«Արտաճառագայթող միգամածություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Արտաճառագայթող [[միգամածություն]]''', իոնացված [[գազ]]ի ([[Պլազմա (ֆիզիկա)|պլազմա]]) [[ամպ]], որը [[ճառագայթում]]արտաճառագայթում է [[սպեկտր]]ի տեսանելի գունային տիրույթում։ [[Իոնացում]]ը տեղի է ունենում մոտակա տաք [[աստղ]]ի կողմից ճառագայթված բարձրաէներգետիկ [[ֆոտոն]]ների շնորհիվ։ Տարբերակում են արտաճառագայթող միջամածությունների մի քանի տեսակներ։ Դրանց թվում կան [[H II տիրույթ]]ներ, որոնցում տեղի է ունենում նոր աստղերի ձևավորում, և իոնացնող ֆոտոնների աղբյուրները համարվում են երիտասարդ, զանգվածային աստղեր, ինչպես նաև [[մոլորակային միգամածություններ]], որոնցում մահացող աստղը մի կողմ է շպրտել իր վերին շերտերը, իսկ մերկացած տաք միջուկը իոնացնում է դրանք։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Սովորաբար, հետագայում երիտասարդ աստղը իոնացնում է նույն ամպի մի մասը, որից նա ծնվել է, չնայած որ զանգվածային, տաք աստղերը կարող են միայն բավարար քանակությամբ [[էներգիա]] թողարկել՝ ամպի մի զգալի մասը իոնացնելու համար: Բազմաթիվ արտաճառագայթող միգամածություններում աշխատում է երիտասարդ աստղերի մի ամբողջ [[Աստղակույտեր|կույտ]] (աստղակույտ):
 
Միգամածության գունավորումը կախված է նրա քիմիական բաղադրությունից և իոնացման աստիճանից։
 
== Պատկերասրահ ==