«Բորիս Սմիռնով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8482 բայտ ,  1 տարի առաջ
 
Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» ([[1956]] թ.), «Երրորդը՝ պաթետիկականը» ([[1953]] թ.), Շատրովի «Հուլիսի 6-ը» ([[1965]] թ.) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ [[1958]] թ.), «Ապասիոնատ» ([[1963]] թ.), «Հանուն հեղափոխության» ([[1964]] թ.) [[ֆիլմ]]երում:
 
== Կենսագրություն ==
Բորիս Սմիռնովը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին Սանկտ Պետերբուրգում։
 
[[1925 թվական]]ին ավարտել է Լենինգրադի 221-րդ աշխատանքային միասնական դպրոցը։ 1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստների տեխնիկումում (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ)՝ Վլադիմիր Սոլովյովի արվեստանոցում։
 
[[1928]] թվականից մինչև 1942 թվականը խաղացել է Երիտասարդ թատրոնի բեմում (1934 թվականից՝ Ս․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիա), 1939-1942 թվականներին՝ Լենինգրադյան Սովետի անվան թատրոնում)։ [[1942]]-[[1943]] թվականներին եղել է Կարմիր բանակի Միջինասիական ռազմական շրջանի Տաշքենդի թատրոնում։
 
[[1943]]-1950 թվականներին եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի [[Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)]]) դերասան, որտեղից հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո։ [[1950]] թվականին դարձել է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ում։
 
[[1958 թվական]]ից եղել է ԽՄԿԿ անդամ։
 
Բորիս Սմիռնովը մահացել է 1982 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Թաղվել է [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատանը]]։
 
== Պարգևներ և կոչումներ ==
* [[ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ]] (1957)
* [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] ([[1963]])<ref>[http://base.consultant.ru/cons/cgi/online.cgi?req=doc;base=ESU;n=25221 Указ Президиума ВС СССР от 30.01.1963 № 993-VI «О присвоении почётного звания народного артиста СССР артистам Блинникову С. К., Кторову А. П., Массальскому П. В., Петкеру Б. Я., Смирнову Б. А.»]</ref>
* [[Լենինյան մրցանակ]] ([[1959]]) – ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ի «Կրեմլյան կուրանտներ» ([[Նիկոլայ Պոգոդին]]) ներկայացման մեջ ''Վլադիմիր Լենինի'' դերը կատարելու համար
* [[Լենինի շքանշան]] (1967)
* Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
* [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]] (1978)
* «Պատվո նշան» շքանշան (1939)
* «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշան (1945)
* «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1946)<ref>[http://www.kinolenin.ru/actors/smirnov/smirnov.html Смирнов Борис Александрович — Страницы Ленинианы — проект Сергея Николаева]</ref>
 
== Դերեր ==
Ստեղծել է [[Վլադիմիր Լենին|Լենինի]] կերպարը հետևյալ ներկայացումներում․
* [[1956]] — «Կրեմլյան կուրանտներ», [[Նիկոլայ Պոգոդին]]
* [[1958]] — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին
* [[1965]] — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով
Ֆիլմերում․
* [[1957]] — «Բալթիական փառք»
* [[1957]] — «Կոմունիս»
* [[1957]] — «[[Անձամբ ճանաչում եմ (ֆիլմ)|Անձամբ ճանաչում եմ]]»
* [[1963]] — «Ապասիոնատ»
* [[1963]] — «Հանուն հեղափոխության»
 
== Դերեր թատրոնում ==
=== [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|ՄԳԱԹ]] ===
* [[1956]] — «Կրեմլյան կուրանտներ», [[Նիկոլայ Պոգոդին]] — ''Լենին''
* [[1957]] — «Ազնվականության բույնը», ըստ [[Իվան Տուրգենև]]ի — ''Լավրեցկի''
* [[1958]] — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին — ''Լենին''
* [[1958]] — «Սատանայի աշակերտը», [[Ջորջ Բեռնարդ Շոու]] — ''Անտոնի Անդերսեն''
* [[1960]] — «[[Կարամազով եղբայրներ]]», ըստ [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]] — ''Իվան Կարամազով''
* [[1965]] — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով — ''Լենին''<ref>Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр</ref>
* [[1966]] — «Ծանր մեղադրանք», Լ. Շեյնին — ''գործարանի տնօրեն Լոգինով''
* [[1967]] — «Հուլիսի 6-ը», Պյոտր Տուր և Արիադնա Գելց-Տուր — ''Լենին''
* [[1967]] — «Գիշերային խոստովանություն», Ալեքսեյ Արբուզով — ''գերմանացի գնդապետ Գիսլինգ''
 
== Դերեր ֆիլմերում ==
 
* [[1949]] – Ստալինգրադի ճակատամարտ ({{lang-ru|Сталинградская битва}}) – ''լեյտենանտ Կալեգանով''
* 1949 – Ալեքսանդր Պոպով ({{lang-ru|Александр Попов}}) – ''էպիզոդ''
* [[1950]] – Մեծ ուժ ({{lang-ru|Великая сила}}) – ''Գրիգորի Ժուկով, ինստիտուտի կուսկոմի քարտուղար''
* [[1952]] – Կոմպոզիտոր Գլինկա ({{lang-ru|Композитор Глинка}}) – ''[[Միխայիլ Գլինկա]]''
* [[1953]] – Կերչինսկու հարսանիքը ({{lang-ru|Свадьба Кречинского}}, ֆիլմ-ներկայացում) — ''կալվածատեր Վլադիմիր Նելկին''
* [[1954]] – Աննան վզից կախ ({{lang-ru|Анна на шее}})
* 1954 – Նավի հրամանատար ({{lang-ru|Командир корабля}}) – ''Տերենտի Զոլոտով''
* [[1955]] – Տաղանդներ և երկրպագուներ ({{lang-ru|Таланты и поклонники}}) – ''մեկենաս Իվան Վելիկատով''
* [[1957]] — Բալթիական փառք ({{lang-ru|Балтийская слава}}) — ''Լենին''
* [[1957]] – Կոմունիստ ({{lang-ru|Коммунист}}) – ''Լենին''
* [[1957]] – [[Անձամբ ճանաչում եմ (ֆիլմ)|Անձամբ ճանաչում եմ]] ({{lang-ru|Лично известен}}) – ''Լենին''
* [[1958]] – Երեքը դուրս եկան անտառից ({{lang-ru|Трое вышли из леса}}) – ''ՊԱՆ քննիչ''
* [[1960]] — Մեռած հոգիներ ({{lang-ru|Мёртвые души}}, ֆիլմ-ներկայացում) — ''հեղինակի խոսք''
* [[1960]] – Երրորդը՝ պաթետիկականը ({{lang-ru|Третья патетическая, ֆիլմ-ներկայացում) — ''Լենին''
* [[1960]] – Հարություն ({{lang-ru|Воскресение}}) – ''էպիզոդ''
* [[1963]] – Ապասիոնատ ({{lang-ru|Аппассионата}}) – ''Լենին''
* [[1963]] – Հանուն հեղափոխության ({{lang-ru|Именем революции}}) – ''Լենին''
* [[1964]] – Պատմության րոպեն ({{lang-ru|Минута истории}}, ֆիլմ-ներկայացում) — ''Լենին''
* [[1965]]—[[1967]] – Պատերազմ և խաղաղություն ({{lang-ru|Война и мир}}) – ''իշխան Վասիլի''
* [[1967]] – Կրեմլյան կուրանտներ ({{lang-ru|Кремлёвские куранты}}, ֆիլմ-ներկայացում) — ''Լենին''
 
== Մրցանակներ, պարգևներ ==