկացած զորախումբ, որը նույնպես համարվում են պարթևական բանակի առանձնահատկություններից:
Տիգրան Երկրորդի զորքը Սելևկյան զորքի պես հիմնականում բաղկացած էր հետևակից: Հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսը խոսում է ընդհանուր առմամբ 500 հազար զինվորականի մասին՝ ներառյալ ճամբարում բանակածները: Սրանց հետևում էին նաև բեռներ տեղափոխելու համար ուղտեր, էշեր, ջորիներ, անթիվ ոչխարներ, անասուններ, այծեր՝ յուրաքանչյուր մարդու սննդով ապահովելու համար, ինչպես նաև տեղափոխվում էր մեծ քանակությամբ ոսկի և արծաթ: Պատմիչը նշում է, թե հայկական շարժվող բանակը «հսկայական, անկանոն ռազմական ուժ էր, որը հնարավոր չէր հաշվել, ինչպես մորեխներին կամ երկրի վրա կուտակված փոշին»: Ավելի փոքր [[Կապադովկիա]]յի, Հունա-փյունիկյան, [[Նաբաթեա]]կան բանակները չէին մրցակցում հիմնական զորքերի դեմ: Այնուամենայնիվ, կազմակերպված [[Հռոմեական բանակ]]ը իր [[Հռոմեական լեգեոնների ցանկ|լեգեոններ]]ով ավելի մեծ մարտահրավեր էին հանդիսանում հայերի համար<ref>{{cite book | last = W |first = Aa. | title = Materia Giudaica X/1 | publisher = Editrice La Giuntina | year = 2005 | isbn = 88-8057-226-1 | page = 93}}</ref>:
 
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հավանաբար ժամանակի հրեական պատմիչների կողմից հայտած թվերն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Հասմոնյան հրեաները Տիգրանի դեմ մղված պատերազմում տանուլ են տվել:
 
[[Պլուտարքոս]]ը գրում է, որ հայկական նետաձիգները իրենց մահաբեր նետերով կարող էին խոցել 200 մետրից: Հռոմեացիները հիացմունքով և հարգանքով են խոսում հայկական հեծելազորի քաջության և մարտական ոգու մասին: Հռոմեական պատմիչ Սալաստիուս Կրիպսուսը նշում է, որ հայկական այրուձին «հատկանշական էր իր ձիերի և զենք ու զրահի գեղեցկությամբ»: Հնագույն ժամանակներից սկսած Հայաստանում ձիերը համարվել են մարտունակության և հպարտության ամենակարևոր գրավականը<ref>Gevork Nazaryan, Armenian Empire.</ref>:
 
===Հայկական հեծելազոր===
Հայկական հեծելազորը գործել է թե՛ Հայաստանում, թե՛ հարևան այնպիսի կայսրություններում և թագավորություններում, ինչպիսիք են [[Պոնտոս]]ը, [[Պարթևստան]]ը, [[Պարսկաստան]]ը և [[Հռոմեական կայսրություն]]ը:
 
Չափոտը գրում է. «Այն, ինչ ասվում է Հայաստանի մասին, մեզ տարակուսանքի է մատնում: Ինչպե՞ս կարող էր այս լեռնային ժողովուրդը զարգացնել այնպիսի հեծելազոր, որն ի զորու կլիներ մրցել Միջագետքի ձիավորների հետ:
Մի փաստ, որն իսկապես անժխտելի է, այն է, որ Հայաստանը գերազանց բուծված ձիերի հայրենիք է: Այստեղի մարդիկ բացահայտել են, որ ձիերին ոչ միայն կարելի է օգտագործել տնտեսական ակտիվ գործունեության մեջ, այլև ռազմական նպատակներով:»<ref>V. Chapot, ''La frontière de l'Euphrate de Pompée à la Conquète arabe'', Paris, 1907, p. 17</ref></blockquote>
 
[[Սասանյան Պարսկաստան]]ում հայերը եղել են պարսկական բանակի էլիտար կազմում, որը կոչվում էր ''Սավարան'': Հայկական հեծելազորային զինամթերքը նման էր Սավարանում օգտագործվող զինատեսակներին:
Սասանյանների իշխանության տակ գտնվող հայկական հեծելազորը կռվում էր պարսկական դրոշի ներքո, և նրանց նույնիսկ թույլատրում էին մուտք գործել թագավորանիստ քաղաք [[Տիզբոն]]:
Հայերը փաստացի մեծ հարգանքի են արժանացել իրենց մատուցած ծառայությունների համար: Օրինակ՝ Սմբատ Բագրատունի զորավարը առանձնակի ուշադրության և պատվի է արժանացել [[Խոսրով Բ Փարվեզ|Խոսրով II]]-ի կողմից: 619 թվականին [[Կենտրոնական Ասիա]]յում բնակվող թուրքերի դեմ տարած հաղթանակի շնորհիվ նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպես օրինակ շքեղ զարդարված հագուստների և թագավորական հեծելազորներից մի խմբի հրամատարությանը: Խոսրով Երկրորդը դատարանի ազնվականների շարքում բարձրացնում է նրան միչև երրորդ կարգ:
Սասանյան հայերը տիրապետում էին բազմաթիվ հնարքների հատկապես նետաձգության ասպարեզում<ref>{{cite book | last = Farrokh | first = Kaveh | title = Sassanian Elite Cavalry AD 224-642 | publisher = Osprey Publishing | year = 2005 | isbn = 1-84176-713-1 | page = 26}}</ref>:
 
==Վաղ միջնադար==
===Հայաստանը Բյուզանդական կայսրության կազմում===
[[Արևմտյան Հայաստան]]ի բյուզանդիական օկուպացիայի ժամանակ հայերը համարվել են բյուզանդական բանակի կարևոր մաս: Նրանք տեղափոխվել են Բյուզանդական կայսրության հեռավոր շրջաններ և պաշտոններ ստացել՝ կառավարելու համար: Օրինակ՝ վեցերորդ դարում, [[Մորիկ]] կայսրը ոգևորում էր հայերին հաստատվելու Արևմտյան Անատոլիայի [[Պերգամոն]] պետության շուրջ:
Հայկական զորքերի կարևորությունը էլ ավելի մեծացավ 7-րդ դարում. 2000 էլիտար զորականներ [[Դանուբ]]ի ափին հակահարված հասցրին քոչվոր [[ավարներ]]ին, որոնք փորձում էին ասպատակել [[Եվրոպա]]ն: Մյուները պայքարեցին նաև կայրության մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլս]]ի պաշտպանության համար<ref name="Romano-Byzantine Armies 4th - 9th Century">{{cite book | last = Nicolle | first = David | title = Romano-Byzantine Armies 4th - 9th Century | publisher = Osprey Publishing | year = 1992 | pages = 33–34 | isbn = 1-85532-224-2}}</ref>:
 
Վեցերորդ դարում [[Հուստինիանոս Առաջին]]ի բանակում ծառայող քաջ զորական [[Ներսես պատրիկ]]ը բազմաթիվ հաջողությունների թվում կարողացել է [[օստգոթեր]]ից վերանվաճել [[Իտալիա]]ն:
[[Պատկեր:Hakob Kojoyan. David of Sassoun.jpg|thumb|[[Սասունցի Դավիթ|Սասունցի Դավթի]] պատկերը: Համարվում է [[Սասնա ծռեր]] դյուցազներգության գլխավոր և առանցքային կերպարը, ով պայքար է մղել ընդդեմ [[Արաբական արշավանքներ|արաբական տիրապետության]]:]]
 
===Հայկական ավանդական զենք ու զրահ===
"[[Սասունցի Դավիթ էպոս|Սասունցի Դավիթ]]ը հայկական ժողովրդական էպոսն է, որը գրվել է միջին դարերում՝ ցույց տալով հայ ժողովրդի աննկուն պայքարը արաբական բռնապետության դեմ: Ավանդական հայկական զենքն ու զրահը, կարծես, ամբողջապես արտացոլված են դրանում: Այս բանավոր էպոսում հեծյալն իր վրա կրում է զենք ու զրահ, երկաթե սաղավարտ, ինչպես նաև ոտքերի մետաղական պաշտպանիչներ: Նրա ձեռքին են ամենահաղթ թուրը, նիզակը, աղեղը և նետը<ref name="Saladin and the Saracens: Armies of the Middle East 1100-1300">{{cite book | last = Nicolle | first = David | title = Saladin and the Saracens: Armies of the Middle East 1100-1300 | publisher = Osprey Publishing | year = 1986 | isbn = 0-85045-682-7 | page = 24}}</ref>: Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
 
===Բագրատունյաց Հայաստան===
Բյուզանդիայի՝ Արևմտյան Հայաստանի, Սասանյանների՝ Արևելյան Հայաստանի զինագրավմամբ և արաբների հաճախակի կրկնվող ավարիչ արշավանքներից հետո հայերը իրենց հայրենի հողի վրա [[Բագրատունիներ]]ի գլխավորությամբ վերականգնեցին հայոց անկախ թագավորությունը:
 
Հայաստանում նախարարների տրամադրության տակ կարող էին լինել 25000-ից 40000 ռազմիկ, բայց այս թվաքանակը միշտ չէ, որ պահպանվում էր: Երկիրը գերազանց ամրացված էր: [[Վասպուրական]]ում՝ [[Վանա լիճ|Վանա լճի]] մոտ եղել են պաշտպանական յոթանասուն ամրոցներ: Կար լեռնագնացների հատուկ գունդ, որը պատրաստված էին թշնամիներին ժայռերից գլորել:
Պատերազմում ամրոցները պաշարելու համար հայերը երկաթյա կեռիկներ են օգտագործել, որոնք օգնել են նրանց բարձրանալ ամրոցային պարիսպներ և մեծ կաշվե վահաններ՝ ընկնելուց պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր նախարար ուներ իրեն առանձին ենթարկվող աշխարհազոր, որը կռվում էր սեփական զինանշանի և դրոշի ներքո: Հայաստանի՝ երկաթի պաշարներով հարուստ լինելու շնորհիվ հայ զորականները գերազանց զինվում էին: Հայաստանը ունեցել է նաև ծանր հեծելազոր՝ այրուձի: Նշվում է, որ հայկական այրուձին եղել է ժամանակի ամենահզոր հեծելազորը: Բագրատունյաց Հայաստանում վարձկաններ են եղել նաև լեզգիններից<ref name="Romano-Byzantine Armies 4th - 9th Century"/>:
 
====Անիի ամրություններ====
[[Աշոտ Ողորմած]] արքայի օրոք Հայաստանի մայրաքաղաքը դարձավ [[Անի]]ն, որը Բագրատունիները ստացել էին [[Կամսարականներ]]ից: Բնական ամրություններով պաշտպանված քաղաքը կառուցվել է եռանկյունաձև հիմքի վրա. միակ բացասական գործոնը այն էր, որ մայրաքաղաքը գտնվում էր հյուսիսից խոցելի տարածքում: Անին և նրա բնակչությանը պաշտպանելու համար հայոց արքան քաղաքը շրջապատում է պարիսպներով: Սակայն մայրաքաղաք հռչակվելուց հետո Անին ընդարձակում է իր տիրույթները, որի պատճառով [[Սմբատ II]] արքան կառուցում է պարիսպների երկրորդ գիծը: Այս հյուսիսային պարիսպները համարվում են Անի քաղաքի ամենատպավորիչ և տեսարժան հատվածներից: Քաղաքի մյուս հատվածները նույնպես լավ պաշտպանված էին աշտարակներով և ամրոցներով<ref>[http://www.virtualani.org/walls/index.htm Armenian Architecture - VirtualANI - The Lion Gate<!-- Bot generated title -->]</ref>:
 
==Ուշ միջնադար==
[[Պատկեր:Armenianmeds.gif|thumb|275px|right|[[Կիլիկյան Հայաստան]]ի քարտեզը, 1199-1375]]
 
===Ներգրավում բյուզանդական բանակում===
Տասներորդ դարի վերջին և տասնմեկերորդ դարի սկզբին հայերի՝ բյուզանդական բանակում համալրումը ունի մի քանի աղբյուր. դաշնակիցների տեղափոխվելը բյուզանդական մաս, զինվորների զորակոչումը բյուզանդական բանակ և Հայաստանի՝ արաբներին ենթարկվող տարածքներից հայերի արտագաղթը:
Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո հայերը, կարելի է ասել, տարածվեցին [[Արևելյան Անատոլիա]]յում (Արևմտյան Հայաստան), ինչն էլ պատճառ դարձավ հայերի՝ բյուզանդական բանակում ծառայության անցնելու<ref name="Migrations et diasporas méditerranéennes">{{cite book | last1 = Balard | first1 = Michel | last2 = Ducellier | first2 = Alain | title = Migrations et diasporas méditerranéennes (Xe-XVIe siècles) | publisher = Publications de la Sorbonne | year = 2002 | isbn = 2-85944-448-3 | pages = 23–25}}</ref>: Նշվում է, որ այս շրջանում [[Անտիոք]]ում որոշ դքսեր, ինչպես նաև [[Խաղտիք|Խաղտյաց աշխարհ]]ում և [[Միջագետք]]ում իրենց հովանու ներքո ունեցել են հայկական ռազմական ուժեր<ref name="Migrations et diasporas méditerranéennes"/>:
960-961 թվականներին [[Նիկեփորոս Փոկաս]]ը արշավաքներ է ձեռնարկում դեպի [[Կրետե]], որի ժամանակ բյուզանդական բանակում ծառայող հայերը պայքարի մեջ են մտնում տեղի արաբների հետ: 965 թվականին հայկական այս նույն զորագունդը ուղարկվում է նաև [[Կիլիկիա]]: 971 թվականին՝ [[Հովհաննես Չմշկիկ]]ի օրոք, հայկական զորակազմը պայքար է մղել ռուսների դեմ, իսկ արդեն 986-ին՝ [[Բարսեղ Բ Բուլղարասպան]]ի օրոք՝ բուլղարների: Բյուզանդական մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]]ում, ինչպես նաև գաղութային կարգավիճակ ունեցող [[Կիպրոս]]ում կային հայկական վարձկաններից բաղկացած ջոկատներ<ref name="Migrations et diasporas méditerranéennes"/>:
 
1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, ինչն էլ հիմք դարձավ [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիներ]]ի թագավորական դինաստիայի անկմանը: Նույն ժամանակ տարածաշրջանը սկսեցին ասպատակել քոչվոր [[թյուրք-սելջուկներ]]ը: Այս երկու հաջորդական իրադարձությունները նպաստեցին հայերի արտագաղթին: Որոշ իշխանական տներ հաստատվեցին Կիլիկիայում, որտեղ հետո ստեղծեցին հայկական պետականություն<ref name="Badmoutioun Hayots, Volume II">{{cite book | last = Kurdoghlian | first = Mihran | title = Badmoutioun Hayots, Volume II | publisher = Hradaragoutioun Azkayin Oussoumnagan Khorhourti | year = 1996 | location = Athens, Greece | pages = 29–44|language=hy}}</ref>, մինչդեռ շատերը տեղափոխվեցին ավելի հարավ՝ [[Եգիպտոս]], նաև [[Բալկաններ]], [[Ղրիմ]] և [[Լեհաստան]]:
 
===Ներգրավում եգիպտական բանակում===
Չնայած հայերը քրիստոնյա էին, սակայն իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև մահմեդական պետություններում, օրինակ՝ Եգիպտոսում:
Որոշ հայ վարձկաններ 9-րդ դարում ներգրավված են եղել եգիպտական տուլունիդների (թուրք [[մամլուքներ]]) կազմում: Հայկական զորքերը ծառայել են նաև Համդանյան, Միրդասյան և [[Ֆաթիմյան խալիֆայություն|Ֆաթիմյան]] բանակներում: Երբ Բյուզանդիան գրավեց Հայաստանը, շատ հայեր ապաստան գտան Եգիպտոսում և հայ-մահմեդական ղեկավարության ներքո ձևավորեցին հետևակային նետաձգների մեծ կորպուս: Ի վերջո, 1073-1074 թվականներին հայկական զորքերը գրավեցին [[Կահիրե]]ն: Ֆաթիմյան խալիֆայության օրոք հայ զորականները բավականին բարձր դիրք են ունեցել և մեծ թիվ են են կազմել եգիպտական բանակում: Թյուրք-սելջուկների և խաչակիրների արշավանքներից հետո այս ցուցանիշը աստիճանաբար կրճատվում է<ref name="The armies of Islam, 7th-11th centuries">{{cite book | last = Nicolle | first = David | title = The armies of Islam, 7th-11th centuries | publisher = Osprey Publishing | year = 2000 | isbn = 0-85045-448-4 | page = 23}}</ref>:
 
===Վրացական իշխանություն===
Հայաստանը սելջուկյան իշխանության տակ մնաց մինչև 1123 թվականը, որից հետո [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորության]] կողմից ազատագրվեցին Հայաստանի որոշ հատվածներ: Հայաստանը եղել է Վրաստանի ֆեոդալական թագավորության մասը և հայ [[Զաքարյաններ|Զաքարյան]] տոհմի ազնվականները նշանավոր դիրք են ունեցել վրաց արքունիքում: 1190 թվականից սկսած Զաքարյանների ազդեցությունը մեծանում է: [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] կառավարման իններորդ դարում [[Սարգիս Զաքարյան]]ին տրվում է [[ամիրսպասալար]]ի կոչում, իսկ նրա եղբայր [[Իվանե Զաքարյան|Իվանեին]]՝ [[աթաբեկ]]ի: 1193-ին նրան տրվում է [[Դվին]] քաղաքը: Նրանց են անցնում նաև Գեղարքունիքը, Բջնին, Ամբերդը, Բարգուշատը, Անիից հյուսիս ընկած շրջանները մինչև [[Խոդա Աֆարինի կամուրջներ]]:
 
1195 թվականին [[Ելտկուզյաններ]]ը ասպատակեցին Հայաստանը: Հայերը վրաց իշխան [[Դավիթ Սոսլան]]ի հետ դիմայեցին [[Ատրպատական]]ի քոչվորներին: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ [[Շամքորի ճակատամարտ (1195)|Շամքոր]]ում:
Աբու Բաքրի զորքերը 1195 թվականի հունիսի 1-ին հասան Շամքորի ամրություններին:
Դավիթ Սոսլանը փոքրիկ զորաջոկատ է ուղարկում քաղաքի դարպասները բացելու համար, իսկ ինքը շարունակում է գլխավորել վրացական ուժերը՝ մխրճվելով թշնամու թիկունքը: Այնուամենայնիվ, քարքարոտ և դժվարանցանելի ճանապարհները, բարդ աշխարհագրական դիրքը խոչընդոտներ էին հանդիսանում վրացական զորքերի առաջխաղացման համար: Նույն ժամանակ աթաբեկը հսկում էր քաղաքը: Չնայած այս դժվարին վիճակին՝ հայ-վրացական միացյալ ուժերը փայլուն հաղթանակ են տանում Աբու Բաքրի գլխավորած զորքերի նկատմամբ:
Ի վերջո, Շամքորը գրավվում է դաշնակիցների կողմից, որից հետո նրանք ձեռնամուխ են լինում [[Գանձակ]]ի ազատագրմանը, որը նույնպես հաջողությամբ է պսակվում:
 
1199 թվականին Անին վերջնականապես ազատագրվեց, իսկ 1201 թվականին Թամար թագուհին այն շնորհեց Զաքարյաններին<ref>{{cite book|title=Studies in Caucasian History|last=Minorsky|first=Vladimir|publisher=Taylor’s Foreign Press|year=1953|isbn=0-521-05735-3|location=New York|pages=102–103}} {{verify source |date=September 2019 |reason=This ref was deleted Special:Diff/898388191 by a bug in VisualEditor and later restored by a bot from the original cite located at Special:Permalink/895429440 cite #14 - verify the cite is accurate and delete this template. [[User:GreenC bot/Job 18]]}}</ref>:
 
===Կիլիկյան Հայաստան===
Կիլիկյան հայոց թագավորությունը հիմնադրվել է միջին դարերում այստեղ հաստատված հայ իշխանների կողմից: Կիլիկիայի հայերը, լինելով քրիստոնյա, [[Խաչակրաց առաջին արշավանք]]ի ժամանակ դաշնակցում էին [[ֆրանկներ]]ի հետ<ref name="Badmoutioun Hayots, Volume II"/>:
Խաչակիրների հետ կապերը լավացնելու համար հայերը ընդունել էին եվրոպական ավանդույթներ, նույնիսկ փոփոխություններ կատարել ռազմական հանդերձանքի և ռազմավարության մեջ:
 
Ըստ ժամանակագիրների Կիլիկիան ունեցել է 100.000-անոց բանակ, որի մեկ երրորդ մասը կազմել է հեծելազորը: Այդ շրջանում հայկական ծանր հեծելազորը լուրջ նմանություններ և ընդհանրություններ է ունեցել ֆրանկականի հետ, ինչպես նաև օգտագործվող զինատեսակները համարյա ամբողջությամբ եղել են եվրոպական<ref>{{cite news | url = http://www.histoire-fr.com/croisades_armenie_1.htm | title = Le royaume arménien de Cilicie | work = Histoire-fr.com | accessdate = June 19, 2010}}</ref>: Հայերը մեծ աջակցություն են ցուցաբերել խաչակիրներին հատկապես դեպի [[Լևանտ]] արշավանքների ժամանակ: Փաստացի, խաչակիրները իրենց արշավանքների ժամանակ օգտագործել են հայկական պաշարողական մեքենաներ: Օրինակ՝ Կիլիկիայից Ավետիս (Ավետիք) անունով մեկը նախագծել է ռազմական մեքենաներ, որոնք օգտագործվել են խաչակիրների կողմից 1124 թվականին [[Տյուրոս]]ի դեմ գրոհելիս<ref name="Saladin and the Saracens: Armies of the Middle East 1100-1300"/>:
 
[[Լևոն Մեծագործ]]ը կարևոր փոփոխություններ է կատարել ռազմական ասպարեզում, որոնք զգալիորեն տարբերվում են Մեծ Հայքի ռազմական ոլորտից: Նրա օրոք հայ ավատատեր նախարարները կորցրել են իրենց երբեմնի իշխանությունը:
Շրջանները և դրանց ղեկավարների անունները լատինականացված էին, ռազմական կառույցները ներշնչված կամ կրկնօրինակված՝ խաչակիրներից՝ առավել հաճախ հարևան [[Անտիոք]]ից<ref name="Saladin and the Saracens: Armies of the Middle East 1100-1300"/>:
[[Պատկեր:Fortressarmenians5.jpg|thumb|13-րդ դարում կառուցված բերդ Կիլիկյան Հայաստանում (լուսանկարված է 2006 թվականին)]]
 
====Կիլիկյան Հայաստանի ամրություններ====
Կիլիկյան Հայաստանում կառուցված ամրությունները բնութագրվում են իրենց հատուկ յուրօրինակ ոճով: Կիլիկիայի պաշտամունքային ճարտարապետությանը բնորոշ էին թաղածածկ դահլիճ (ծավալից դուրս աբսիդով) և եռանավ բազիլիկ տիպի հորինվածքները (Անարզաբա, Կոռիկոս)։ Կառուցվել են նաև քառամույթ գմբեթավոր տաճարներ: Կիլիկիայի վարպետները բարձր մակարդակի են հասցրել ամրաշինության արվեստը, որի սկզբունքները մեծապես կիրառվել են խաչակիրների կառուցած բազմաթիվ ամրոցներում։ Ամրաշինական արվեստի կատարյալ նմուշներ են Լևոն Բ–ի կառուցած բերդը (Լևոնկլա), Թումլուբերդը։ Սսի ամրոցը բաղկացած էր ներքին դարպասների միջոցով հաղորդակցվող, տարբեր մակարդակների վրա կառուցված 7 մասերից։ Կոռիկոսն ու Այասը բաղկացած էին երկուական ամրոցների համակարգից՝ ծովափնյա և ծովային (կառուցված կղզու վրա)։ Կիլիկիայի բազմաթիվ ամրոցները (Լամբրոն, Մուդ, Գուգլակ, Վահկա, Պապեռոն և այլն) իրենց փոխդիրքավորմամբ կազմել են միասնական ռազմական համակարգ<ref name="edwards">{{cite book|last1=Edwards|first1=Robert W.| title=The Fortifications of Armenian Cilicia: Dumbarton Oaks Studies XXIII | date=1987|publisher=Dumbarton Oaks, Trustees for Harvard University| location=Washington, D.C.|isbn=0-88402-163-7|pages=3–282}}</ref>: Անմիջապես ամրոցների կողքին կառուցված են եղել բնակավայրեր<ref>Edwards, Robert W., “Settlements and Toponymy in Armenian Cilicia,” Revue des Études Arméniennes 24, 1993, pp.181-204.</ref>: Կիլիկյան Հայաստանի նշանավոր բերդերն են՝ [[Սիս]]ը, [[Անարզաբա]]ն, [[Վահկա]]ն, [[Լևոնկլա]]ն, [[Սարվանդիքար]]ը, [[Գուգլակ]]ը, [[Թիլ (բերդավան)|Թիլ]]ը, [[Հաճն]]ը, [[Լամբրոն]]ը, [[Կապան (բերդ)|Կապան]]ը<ref>Extensive photographic survey with plans of Armenian castles in Cilicia [https://charlvarchive.org/Sites]</ref><ref>{{cite book | last = Nicolle | first = David | title = Crusader castles in the Holy Land, 1097-1192 | publisher = Osprey Publishing | isbn = 1-84176-715-8 | page = 9}}</ref>:
 
==Պարսկաթուրքական տիրապետություն==
[[Պատկեր:Armenian Fedayees 1890-1896.jpg|thumb|[[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]] կուսակցության դրոշի ներքո կռվող ֆիդայիների ջոկատ,1890-ականներ: Ֆիդայական շարժման գլխավոր նպատակը հայկական գյուղերի ազատումը և պաշտպանությունն էր քրդերից, [[համիդիե]] գնդերից և մահմեդական խաժամուժից:]]
1375 թվականի ապրիլի 16-ին [[Մամլուքների սուլթանություն|եգիպտական մամլուքներ]]ը և թուրքմենական կարամանները վերջնականապես գրավեցին [[Սիս]]ը, և Կիլիկյան հայոց պետությունը, փաստորեն, կորցրեց իր սուվերենությունը: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց [[Օսմանյան կայրություն]]ը՝ [[Սելիմ Ահեղ]]ի գլխավորությամբ պարտության մատնեց մամլուքներին և իր իշխանությունը հաստատեց Կիլիկիայում: [[Սելջուկներ]]ի, [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական կայսրության]], [[Իլխանություն|Հուլավուի իլխանության]], [[Լենկթեմուրի արշավանքները Հայաստան|Թեմուրյան պետության]], [[ակ-կոյունլու]] և [[կարա-կոյունլուներ]]ի հաջորդական տիրապետությունից հետո Հայաստանը հայտնվեց [[Իրան]]ում իշխանության եկած [[Սեֆյաններ]]ի գերիշխանության ներքո՝ [[Իսմայիլ I]] շահի գլխավորությամբ: 1555 թվականի [[Ամասիայի հաշտության պայմանագիր|Ամասիայի հաշտությամբ]] և վերջնական 1639 թվականին օսմանցիների և պարսիկների միջև [[Հայաստանի չորրորդ բաժանում|Կասրե Շիրին]]ում կնքված համաձայնագրով Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյանը մնաց Իրանին. այս իրավիճակը շարունակվեց մինչև 19-րդ դարի առաջին կես: Այս շրջանում մեծ թվով հայեր ծառայում էին երկու կողմերի բանակներում: Իրանում շատ հայեր ընգրկված են եղել էլիտար վարձկանական խմբերում, իսկ օսմանյան բանակը սկզբնական փուլում վայելում էր հայ հետևակային նետաձիգների ծառայությունը, որոնք ապավինում էին հնաոճ լայնալիճ աղեղին<ref>{{cite book | last = Nicolle | first = David | title = Armies of the Ottoman Empire 1775-1820s | publisher = Osprey Publishing | year = 1998 | isbn = 1-85532-697-3 | page = 47}}</ref>: Ժամանակի զարգացմանը զուգընթաց հայ երեխաները սկսում էին դաստիարակվել որպես [[Ենիչերիներ|ենիչերիներ]]:
 
Հետագայում Հայաստանի արևելյանը մասը [[Ցարական Ռուսաստան]]ը գրավում է[[Ղաջարական Պարսկաստան]]ից, որը հաստատվում է 1828 թվականին կնքված [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայ]]ի պայմանագրով:
 
===Հայկական ֆիդայական ջոկատներ===
[[Ֆիդայական շարժում|Հայ կամավորներ]]ը լքում էին իրենց օջախները՝ օսմանյան կոտորածներից և ագրեսիայից պահպանելու հայկական գյուղերը, քաղաքները: Ջոկատները կոչվում էին «ֆեդայիններ» և պայքար էին մղում թուրքական և քրդական անկանոն ջոկատների դեմ: Նրանց գլխավոր նպատակն էր Հայաստանի ինքնավարություն ([[Արմենական կուսակցություն]]) և Հայաստանի ազատագրում ([[ՀՅԴ]], [[Հնչակյաններ]]) Օսմանյան տիրապետությունից՝ թե՛ գաղափարապես, թե՛ նյութապես և ֆիզիկապես: Նրանցից շատերը գործուն մասնակցություն են ունեցել [[Իրանի սահմանադրական հեղափոխություն|Իրանի սահմանադրական հեղափոխությանը]]:
 
==Առաջին համաշխարհային պատերազմ==
{{Տես նաև|Հայկական լեգեոն (Ֆրանսիա)|Հայկական կորպուս}}
[[Պատկեր:Van Defenders.jpg|thumb|[[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]], 1915 թվական]]
Հայ ժողովուրդը [[Առաջին աշխարհամարտ]]ի օրերին [[Օսմանյան կայսրություն]]ում իշխանության անցած [[երիտթուրքեր]]ի կողմից ենթարկվել է [[Հայոց ցեղասպանություն|ցեղասպանության]]: Մեծ եղեռնին զոհ են գնացել 1.5-ից 2 միլիոն մարդ՝ անխտիր տղամարդիկ, կանայք, տարեցներ և երեխաներ:
 
[[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] փլուզումից և Կովկասյան կորպուսի ցրումից հետո նորանկախ [[Հայաստանի առաջին հանրապետություն]]ը խոշոր պատերազմներ մղեց Օսմանյան կայսրության դեմ: [[Սարդարապատի հերոսամարտ|Սարդարապատում]] տարած հաղթանակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայերը կարող ուժ են՝ չնայած հետագայում տարածքների և զինամթերքի հանձնման: Նույն ժամանակաշրջանում Հայաստանը պայքար մղեց նաև [[Հայ-վրացական պատերազմ|Վրաստան]]ի և [[Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)|Ադրբեջան]]ի դեմ (1918):
 
===Հետևանքներ===
1920 թվականին Հայաստանը կենաց և մահու կռվի մեջ էր [[Հայ-թուրքական պատերազմ (1920)|Թուրքիա]]յի հետ:
Իսկ արդեն 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային [[Կարմիր բանակ|կարմիր բանակայիններ]]ի Հայաստան մուտքով երկրում հաստատվեցին խորհրդային կարգեր:
 
==Երկրորդ համաշխարհային պատերազմ==
[[Պատկեր:TamanyanUnderBrandenburg.jpg|thumb|1945 թվականին [[Բեռլինի ճակատամարտ|Բեռլինի գրավում]]ից հետո 89-րդ [[Թամանյան դիվիզիա]]յի երթը դեպի [[Բրանդենբուրգյան դարպասներ]]: Դիվիզիան կռվել է խորհրդային բանակի կազմում և բաղկացած է եղել գերազանցապես հայերից:]]
Հայաստանը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին մասնակցել է [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] կազմում:
Աշխարհամարտը և նրան հաջորդած [[Հայրենական պատերազմ]]ը մեծ վնասներ չհասցրին Հայաստանին, քանի որ պատերազմական գործողությունները հայկական տարածքներից դուրս էին մղվում: [[Ֆաշիզմ|Ֆաշիստները]] այդպես էլ չհասան [[Հարավային Կովկաս]], քանզի նրանք ծրագրել էին շրջափակման մեջ առել [[Ադրբեջան]]ի՝ նավթային պաշարներով հարուստ տարածքները: Այդ օրերին Հայաստանը անգնահատելի դեր ստանձնեց՝ օժանդակելով դաշնակիցներին ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ոլորտի արտադրանքներով: Պաշտոնական տվյալներով ողջ աշխարհից պատերազմին մասնակցել է 600.000 հայ, որոնց կեսը, ցավոք, տուն չի վերադարձել<ref>{{cite book
|last = Walker
|first = Christopher J.
|authorlink = Christopher J. Walker
|title = Armenia The Survival of a Nation
|publisher = St. Martin's Press
|year = 1980
|location = New York
|pages = [https://archive.org/details/armeniasurvivalo0000walk/page/355 355–356]
|isbn = 0-7099-0210-7
|url-access = registration
|url = https://archive.org/details/armeniasurvivalo0000walk/page/355
}}</ref>: Այսպիսով, Հայաստանն պատերազմում ունեցել է մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը մյուս խորհրդային հանրապետությունների համեմատ:
 
[[Պատկեր:ArmenianStamps-066-069.jpg|thumb|Համաշխարհային պատերազմին մասնակցած հայ [[մարշալ]]ների և ծովակալի պատկերներով նամականիշներ. <br />[[Հովհաննես Բաղրամյան]], [[Հովհաննես Իսակով]], [[Համազասպ Բաբաջանյան]], [[Սերգեյ Խուդյակով]]]]
 
Հայաստանից 117 մարդ՝ ներառյալ 10 օտարազգի զինվորականներ պարգևատրվել են [[ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացած հայերի ցանկ|ԽՍՀՄ հերոսի կոչմամբ]]: Նրանցից 36-ը այս կոչմանն արժանացել են հետմահու<ref name="Armenia">{{cite web|url=https://www.academia.edu/831824/The_Armenian_Contribution_to_the_Allied_Victory_in_the_Second_World_War_19_April_2005_in_English_ |title=The Armenian Contribution to the Allied Victory in the Second World War, 19 April 2005 (in English)|work=academia.edu|accessdate=18 October 2016}}</ref><ref>[http://armenianow.com/news/22993/serzh_sargsyan_moscow_vday_military_parade "V-Day: Armenian leader attends WW II allies' parade in Red Square"]. ''ArmeniaNow''. May 9, 2010.</ref>: 27 հայորդիներ արժանացել են [[Փառքի շքանշան (ԽՍՀՄ)|ԽՍՀՄ Փառքի շքանշան]]ի տարբեր աստիճանների, և մոտ 66.802 մասնակիցներ պարգևատրվել են տարբեր աստիճանների շքանշաններով:
Հայերը կազմակերպել են նաև պարտիզանական խմբեր, որոնք ուղարկվել են գերմանացիների դեմ կռվելու<ref name="SAE">{{in lang|hy}} [[Konstantin Khudaverdyan|Khudaverdyan, Konstantin]]. ''«Սովետական Միության Հայրենական Մեծ Պատերազմ, 1941–1945»'' ("The Soviet Union's Great Patriotic War, 1941–1945"). [[Armenian Soviet Encyclopedia]]. Yerevan: Armenian Academy of Sciences, 1984, pp. 542–547.</ref>: Շուրջ 60 հայեր ստացել են գեներալի կոչում: Նրանցից 4-ը դարձել են ԽՍՀՄ մարշալներ: [[Հովհաննես Բաղրամյան]]ը առաջին հայ մարշալն էր, ով 1943 գլխավորում էր նաև Բալթիկայի համար մղվող ռազմաճակատը: Ծովակալ [[Հովհաննես Իսակով]]ը եղել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերի երկրորդ հրամանատարը: [[Համազասպ Բաբաջանյան]]ը եղել է զրահատանկային և ինժեներական զորքերի երկրորդ և վերջին մարշալը: [[Սերգեյ Խուդյակով|Արմենակ Խամփերյանց]]ը եղել է ավիացիայի երրորդ մարշալը<ref name="SAE" />:
 
1941–42-ին [[Խորհրդային Հայաստան]]ում ստեղծվել են վեց հատուկ ռազմական ստորաբաժանումներ՝ դիվիզիաներ, մասամբ նաև այն պատճառով, որ հանրապետությունից այդքան զորակոչիկներ չէին հասկանում ռուսերեն: Այս 6 դիվիզիաները միասին ունեցել են 67.000 զինվոր: Նրանցից հինգը՝ [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|89]], [[409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|409]], [[408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|408]], [[390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|390]] և [[76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա|76-րդ]] դիվիզիաները հսկայական ներդրում են ունեցել հաղթանակի կայացման գործում, միայն մեկը՝ [[261-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|261-րդ հայկական դիվիզիա]]ն, չի մասնակցել պատերազմական գործողություններին, քանի որ հնարավոր հարձակումից պաշտպանում էր հայ-թուրքական սահմանը:
Այս դիվիզիաներից առանձնանում է 89-րդ Թամանյան դիվիզիան՝ գեներալ-մայոր [[Նվեր Սաֆարյան]]ի գլխավորությամբ: Այն մասնակցել է Բեռլինի գրավման օպերացիային և ռայխստագի պատերի տակ պարել է [[Քոչարի|հայկական քոչարի]]ն: Հայազգի շատ զինվորներ ծառայել են նաև բազմաէթնիկ այլ դիվիզիաններում: Դրանց կազմում եղել են ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլև այլ խորհրդային հանրապետություններից, ինչպես նաև մասնակիցներ [[ազգային փոքրամասնություններ]]ից<ref name="Armenia" />:
 
Հայկական ԽՍՀ-ն տրամադրել է զինամթերք և վերանորոգել է խոցված ուղղաթիռները: Աշխատողները պաշտպանության ֆոնդին նվիրաբերել են 216,000,000 ռուբլի: Հայերը, որպես նվեր, ռազմաճակատ են ուղարկել 45 վագոն սննդամթերք:
Սփյուռքահայերի ջանքերով հավաքվել է բավականին շատ գումար, որի շնորհիվ կազմվել են [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ»]] և «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյունները<ref name="Armenia" />:
 
Հայաստանից և ԽՍՀՄ-ից դուրս՝ [[Ֆրանսիա]]յում, [[Միսաք Մանուշյան]]ը պայքար է մղել ֆրանսիական դիմադրական շարժման գլխավոր ղեկավարներից մեկը: 1944 թվականին Մանուշյանը ևս 20 անձանց հետ ձերբակալվում է ֆաշիստների կողմից<ref name="Armenia" /><ref>{{cite web|title=Obituary: Monique Agazarian|url=https://www.independent.co.uk/news/people/obituary-monique-agazarian-1499214.html|date=22 March 1993|publisher=[[The Independent]]|accessdate=27 December 2014}}</ref>:
 
[[Գևորգ Վարդանյան]]ը պատերազմին մասնակցած լեգենդար հետախույզ էր: Նրա հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ [[Թեհրան]]ում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների ([[Իոսիֆ Ստալին]], [[Ֆրանկլին Ռուզվելտ]], [[Ուինսթոն Չերչիլ]]) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ Ֆաշիստական [[Ֆաշիստական Գերմանիա|Գերմանիա]]յի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար<ref name="The Telegraph">{{cite news|title=Gevork Vartanyan|url=https://www.telegraph.co.uk/news/obituaries/9008287/Gevork-Vartanyan.html|date=11 January 2012|newspaper=The Telegraph|accessdate=27 December 2014|quote=Gevork Vartanyan, who has died aged 87, worked for Soviet intelligence for more than half a century and played an important part in thwarting a Nazi plot to assassinate Churchill, Stalin and President Roosevelt at the Tehran Conference in 1943.}}</ref>:
 
[[Առանցքի ուժեր]]ի [[Վերմախտ]]ի կողմից ստեղծվել է [[Հայկական լեգեոն (Ֆաշիստական Գերմանիա)|Հայկական լեգեոն]]ը, որը հիմնականում բաղկացած էր խորհրդային ռազմագերիներից, որոնք նախընտրում էին պայքարել ֆաշիստական ուժերի կազմում, քան ուղարկվել նացիստական ռազմագերիների համար ստեղծված ճամբարներ կամ սպանվել: Լեգեոնը գլխավորում էր պաշտպանության նախարար [[Դրաստամատ Կանայան]]ը: Հայկական լեգեոնի կազմում կռվում էին 11.000-33.000 զինվորական: Լեգեոնը մասնակցել է [[Ղրիմ]]ի և [[Կովկաս]]ի գրավմանը<ref>{{cite book|last = Auron
|first = Yair|title = The Banality of Denial: Israel and the Armenian Genocide|publisher =Transaction Publishers|location= New Brunswick, NJ|year = 2003|pages=|isbn =0-7658-0834-X}}</ref> Չնայած նրան, որ Գերմանիան գիտեր, որ հայերը հնդեվրոպական (արիական) ժողովուրդ են, [[Ադոլֆ Հիտլեր]]ն ասում էր. «Ես չեմ հավատում հայերին»<ref name="Dallin">{{cite book|last = Dallin|first = Alexander|authorlink =Alexander Dallin|title = German Rule in Russia: 1941–1945: A Study of Occupation Policies|publisher =St Martin's Press|location= New York|year = 1957|pages=229, 251|isbn =}}</ref><ref name="Armenia" />:
 
==Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)==
20-րդ դարում իրար հաջորդաց ռուսական, անգլիական և ադրբեջանական կողմերը [[Լեռնային Ղարաբաղ]]ը չեն ճանաչել որպես Հայաստանի անբաժանելի մաս<ref>{{cite book | last = Simmons |first = Mary Kate | title = Unrepresented Nations And Peoples Organization: Yearbook 1995 | publisher = Martinus Nijhoff Publishers | date = published 1996 | isbn = 90-411-0223-X | page = 137}}</ref>:
[[Պատկեր:Armenian soldiers in northern Artsakh 1994.tif|thumb|ձախից|Հայկական ուժերը [[Արցախ]]ում, [[1994 թվական]]]]
[[Արցախ]]ի հայությունն իր բողոքը ներկայացրեց Խորհրդային Ադրբեջանի դեմ՝ հայկական շրջանը հայաթափելու և երկրամասը իրեն բռնակցել փորձելու համար: Հայ բնակչության մեծամասնությունը՝ նյութապես և գաղափարապես օժանդակեց այս կոչին և ոտքի ելավ հանուն ընդհանուր նպատակի: Սկսվեց Արցախը հավերժապես Մայր Հայրենիքին միավորելու [[Արցախյան շարժում|շարժում]]ը:
Առաջին նախադրյալը եղավ «բառերի պատերազմը», որը սկսվեց 1987 թվականին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին [[Լեռնային Ղարաբաղ]]ի բնակչության 99 %-ը քվեարկությամբ Արցախը ճանաչեց անկախ: [[Ադրբեջան]]ի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ուժեղացման խորհրդային առաջարկը չբավարարեց ոչ մի կողմ: 1991-ին [[Խորհրդային Միության փլուզում|Խորհրդային Միության]] կազմալուծումից հետո պատերազմ բռնկվեց, որի պատճառը ադրբեջանական զավթողական նկրտումներն էին:
 
Հետխորհրդային ուժային վակումում հայ-ադրբեջանական ռազմական բախումներում մեծ ազդեցություն է ունեցել ռուսական բանակը: Ավելին, ադրբեջանական զորքերը համալրված են եղել մեծ թվով ռուս և ուկրանիացի վարձկաններով: Բացի այդ, հազարավոր [[Աղվաններ|աղվան]] մուհաջիրներ նույնպես, թշնամու կողմից մասնակցել են պատերազմին<ref>[http://www.ict.org.il/articles/articledet.cfm?articleid=140 "The ‘Afghan Alumni’ Terrorism"]</ref>: Ադրբեջանի կողքին էին նաև [[չեչեն]] գրոհայինները<ref>[http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav051402.shtml "Chechen Fighter's Death Reveals Conflicted Feelings in Azerbaijan"] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160303180427/http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav051402.shtml |date=2016-03-03 }}, EurasiaNet</ref><ref>{{Cite web |url=http://ermeni.org/english/chechen-terrorists-azerbaijan.htm |title="Chechen Fighters" |access-date=2007-01-12 |archive-url=https://web.archive.org/web/20100716021132/http://ermeni.org/english/chechen-terrorists-azerbaijan.htm |archive-date=2010-07-16 |url-status=dead }}</ref>:
 
1993-ի վերջին կոնֆլիկտը հազարավոր զոհերի պատճառ դարձավ և հիմք դարձավ երկու կողմերից հարյուր հազարավոր փախստականների առաջացման: 1994 թվականի մայիսին հայկական կողմն իր վերահսկողության տակ էր վերցրել թշնամու մաս կազմած տարածքի 14%-ը: Արդյունքում ադրբեջանցիներին մնում էր միայն բանակցություններ վարել հայկական կողմի հետ: Զինադադարը կնքվեց 1994 թվականին մայիսի 12-ին [[Ռուսաստան]]ի միջնորդությամբ: Սակայն կոնֆիլկտը մինչև օրս իր վերջնական լուծումը չի ստացել:
 
==Նշանավոր իրադարձությունների ժամանակագրություն==
Հաղթանակները բաց մոխրագույն են, կորուստները՝ կարմիր:
{| class="wikitable sortable"
|+
! Պատերազմ/ճակատամարտ
! Հակառակորդ
! Բաղկացուցիչ մաս
! Տարեթիվ
! Զինված ուժեր
|-
|- bgcolor="#D7837F"
|Ուրարտու-Ասորեստանյան պատերազմ
|Նեո-ասորական կայսրություն
 
|
|Ք.ա 714-627
|[[Վանի թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Գավգամելայի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Vergina_Sun_-_Golden_Larnax.png|25px]] [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիա]]
|[[Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ]]
|Ք.ա 331
|[[Սատրապական Հայաստան]]
|-
|[[Պրոտոպացիումի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Spqrstone.jpg|22px]] [[Հռոմեական հանրապետություն]]
|[[Առաջին Միթրիդական պատերազմ]]
|Ք.ա 89
|[[Պատկեր:Artaxiad standard2.svg|22px]] [[Արտաշեսյաններ]]
|-
|[[Հայ-պարթևական պատերազմ]]
|[[Պարթևստան]]
|
|Ք.ա 87-85
|[[Պատկեր:Artaxiad standard2.svg|22px]] [[Մեծ Հայք]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Տիգրանակերտի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Spqrstone.jpg|22px]] [[Հռոմեական հանրապետություն]]
|Երրորդ Միթրիդական պատերազմ
|Ք.ա 69
|[[Պատկեր:Artaxiad standard2.svg|22px]] [[Մեծ Հայք]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Արածանիի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Spqrstone.jpg|22px]] [[Հռոմեական հանրապետություն]]
|Երրորդ Միթրիդական պատերազմ
|Ք.ա 68
|[[Պատկեր:Artaxiad standard2.svg|22px]] [[Մեծ Հայք]]
|-
|[[Հռադամիզդի վտարումը Հայաստանից|Հայ-իբերիական պատերազմ]]
|[[Վիրք]]
|
|Ք.ա 51-53
|{{flagicon image|Standard of the Arshakuni Arsacid dynasty.svg}} [[Մեծ Հայք]]
|-
|[[Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)]]
|[[Պատկեր:Vexilloid of the Roman Empire.svg|25px]] [[Հռոմեական կայսրություն]]
|[[Հռոմեա-պարթևական պատերազմներ]]
|Ք.ա 58-63
|{{flagicon image|Standard of the Arshakuni Arsacid dynasty.svg}} [[Մեծ Հայք]]
|-
|[[Ձիրավի ճակատամարտ]]
|[[Սասանյան Պարսկաստան]]
|
|371
|{{flagicon image|Standard of the Arshakuni Arsacid dynasty.svg}} [[Մեծ Հայք]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Ավարայրի ճակատամարտ]]
|[[Սասանյան Պարսկաստան]]
|
|451
|[[Հայկական մարզպանություն]]
|-
|[[Վարդանակերտի ճակատամարտ]]
|[[Օմայյան խալիֆայություն]]
|
|702
|[[Հայկական մարզպանություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Արձնիի ճակատամարտ]]
|[[Աբբասյան խալիֆայություն]]
|
|775
|[[Հայկական մարզպանություն]]
|-
|[[Քառասունի ճակատամարտ]]
|[[Աբբասյան խալիֆայություն]]
|
|863
|[[Արմինիա կուսակալություն]]
|-
| [[Սևանի ճակատամարտ]]
| [[Սաջյան ամիրայություն]]
|
|924
|{{flagicon image|Bagratuni_flag.svg}} [[Բագրատունիների թագավորություն]]
|-
|[[Անիի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Byzantine imperial flag, 14th century, square.svg|18px]] [[Բյուզանդական կայսրություն]]
|
|1042
|{{flagicon image|Bagratuni_flag.svg}} [[Բագրատունիների թագավորություն]]
|-
|-
|[[Ազազի ճակատամարտ]]
|[[Սելջուկյան սուլթանություն]]
|[[Խաչակրաց արշավանքներ]]
|1125
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|[[Մամեստիայի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Byzantine imperial flag, 14th century, square.svg|18px]] [[Բյուզանդական կայսրություն]]
|
|1152
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|[[Աքքայի պաշարում (1189-1191)]]
|[[Այյուբյան սուլթանություն]]
|[[Խաչակրաց արշավանքներ]]
|1189-1191
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Գառնու ճակատամարտ]]
|[[Խորեզմշահերի պետություն]]
|
|1225
|[[Զաքարյան իշխանապետություն]]
|-
|[[Բաղդադի ճակատամարտ (1258)]]
|[[Աբբասյան խալիֆայություն]]
|[[Լևանտ]]ի ասպատակումը մոնղոլների կողմից
|1258
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Հալեպի պաշարում (1260)]]
|[[Պատկեր:Mameluke Flag.svg|22px]] [[Մամլուքների սուլթանություն]]
|[[Լևանտ]]ի ասպատակումը մոնղոլների կողմից
|1260
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Մառիի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Mameluke Flag.svg|22px]] [[Մամլուքների սուլթանություն]]
|
|1266
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Հոմս]]ի ճակատամարտ
|[[Պատկեր:Mameluke Flag.svg|22px]] [[Մամլուքների սուլթանություն]]
|[[Լևանտ]]ի ասպատակումը մոնղոլների կողմից
|1281
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|Հոմսի ճակատամարտ
|[[Պատկեր:Mameluke Flag.svg|22px]] [[Մամլուքների սուլթանություն]]
|[[Լևանտ]]ի ասպատակումը մոնղոլների կողմից
|1299
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|Մարջ ալ-Սաֆարի ճակատամարտ (1303)
|[[Պատկեր:Mameluke Flag.svg|22px]] [[Մամլուքների սուլթանություն]]
|[[Լևանտ]]ի ասպատակումը մոնղոլների կողմից
|1303
|[[Պատկեր:Rubenid Flag.svg|22px]] [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]
|-
|[[Հալիձորի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|Հայկական ազատագրական շարժում
|1727 մարտ
|[[Դավիթ Բեկ]]
|-
|[[Զեյթունի ապստամբություն (1862)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1862 օգոստոս
|[[Հայ ֆեդայիներ]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Սասունի հերոսամարտ (1894)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1894 օգոստոս
| [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]
|-
|[[Զեյթունի ապստամբություն (1895)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1895 հոկտեմբեր-1896 հունվար
| [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]
|-
|[[Վանի ինքնապաշտպանություն (1896)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1896 հունիսի 3-11
| [[Արմենական կուսակցություն]]
|-
|[[Խանասորի արշավանք]]
|Քրդական Մազրիկ ցեղախմբի
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1897 հուլիսի 25-27
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Ալաշկերտի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1899
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|[[Առաքելոց վանքի կռիվ (1901)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1901 նոյեմբերի 3-27
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Սասունի ապստամբություն (1904)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1904 մարտ-ապրիլ
|[[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Սուլուխի կռիվ (1907)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1907 մայիսի 27
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Զեյթունի հերոսամարտ (1915)]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Հայ ֆիդայական շարժում]]
|1914 օգոստոսի 30-1915 մարտի 25
|[[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]
|-
|[[Վանի հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
||[[Հայ ֆիդայական շարժում]]
|1915 ապրիլի 19-մայիսի 17
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]] և [[Արմենական կուսակցություն]]
|-
|[[Դիլմանի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
||[[Առաջին համաշխարհային պատերազմ]], Իրանի գրավում
|1915 ապրիլի 19-մայիսի 17
|[[Հայկական կորպուս]] և [[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|
|- bgcolor="#D7837F"
|[[Շապին Գարահիսարի հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
||[[Հայ ֆիդայական շարժում]]
|1915 հունիսի 2-30
| [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]
|-
|[[Մուսա լեռան հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
||[[Հայկական կամավորական շարժում (1914-1918)]]
|1915 հուլիսի 21-սեպտեմբերի 12
|[[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Ուրֆայի հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
||[[Հայկական կամավորական շարժում (1914-1918)]]
|1915 սեպտեմբերի 29- հոկտեմբերի 20
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|[[Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)]]
| [[Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն]]
|
|1918 մարտի 30-1920 ապրիլի 28
|[[Հայաստանի առաջին հանրապետություն]], [[Պատկեր:Flag of the Centrocaspian Dictatorship.svg|23px]] [[Կենտրոնական կասպիական բռնապետություն]] և [[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]
|-
|[[Բաշ-Ապարանի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի [[Կովկասյան ճակատ]]
|1918 մայիսի 23-29
| [[Հայկական կորպուս]]<ref name="ReferenceA">Establishment, or naming these forces as DRA military will follow the deceleration of independence</ref>
|-
|[[Սարդարապատի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի [[Կովկասյան ճակատ]]
|1918 մայիսի 22-28
| [[Հայկական կորպուս]]<ref name="ReferenceA"/>
|-
|[[Ղարաքիլիսայի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի [[Կովկասյան ճակատ]]
|1918 մայիսի 25-30
| [[Հայկական կորպուս]]<ref name="ReferenceA"/>
|-
|[[Արարայի ճակատամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի [[Սիրիա-պաղեստինյան ճակատ]]
|1918 սեպտեմբերի 19
| [[Հայկական լեգեոն (Ֆրանսիա)]]
|-
|[[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն]]
|
|
| 1918 հոկտեմբերի 17-դեկտեմբերի 31
| [[Հայաստանի առաջին հանրապետություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Մարաշի հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Ֆրանս-թուրքական պատերազմ]], [[Թուրքիայի անկախության պատերազմ]]
| 1920 հունվարի 21-փետրվարի 13
|| [[Հայկական լեգեոն (Ֆրանսիա)]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Ուրֆայի հերոսամարտ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Ֆրանս-թուրքական պատերազմ]], [[Թուրքիայի անկախության պատերազմ]]
|1920 փետրվարի 9-ապրիլի 11
|| [[Հայկական լեգեոն (Ֆրանսիա)]]
|-
|[[Այնթափի պաշարում]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Ֆրանս-թուրքական պատերազմ]], [[Թուրքիայի անկախության պատերազմ]]
|1921 ապրիլի 1-փետրվարի 9
|| [[Հայկական լեգեոն (Ֆրանսիա)]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Թուրք-հայկական պատերազմ]]
|[[Պատկեր:Ottoman flag alternative 2.svg|22px]] [[Օսմանյան կայսրություն]]
|[[Թուրքիայի անկախության պատերազմ]]
|1920 հունիսի 16-դեկտեմբերի 2
|| [[Հայաստանի առաջին հանրապետություն]]
|-
|[[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում]]
|Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն,1918
|[[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ]]
|1920 սեպտեմբեր-նոյեբերի 29
|| [[Հայաստանի առաջին հանրապետություն]]
|-
|- bgcolor="#D7837F"
|[[Փետրվարյան հեղափոխություն]]
|Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն,1918
|
|1921 փետրվարի 13-հուլիսի 13
|[[Պատկեր:Armenian Revolutionary Federation Flag.gif|23px]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]] (մինչև ապրիլի 26); [[Լեռնահայաստանի հանրապետություն]] (ապրիլի 26-ից)
|-
|[[Արցախյան ազատամարտ]]
|Ադրբեջան
|[[Արցախյան ազատամարտ]]
|1988 փետրվարի 13-1994 մայիսի 12
|[[Հայաստան]]
|-
|[[Քառօրյա պատերազմ]]
|Ադրբեջան
|[[Քառօրյա պատերազմ]]
|2016 ապրիլի 2-5
|[[Հայաստան]]
|-
|}
 
== Տես նաև ==
*[[Հայոց պատմություն]]
*[[Հայաստանի զինված ուժեր]]
*[[Հայաստանի ցամաքային զորքեր]]
*[[ՀՀ ռազմաօդային ուժեր]]
*[[Հայաստանի ճակատամարտերի ցանկ]]
 
==Նշումներ==
{{ծանցանկ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
==Աղբյուրներ==
* {{cite book | last = Blow | first = David | title = Shah Abbas: The Ruthless King Who became an Iranian Legend | year = 2009 | isbn = 978-1-84511-989-8 | publisher = I. B. Tauris & Co. Ltd. | location = London, UK | lccn = 2009464064 | url = https://books.google.dk/books?id=K_kBAwAAQBAJ&pg= |ref=harv}}
*[[Elishe]]: History of Vardan and the Armenian War, transl. R.W. Thomson, Cambridge, Mass. 1982
* Dr. Abd al-Husayn Zarrin’kub "''Ruzgaran:tarikh-i Iran az aghz ta saqut saltnat Pahlvi''" Sukhan, 1999. {{ISBN|964-6961-11-8}}
*[[Vahan Kurkjian]] - Period of the Marzbans — Battle of Avarair
*Gevork Nazaryan - The struggle for Religious Freedom
*de Waal, Thomas. Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press, 2003