«Ելենա Բոներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 40.
[[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական Մեծ պատերազմի]] տարիներին Կարմիր բանակում եղել է բուժքույր։ Օդային հարձակման ժամանակ ծանր վիրավորվել է և ցնցում ստացել, նա բուժվել է [[Վոլոգդա]]յի և [[Սվերդլովսկ]]ի հիվանդանոցներում։ Առողջանալուց հետո նորից աշխատել է որպես բուժքույր։ Ճակատ վերադառնալուց հետո 1945 թվականի մայիսին նշանակվել է բժշկական պետի տեղակալ։ Զորացրվել է 1945 թվականի օգոստոսին։ 1971 թվականին նա ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ։ Ելենա Բոների տատիկը մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ։ 1947 թվականից մինչև 1953 թվականը սովորել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։Նա համալսարանից վտարվել է [[ԽՍՀՄ]] Պետական անվտանգության նախարարությունում բժիշկների գործի մասին արտահայտվելու համար, վերականգնվել է [[Ստալին]]ի մահից հետո։
 
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես թաղային բժիշկ, հետո ծննդատանը աշխատել է բժիշկ թերապեվտ։ Մոսկվայի բժշկական ուսումնարանում եղել է պրակտիկանտների ղեկավար, այնտեղ ուսուցանել է մանկական հիվանդությունների մասին։ Որոշ ժամանակ անց գործուղել է Իրաք աշխատելու որպես բժիշկ։ Տպագրվել է «Նևա», «Պատանեկություն», «Լիտերատուրնայա գազետա», «Մեդիցինսկի ռաբոտնիկ» թերթերում։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմում զոհված դերասանների» ժողովածույին։
 
Բոներն ունեցել է երկու երեխա։ Աղջիկը՝ Տատյանան (1950 թ.), 1977 թվականից ապրում է ԱՄՆ-ում, իսկ որդին՝ Ալեքսեյը (1956 թ.), 1978 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ Իվան Վասիլևիչ Սեմյոնովը (1924-1993) և Ելենա Բոները ամուսնալուծվել են 1965 թվականին։