«Նելսոն Օլգրեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Նելսոն Օլգրենը շվեդացի արտագաղթողի և գերմանացի հրեայի որդի էր: Նրա մանկությունն անցել է [[Չիկագո]]յի հարավային մասում` աղքատների շրջանում, որտեղ ձևավորվել են Օլգրենի ստեղծագործական տեսակետները: Հենց այստեղից էլ նա ձեռք է բերել իր ստեղծագործությունների թեմաները` տեղական քաղաքական գործիչների և մեծ քաղաքի՝ սոցիալական ցնցումներով կյանքը` մարմնավաճառներ, հարբեցողներ և հանցագործներ:
 
Ավարտել է [[Չիկագոյի Իլինոյսի համալսարան]]ի լրագրության ֆակուլտետը: Փորձել է մի շարք պատահական աշխատանքներ: Մի անգամ նա նույնիսկ գողության համար բանտ է ընկել: Օլգրենը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի մասնակից է եղել: Ծառայել էր [[Ֆրանսիա]]յում: Երկու անգամ ամուսնացել է: [[1947 թվական]]ին [[ԱՄՆ]]-ում հանդիպել է ֆրանսիացի գրող [[ՍիմոանաՍիմոնա դը Բովուար]]ի հետ, որի հետ հարաբերությունները տևել են 14 տարի: Նրա հետ Օլգրենը բազմաթիվ ուղևորություններ և ճանապարհորդություններ է կատարել [[Լատինական Ամերիկա]]յում, [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում:
Իր ձախակողմյան հայացքների համար նա քննարկման առարկա է դարձել Հակաամերիկյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի համար:
[[1981 թվական]]ին՝ ամերիկյան Արվեստի և գրականության ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, նա հանկարծամահ է եղել: