«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1019.
Ուրախալի ակտիվություն է, շնորհակալ եմ մասնակիցներին: Ուղղակի առաջարկում եմ հիմա կենտրոնանալ բովանադակային վրա, իսկ դիզայնը կարելի է ընտրել (կառաջարկվեն): Ընդհանուր առմամբ ես էլ եմ կարծում, որ քույր նախագծերն իրավունք ունեն Գլխավոր էջում մնալու: [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ջան, ես էլ եմ համամիտ «Գիտե՞ք,որ...» բաժնի հանելու հետ, բայց կա՞ փոխարինող կամ ավելի հարմար տարբերակ, որովհետև եթե դա էլ ենք հանում, ապա մի տեսակ դատարկվում է էջը: Զուտ կարծիքի տեսանկյունից հետաքրքիր է:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]]) 12:44, 14 Հուլիսի 2020 (UTC)
::Արդեն նշել եմ, որ Գլխավոր էջը ես հազվադեպ եմ բացում, այն էլ միայն նայում եմ համագործակցության բաժինը, որից շատ են օգտվում նաև նորեկները (ինձ թվում է՝ գլխավոր էջը շատերն են հենց այդ բաժնի համար բացում), դա ավելի տեսանելի դարձնելը լավ կլինի։ ''Գիտե՞ք որ'' բաժնի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծես թե չի թարմացվում, դրա համար առաջարկեցի հանել, դրանում այնպիսի տվյալներ չեն, որ արժի անգիր անել՝ շաբաթներ շարունակ տեսնելով։ Հանելուց հետո չգիտեմ՝ ինչու պետք է դատարկվի, ես այդ կարծիքին չեմ (բայց եթե այդ բաժինը նախկինի պես պարբերաբար թարմացվի նոր ստեղծված հոդվածներից վերցված փաստերով, գուցե հետաքրքիր լինի, բայց մեր համայնքում դժվար թե առաջիկայում գտնվի մեկը, որ ստանձնի նման պատասխանատվություն և պատշաճ կատարի)։ Քույր նախագծերը, իհարկե, շատ լավ կլինի, որ երևան գլխավոր էջում, ուղղակի Վիքիդարանում հիմա ակտիվություն չկա, ո՞վ պետք է թարմացնի այդ բաժինը, իսկ եթե շաբաթներով նույն նկարն է լինելու, իմաստ չեմ տեսնում։ Ես առանձնապես չեմ պնդում, որ փոփոխություններ լինեն, եթե գլխավոր էջը հաճախ բացողներ կան, գուցե իրենք կարծիք հայտնեն։ Բայց եթե որոշված է, որ պետք է փոխել, գրել եմ իմ կարծիքը։ --[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 18:40, 14 Հուլիսի 2020 (UTC)
:[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] ջան, շնորհակալություն քննարկում բացելու համար։ Նայում եմ հիմա ու կարծում եմ, որ ինչքան թեթև, բեռնաթափված լինի, այնքան ակնահաճո, այսինքն՝ հնարավորինս ավելի քիչ բաժիններ։ Ձախ կողմի շարքը կարելի է վերանայել, չգիտեմ, որոնք են դրանցից պարտադիր-ստանդարտ, որոնք՝ կամընտրական ըստ Վիքիների։ «Գիտե՞ք, որ...»-ը լավ բաժին է իր բնույթով, բայց արժե թողնել, եթե միայն անընդհատ թարմացնող կամավոր լինի, այլապես մյուս բաժինների համաչափեցմամբ կարելի է և հանել։ Պորտալներ չգիտեմ էլ մտնող կա, թե չէ (բացի առաջին անգամը կամ միամիտ սեղմածները)։ Վերևում ու ներքևում միանման «օգնող» էջեր են կարծես թե, կարելի է մեկը դարձնել՝ «Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել», «Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել», + մեջտեղում էլ «Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից»։ Մնացած մտքերս մեծացնել-փոքրացնել, դիզայնի հետ են կապված։ --[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 20:31, 14 Հուլիսի 2020 (UTC)
 
== Interwiki Women 4 ==