«Ֆրեյդուն Աղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի Ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում<ref>[http://www.shushi.org/famous_grak.php Ֆրեյդուն Աղալյանի մասին «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կայքէջում]</ref> (1903)։ 1903-21-ին աշխատել է [[Բաքու|Բաքվում]] և այլ քաղաքներում, 1921-ից` Երևանում։ 1930-37-ին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։
 
Նրա նախագծերով Բաքվում կառուցվել են բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը, [[Գրոզնի]]ում` բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ [[Սունժա]] գետի վրա, Արմավիրում` հայկական եկեղեցի, [[Կիսլովոդսկ]]ում` ամառանոցներ, [[Ղզլար]]ում` հիվանդանոց և ամբուլատորիա, Երևանում` Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ` գյուղ [[Գետամեջ]]` ՀՀ [[Կոտայքի մարզ]]ում) ջրանցույցը։ Դասավանդել է Բաքվի (1917-21) և Երևանի (1922-37) ուսումնական հաստատություններում։<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանարագիտարան, հատոր 1, Ե., 2005, էջ 66-67</ref>
 
== Աղբյուրներ ==
Անանուն մասնակից