«Երաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6913793 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.167.53.164 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
չ →‎Առավել վտանգավոր երաշտներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
=== Առավել վտանգավոր երաշտներ ===
Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը [[Ապարանի դաշտ|Ապարանի]], [[Լոռու դաշտ]]երում, [[Աշոցքի սարահարթ]]ում, [[Կոտայքի սարավանդ]]ում՝ 40-50, [[Սևանի ավազան]]ում, [[Շիրակի դաշտ]]ում՝ 70-90, [[Թալինի սարավանդ]]ում, [[Սիսիան]]ում՝ 110-120, [[Արարատյան դաշտ]]ում, [[Վայոց ձոր]]ում, [[Մեղրի]]ում 130-150 օր է։ ՀՀ-ում Երաշտը դիտվում է անգամ լեռնային արոտավայրերում։ Մթնային Երաշտները գրեթե ամեն տարի դիտվում են [[Արարատյան գոգավորություն]]ում, [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորում]], [[Սյունիք]]ում մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, [[Աշոցքի սարահարթ]]ում՝ մինչև 1000 մ բարձրություններում։
 
Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են [[1961]], [[1962]], [[1965]], [[1971]], [[1980]], [[1985]], [[1989]], [[1998]], [[2000]] թվականներին։ Գարնանային ուժեղ երաշտ դիտվել է [[1961]] թվականին, ամառային՝ [[1956]], [[1961]] թվականին, աշնանային՝ [[1952]], [[1964]] թվականին, ձմեռային՝ [[1955]], [[1958]], 1961, 1989, 2000 թվականներին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000 թվականներին (2000 թվականին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36 °C-ից, 22 օր՝ 38 °C-ից)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երաշտ» էջից