«Նաջմեդդին Սադիխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիխով''' ({{ԱԾ}}), ադրբեջանական և սովետական պ...»:
(Տարբերություն չկա)

10:50, 16 Հուլիսի 2020-ի տարբերակ

Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիխով (մայիսի 24, 1956(1956-05-24), Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանական և սովետական պետական ու ռազմական գործիչ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ:

Նաջմեդդին Սադիխով
 
Ծննդյան օր մայիսի 24, 1956(1956-05-24) (67 տարեկան)
Ծննդավայր Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան Medal "For the Homeland" (Azerbaijan) For military services medal և 3rd degree "For Service to the Fatherland" order

Կենսագրություն

Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիխովը ծնվել է 1956 թվականին Դերբենդ քաղաքում[1]: Նրա ընտանիքը այստեղ է տեղափոխվել Դերբենտսկի շրջանի Բելիջի քաղաքից: Կան փաստեր, որ նա ազգությամբ լեզգի է[2][3]:

1979 թվականին ավարտել է Բաքվի բարձրագույն հրամանատարական դպրոցը:

1979—1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում որպես դասակի, այնուհետև գումարտակի հրամանատար, որից հետո եղել է գնդի հրամանատարի տեղակալ:

1985—1988 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում:

1992 թվականից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում եղել է բրիգադի, այնուհետև բանակային կորպուսի հրամանատար, որից հետո դաշտային հրամանատարական վարչության պետ:

1993 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանով նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ:

Ազգային անվտանգության քաղաքականության հանձնաժողովի անդամ, որը պատրաստում և մշակում է փաստաթղթեր Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ[4]: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2005 թվականի № 858 հրամանով Նաջմեդդին Սադիխովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում[5]:

Շքանշաններ

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Տես նաև

Արտաքին հղումներ

  1. Azərbaycan Respublikasi Müdafiə Nazirliyi: Müdafiə Nazirliyi: Rəhbərlik haqqında avtobioqrafik məlumatlar (ադրբ.)
  2. Müdafiə Nazirliyindəki qarşıdurma açıq müstəviyə keçdi (ադրբ.)
  3. “Heydər Əliyev hərbçiləri vəzifəyə təyin edərkən, onun milli mənsubiyyətinə baxmırdı” (ադրբ.)
  4. «Azərbaycan Respublikasının milli təhlükəsizlik siyasəti sahəsində İşçi Qrupunun yaradılması haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI». Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2011-01-04-ին. (ադրբ.)
  5. «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularına ali hərbi rütbələrin verilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI». Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2020-06-20-ին. (ադրբ.)
  6. Nəcməddin Sadıqov Dağıstanın Milli qəhrəmanı oldu (ադրբ.)