«Քասաղ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
'''Քասաղ''', ''Ապարան, Խարգախ, Խարսաղ, Կսզախ, Կասագ, Կասախ, Կասսախ, Կարբի, Կարբիի ջուր, Կարբի ջուր, Կարբո ջուր, Կարբվո ջուր, Կարբու ջուր, Կարպի, Կարփի, Ղազախ, Վսղարշապաաի գետ, Քասախ, Քարբի, Քարբվո ջուր, Քարսախ, Քարսահ, Քարսահղ, Քարսաղ, Քարփի, Քացախ, Քսաղ'', գետ [[Հայաստան]]ի [[Արագածոտնի մարզ]]ի և [[Արմավիրի մարզ]]ում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ<sup>2</sup>։
 
Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ [[Քարաղբյուր (գետ)|Քարաղբյուր]], սկիզբ է առնում [[Փամբակի լեռներ]]ի հարավային լանջերից, հոսում նախկին [[Ախուրյանի շրջան]]ով: Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և [[Ծաղկահովիտ (գետ)|Ծաղկահովիտ]] օժանդակները սկիզբ են առնում [[Արագած]]ի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և [[Ռյա Թազա]] գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին:
 
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է: Մշտական հոսք ունի սկսած [[Ապարան]]ից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ: Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և [[Ապարանի ջրամբար]]ից հարավ, [[Ափնագյուղ]] գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով [[Գեղարոտ (գետ)|Գեղարոոտ]] վտակը, մտնում է [[Քասաղի կիրճ]]ը: Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես [[Աշտարակ]]ի և [[Օշական]]ի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է: Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս [[Արարատյան դաշտ]] և, աջից իր մեջ ընդունելով [[Ամբերդ (գետ)|Ամբերդ]] վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է [[Սևջուր]]ին: