«Երեք թագեր (պալատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Ամրոցի գոյության ամենահին ապացույցը [[Բիրյեր Յարլ|Բիրյերի]] և նրա որդու` [[Վալդեմար I Բիրյերսոն|Վալդեմար I-ի]] նամակն է, որը թվագրվում է 1252 թվականով<ref name="kungligaslotten" />: Ամրոցը դարձավ թագավորների նստավայրը այն բանից հետո, երբ [[Գուստավ I Վազա|Գուստավ I Վասան]] վերջ դրեց [[Կալմարյան միություն|Կալմարի միությանը]] և վերականգնեց շվեդական պետականությունը: Այս թագավորը զգալիորեն ամրացրեց ամրոցի պատերը, իսկ նրա որդի [[Յուհան III]]-ը զարդարեց ամրոցը Հյուսիսային Վերածննդի ոգով: Պալատը տեղակայված էր նախկին [[Մելարեն]]<nowiki/>ի և Սալտշյոյի ծոցի միջև գտնվող ցամաքի տարածքում: Ենթադրվում է, որ այս վայրում փայտե կառույցներ են հայտնվել 10-րդ դարի վերջին, իսկ 1100-ականներին եղել է ամրոց: Պաշտպանական աշտարակը, որի հնագույն մասերը գտնվել են հնագետների կողմից, մասերը թվագրվում են [[13-րդ դար]]ի կեսերին, կառուցվել է 1187 թվականին Սիգտունայի վրա հարձակվելուց անմիջապես հետո, երբ ակնհայտ դարձավ այս վայրում պաշտպանական կառույցների կառուցման անհրաժեշտությունը: Ըստ պատմաբան Մարտին Օլսոնի, ամրոցն ունեցել է մոտ 15 մետր տրամագիծ և 4 մետր հաստությամբ պատեր: Բարձրությունը եղել է մոտ 25 մետր, աշտարակի գագաթը երիզված էր ատամնաձև և կոնաձև տանիքով՝ աշտարակի սրաձողի վրա երեք թագերով (այս տեսքը պատկերված է ''Vädersolstavlan'' նկարում): Ամրոցը համարվում էր Ստոկհոլմի գլխավոր շենքերից մեկը, նրա բարձրությունը մոտ 50 մետր էր, առանց սրաձողի:
 
Ամրոցն ընդարձակվեց 13-րդ դարի երկրորդ կեսին, ունեցավ օղակաձև պատ, բակ և մի շարք այլ շինություններ: 1269-1273 թվականներին ամրոցում բնակվում էր արքա Վալդեմար I Բիրյերսսոնը: 1521 թվականին սկսվեց ամրոցի երկարաժամկետ վերակառուցումը և այն զգալիորեն ընդլայնվեց: 1540-ական թվականներին կառուցվեց հարավային ամրացված հատվածը և տեղադրվեցին թնդանոթներ, 1556 թվականին կառուցվեց հարավ-արևելյան աշտարակը<ref name=renassans>[http://www.stockholmgamlastan.se/lang_sv/historia/tre_kronor_renessans.php Gamla stan i Stockholm: Tre Kronor — Renässansslottet]</ref>:
 
1588 թվականին ամրոցը ստացավ «Երեք թագ» պաշտոնական անվանումը ի պատիվ Շվեդիայի պետական խորհրդանիշի, որը տեղադրված էր կենտրոնական աշտարակի սրաձողի վրա:
 
== Հրդեհ և նրա հետևանքներ ==
Ամրոցի պահապան Գեորգ Ստիրնհոֆն ամրոցում հրդեհ նկատել էր 1697 թվականի մայիսի 7-ին: Հրշեջ խմբի ղեկավար Սվեն Լինդբերգը ավելի ուշ էր զեկուցել, երբ դեպի հրդեհաշիջման սարքավորումներ մուտքը արգելափակվել էր հրդեհից: Թագավորական ընտանիքն ու դատարանը անմիջապես հեռացան ամրոցից: Սպասավորներն արեցին հնարավորինը փրկելու թագավորական ունեցվածքը: Հրդեհն արագորեն տարածվել էր հիմնականում փայտե կառուցվածքի բոլոր մասերում, ընդ որում դրան նպաստել էր պղնձե տանիքը, որն արագորեն տաքանալով՝ ջերմությունը տարածել էր ամբողջ վերին հարկերում:
 
Ամրոցն ուներ իր հրշեջ խումբը, որը բաղկացած էր խմբի պետից և օգնականներից: Սակայն, այդ օրը ողջ հրշեջ խումբը ծառայություն չէր իրականացնում, այլ զբաղված էր այլ գործերով, ուստի չկարողացան ժամանակին մարել հրդեհը: 1698 թվականի փետրվարին հրշեջխմբի պետ Սվեն Լինդբերգը և հրշեջ Մաթիաս Հանսենը, որոնք կամավոր հրաժարվել էին իրենց պաշտոններից և տեղավորվել խոհանոցում, դատապարտվել էին մահապատժի անփութության համար, բայց թագավոր Չարլզ XII-ը պատիժը մեղմեց նրանց դատապարտելով վեց տարվա ազատազրկման Կարլստենի ամրոցում և տաժանակիր աշխատանքների<ref>Allt om Historia nr 3 2006 (Domstolsprotokoll)</ref>:
 
Բառացիորեն հրդեհի հաջորդ օրը, Շառլ XII թագավորի Ռեգենտների խորհրդի կողմից, որը ղեկավարում էր թագուհի Հեդվին Էլեոնորը, հրդեհված ամրոցի տեղում որոշվեց կառուցել նորը: Վերակառուցման նախագիծը վստահվել էր Նիկոդեմուս Տեսինին: Ճարտարապետը ներկայացրեց իր աշխատանքը վեց շաբաթ անց: Պալատի շինարարությունը, ըստ նրա հաշվարկների, պետք է ավարտվեր վեց տարի հետո, բայց միջոցների բացակայության պատճառով այն տևեց գրեթե վաթսուն տարի: Նիկոդեմուս Թեսինը մահացավ 1728 թվականին, իսկ Ստոկհոլմի պալատի շինարարությունն ավարտվեց միայն 1754 թվականին<ref name="kungligaslotten">{{Cite web|url=https://www.kungligaslotten.se/english/articles-and-movies/news/2018-04-13-the-royal-palace-of-stockholm-a-history.html|title=The Royal Palace of Stockholm: A history|website=www.kungligaslotten.se|editor=редакторы сайта: Ellinor Flingdal, Maria Ulander, Julia Bolin|description=Официальный сайт десяти шведских дворцов, часть информации доступна на русском|lang=en, sv}}</ref>:
 
 
== Պատկերասրահ ==
Տող 43 ⟶ 42՝
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Ստոկհոլմի կառույցներ]]
[[Կատեգորիա:Շվեդիայի մշակութային ժառանգություն]]