«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 441.
[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ջան, շնորհակալ եմ քննարկումը բացելու համար, քանզի իմ կարծիքով այսպես վերջնական ավելի հիմնավորված վերնագիր կունենանք: [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)|Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020)]] հոդվածը գրելիս ինքս էլ էի մտածում ընդհարո՞ւմ, թե՞ բախում և ընդհարումնե՞ր, թե՞ բախումներ։ Իմ կարծիքով քանի որ մեկ կոնկրետ ընդհարում/բախում չէր, այլ միմյանցից առանձին կռիվներ, ընտրեցի հոգնակի ձևը։ Նայեցի [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D4%B8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80 Արդի հայերենի բացատրական բառարանը], որտեղ ընդհարում բառի բացատրության 2-րդ կետով գրված է թշնամական գործողություն երկու հակառակորդի միջև, կռիվ, մարտ։ Իսկ նույն բառարանում բախում բառի դիմաց 4-րդ կետով գրված էր վեճ, ընդհարում, կռիվ։ Ես դեմ եմ, որ հայ-ադրբեջանական բոլոր ընդհարումները նկարագրող հոդվածներն ունենան նույն ձևի վերնագրեր: Այդ ընդհարումները ռազմական առումով տարբեր բնույթի են և մեկնաբանվում ու հայտնի են դառնում տարբեր անուններով (տերմինաբանությամբ), հետևաբար նույն անուններով գրելը սխալ եմ համարում: Օրինակ դիվերսիոն խոշոր ներթափան փորձի մասին հոդվածի վերնագիրը պետք է հենց այդպես էլ լինի, իսկ սահմանային ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում տարբեր տեղեր և ընդհատումներով, պետք է կոչվեն զինված կամ ռազմական ընդհարումներ կամ պարզապես ընդհարումներ: Բացի այդ, նախքան Հայկի կողմից վերանվանվելը, հոդվածներ կային, որոնց վերնագրերում առկա էին նաև միջադեպի վայրի անվանումը, ինչը նույնպես ճիշտ եմ համարում: Օրինակ ... ընդհարումներ Տավուշում, ...ընդհարումներ Չինարիում և այլն:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 17:22, 15 Հուլիսի 2020 (UTC)
:[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ջան, բայց արդար չի «ընդհարումը» «բախումի» հետ համեմատելը, որովհետև առջարկվող տարբերակը «բախումը» չէ, այլ «ռազմական բախումը»։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 04:41, 16 Հուլիսի 2020 (UTC)
Ես հակված եմ «բախում» տարբերակին, քանի որ տվյալ պարագայում խոսվում է կոնտկրետ տարածքում երկու ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին:--[[Մասնակից:Argam.V|Argam.V]] ([[Մասնակցի քննարկում:Argam.V|քննարկում]]) 10:14, 16 Հուլիսի 2020 (UTC)
 
== Բոլոնյա կամ Բոլոնիա ==