«Երկու քույր (նկար, Գոգեն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Երկու քույր (Գոգեն)''' («Piti Teina»), ֆրանսիացի [[Պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստ]] նկարիչ [[Պոլ Գոգեն]]ի նկարը, որը մտնում է նրա տաիտական շրջանի ստեղծագործությունների և [[Էրմիտաժ]]ի հավաքածուի մեջ։
 
Նկարում պատկերված են երկու աղջիկ՝ տասը տարեկան վարդագույն զգեստով ավագ քույրը, որը ձախ ձեռքը դրել է իր կրտսեր՝ հինգից-վեց տարեկան կարմիր զգեստով քրոջ ուսին։ Աղջիկների հայացքները ուղղված են տարբեր կողմեր։ Կտավի ձախ կողմում տաիտերեն նկարի անվանումն է (''Piti Teina'') և հեղինակի ստորագրությունը ''P Gauguin 92'' ամսաթվով''։''
 
Կտավը նկարվել է 1892 թվականին՝ Գոգենի՝ Տաիտի կատարած առաջին ուղևորության ծամանակ։ [[Լուվր]]ում պահպանվող տաիտական ալբոմում նկարների հետ կա աղջիկների երկու մատիտային ուրվանկար, որոնցում դրսևորվում է ակնհայտ նմանություն դիմանկարի հերոսների հետ։ Հենց այնտեղ էլ գրված են երկու աղջիկների անունները։ Ավագ քրոջ անունն է Տետուա, իսկ կրտսեր քրոջը՝ Տեխապաի։ Չնայած նրան, որ այս նկարները ցուցադրվել են դեռևս 1954 թվականին<ref>Dorival P. Carnet de Tahiti. — Paris, 1954. — P. 41.</ref>, երկար ժամանակ համարվում էր, որ նրանք տարբեր ու ինքնուրույն նկարներ են, քանի որ նկարը ուսումնասիրողների համար անհայտ էր։ Գոգենի արվեստի կատալոգ-պատճառաբանության մեջ ևս բերված է Գոգենի մեկ այլ նկար՝ թվագրված 1891 թվականով, որտեղ պատկերված է ձեռքերը վեր պարզած Տետուան։ Այդ նկարը պատկանել է Ուիլիամ Պալեյին և այժմ գտնվում է [[Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)|Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք)]]։ Ավելի ուշ այս նկարի կոմպոզիցիան կրկնվել է «Վարդագույն պարեոյով տաիտական աղջիկը» ուրվանկարում, որը պահպանվում է [[Չիկագոյի արվեստի ինստիտուտ]]ում<ref>[http://www.artic.edu/aic/collections/artwork/159082?search_no=3&index=13 Paul Gauguin, Tahitian Girl in a Pink Pareu, 1894]</ref>։