«Ստեփան Զելինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
1866 թվականին ավարտել է [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանի]] գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Ալեքսանդրյան ինստիտուտ]]ը և նշանակվել [[Զաքաթալա|Զաքաթալայի]] գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է [[Երևան|Երևան՝]] որպես պրոգիմնազիայի և [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)|Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի]] ուսուցիչ։
 
Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է [[Սուխում]], որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է [[Երևան]]ի, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]]ի, [[Օրդուբադ]]ի, [[Դարալագյազ|Դարալագյազի]], [[Զանգեզուր]]ի, [[Շամախի]]ի, [[Լենքորան]]ի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։<ref name=":0" />
 
1882 թվականին ռուս գրող և պատմաբան [[Դ․ Լ․ Մորդովցև]]ի հետ մասնակցել է [[Արարատ]] կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։<ref>{{Cite journal|last=Հայ|date=1904-09-01|title=Ստեփան Զելինսկի|url=http://luma.asj-oa.am/951/|journal=Լումայ|volume=5|pages=222}}</ref>
 
Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
 
Մամուլում («<nowiki/>[[Արձագանք (թերթ, Թիֆլիս)|Արձագանք]]<nowiki/>», «<nowiki/>[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]<nowiki/>») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։<ref name=":0">{{Cite journal|last=Երուանդունի|date=1904-03-09|title=Ստեփան Զելինսկի|url=http://ethno.asj-oa.am/552/|journal=Ազգագրական հանդէս|volume=№ 12|pages=306}}</ref>
 
== Երկեր ==