«Չղջիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Летучие мыши
No edit summary
Տող 3.
 
==Ապրելակերպը==
Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար: Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թըռչում՝թռչում՝ որսի: Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը: Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում: Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի[[բույս]]երի նեկտարով ու պտուղներով: Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին:
Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը[[ժայռ]]ը, այսբերգը[[այսբերգ]]ը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ:
Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով: Տարածված են չափավոր կլիմայով վայրերում: Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ: Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի:
Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են: Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չղջիկներ» էջից