«Իմ կանաչաթև լեդի (կտավ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Նկարի համար 1863 թվականին բնորդուհի է դարձել Վ. Ջ. Նյուսթաբը՝ Ռոսսետտիի օգնականներից մեկի կինը<ref name=arc>{{cite web|url=http://www.rossettiarchive.org/docs/s161.raw.html|title=My Lady Greensleeves|work=Rossetti Archive}}</ref>։ Նկարիչը սկսել է աշխատել ստեղծագործության վրա դեռևս 1854 թվականին, երբ ստեղծել է մատիտով առաջին էսքիզը։ Եվս մեկ ուրվանկար արվել է 1855 թվականին։ Երկու էսքիզների համար բնորդուհի է եղել Էլեն Սմիթը<ref name=arc/>։ Նկարի հակառակ կողմում առկա է Ռոսսետտիի գրած բանաստեղծությունը, որի բնօրինակը պահվում է Ֆոգի թանգարանի արխիվում<ref name=harv/>։
 
Ռոսսետտին ավարտել է նկարը 1863 թվականի մայիսին։ Ռոսսետտիի նկարների հիմնական գնորդներից մեկը՝ Ջորջ Բոյսը, ենթադրել է, որ նկարն իրեն բաժին կհասնի, սակայն չափազանց հիասթափված էր՝ լսելով, որ նկարիչն ուղարկել է այն արվեստի գործերի միջնորդ Էռնեստ Գամբարտին։ Իրականում նկարը մնացել է Ռոսսետտիի մոտ մինչև 1863 թվականի դեկտեմբեր, այդ ժամանակ այն գնել է Ջորջ Ռեյը<ref name=arc/>։ 1943 թվականին նկարը վերագնվել է Ֆոգի թանգարանի հավաքածուի համար<ref name=harv/>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
31 230

edits